19:33 03.12.2022
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան […]
18:46 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, […]
18:15 03.12.2022
ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության […]
18:07 03.12.2022
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին […]
17:50 03.12.2022
Ավելի քան երեք ժամ փակ մնալուց հետո ի վերջո բացվել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Այդ մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: Մայրուղին այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կեսօրից հետո Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական պատճառաբանությամբ, […]
17:45 03.12.2022
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը […]
17:00 03.12.2022
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթ են անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները։ Նշվում է, որ «Միացյալ ազգային շարժման» ընդդիմադիրները համախոհների հետ հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ. նրանք պահանջում են Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահմանյան կլինիկա։ Կարգը ապահովելու համար հերթապահում են պարեկային ոստիկանության բրիգադները։ «Այսօր քաղաքական մեսիջներ ու քաղաքական պահանջներ չեն լինելու, այսօր […]
16:00 03.12.2022
Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս […]
15:08 03.12.2022
Սիրված հումորիստ Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր մահվան մասին լուրերին. Instagram-ում նա հայտնել է, որ ցանցում տարածվել է իր մահվան մասին կեղծ տեսանյութ։ «Այսօր որոշ՝ «ոչ մարդիկ» հաղորդավարի մեկնաբանությամբ YouTube-ում տեղադրել են տեսանյութ, իբր ես լքեցի այս աշխարհը և հայտնվեցի բոլորովին այլ վայրում: Նրանք նույնիսկ ցույց տվեցին լացող մարդու»,- գրել է հումորիստը։ Նա հավելել է, […]
13:00 03.12.2022
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական […]
12:52 03.12.2022
Սիսիանի ոստիկանները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Մասնավորապես, նրանք Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են տարաներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 193 գրամից ավելի քաշով։ Դրանք, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առգրավվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
12:44 03.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սերոբ Մանուկյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-365 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ […]
12:39 03.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով […]
12:30 03.12.2022
ՀՀ ոստիկանությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Օրերս Աշտարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 10 փամփուշտով: Նոյեմբերի 29-ին էլ Աշտարակի համայնքային ոստիկանները Կոշ գյուղում իրականացրած հերթական ստուգում-շրջայցի ժամանակ տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող որսորդական հրացան: 24-ամյա երիտասարդը հայտնեց, […]
12:15 03.12.2022
Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվեց Արթիկի բաժին ու խոստովանեց, որ […]
11:12 03.12.2022
Հարմարեցված շքամուտքից մինչև տրանսպորտ. մատչելի քաղաք ունենալու առաջնային խնդիրները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկեցին կլոր սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը: Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ավագանու անդամներ:
10:53 03.12.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից […]
10:39 03.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշված կենտրոն տեղափոխված անձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի […]
10:16 03.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջան ներում՝ ձնախառն անձրև։ Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […]
10:10 03.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մանրամասները՝ տեսանյութում:
09:10 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և […]
08:16 03.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ի դրությամբ, Հ19 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6-րդ կմ (Օշական) հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
08:06 03.12.2022
99 տարեկան հասակում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեքսիկացի վերջին վետերանը՝ սերժանտ Օրասիո Կաստիլիեխա Ալբարանը։ Հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի պաշտպանության նախարարությանը։ Հաղորդվում է, որ նա եղել է 300 մեքսիկացի օդաչուներից մեկը 201-րդ ջոկատի հետ, որը հայտնի է որպես «Ացտեկների արծիվներ», որը գործողություններ է իրականացրել Ֆիլիպիններում Ճապոնիայի դեմ 1945 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ […]
23:54 02.12.2022
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այն նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը […]
23:15 02.12.2022
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային […]
22:54 02.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
22:18 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում հավարտ Երեկոյան ժամերգության կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընացքում դուրս բերվեցին սրբերի մասունքները։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, հայոց առաջին լուսավորիչների տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ […]
22:00 02.12.2022
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը գոհունակությամբ են մեկնաբանում Բուդապեշտում: Հունգարիայի արտգործնախաչար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնությունը նոր էջ կբացի երկու երկրների դարերի պատմություն ունեցող հարաբերություններում: Արյդո՞ք կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը վերջնականապես կայացված է, և ինչի՞ արդյունքում Հայաստանը համաձայնվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ «Հորիզոնի» տաղավարում թեմայի […]
20:54 02.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Թվինինգ» փակման արորողությունը: Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ Փակման արարողությանը մասնակցել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, տեղակալ Դավիթ Համբարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և […]
20:40 02.12.2022
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն հայտնել է Թուրքիայում օտարազգիների թիվը։ Ըստ տվյալների՝ ժամանակավոր կացության կարգավիճակով Թուրքիայում ապրում է 3․577․714 սիրիացի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Որպես փախստական Թուրքիայում է ապրում 3․896․431 մարդ, որոնցից 318․717-ը օգնություն են ստանում միջազգային հանրության կողմից: 1․342․995 էլ բնակվում են Թուրքիայում, բայց հանդիսանում են այլ երկրի քաղաքացիներ։ Նա տեղեկացրել […]