TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էստոնիան չի կարողանա ընդունել Ուկրաինայից փախստականների նոր հոսքի․ Կալլաս

19:46 06.12.2022

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կարծում է, որ երկիրը չի կարողանա ընդունել փախստականների նոր ալիք Ուկրաինայից, սակայն վստահ է, որ Ֆինլանդիան կօգնի նրանց։ Կալլասի խոսքով, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ փախստականների հերթական ալիք է լինելու, որոնց Էստոնիան չի կարողանա օգնել նախկին ծավալով։ «Մենք խոսեցինք Ֆինլանդիայի հետ, որ մենք իսկապես այլևս չենք կարող […]

̰
Եռակողմ հայտարարությամբ Հայաստանից և Արցախից հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ. Աղաջանյան

19:35 06.12.2022

ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Վրաստանում  ծնելիության մակարդակը ցածր է, մահացությանը՝ բարձր

19:26 06.12.2022

Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։ Խորհրդարանի անդամ Դիմիտրի Խունդաձեն զեկույց է ներկայացրել Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության մասին՝ որպես պետության անվտանգության հիմնական որոշիչ գործոններից մեկը։ Նա անդրադարձել է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ մշակած ժողովրդագրական քաղաքականությանը, նաև խոսել է Վրաստանի կառավարության նախաձեռնությունների մասին, […]

̰
Անցկացվել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար

18:49 06.12.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ: Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում: Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների […]

̰
Ժամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է

18:38 06.12.2022

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ենք, որ ժամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է։ Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։

̰
Ինդոնեզիայի խորհրդարանը քրեականացրել է արտամուսնական կապերը

18:18 06.12.2022

Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնք արգելում են արտաամուսնական կապերն ու համատեղ կյանքը: Հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ամուսնությունից առաջ սեռական կապ ունենալու համար մարդուն սպառնում է մեկ տարվա ազատազրկում, համատեղ բնակությանը՝ վեց ամսվա ազատազրկում։ Նոր միջոցները վերաբերում են ինչպես Ինդոնեզիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։ Հստակեցվում է, որ […]

̰
Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում

16:52 06.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական […]

̰
Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

16:44 06.12.2022

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]

̰
Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված չորս տասնյակից ավելի գողության, գողության փորձի դեպքեր

16:00 06.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. […]

̰
Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա

15:53 06.12.2022

2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է […]

̰
Բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը և գողացել էլեկտրական փչովի վառարան

15:45 06.12.2022

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի […]

̰
Լոռու և Տավուշի մարզերի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

15:38 06.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների […]

̰
Երևան քաղաքում երեկ ծնվել է 76 երեխա

11:27 06.12.2022

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին ծնվել է 76 երեխա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Բացահայտվել և կանխվել է խմբի կազմում նախնական համաձայնությամբ մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք

10:06 06.12.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է […]

̰
Արցախից ՀՀ միջպետական մայրուղին բաց է. մառախուղ է Սյունիքի մարզում. ԱՀ ՆԳՆ

09:47 06.12.2022

Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատաճառով տեսանելիությունը ցածր է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում: Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է: Պահպանեք ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

̰
Ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի

09:12 06.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց […]

̰
Աշխարհի ամենատարեց կատուն գտել է չորրորդ տիրոջը

09:06 06.12.2022

Մեծ Բրիտանիայում Ֆլոսի անունով աշխարհի ամենատարեց կատուն գտել է իր չորրորդ տիրուհուն։ Այս մասին հայտնում է The Mirror թերթը։ Նրան հանձնել են ենդանիների պաշտպանության Cats Protection-ի կամավորները, հայտնում է հրատարակությունը: Նոյեմբերի 24-ին, 27-ամյա Ֆլոսսին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կատուների մեջ ամենաերկարակյացը։ Կամավորները կարողացել են վերականգնել ծննդյան տարեթիվը ըստ կենդանու փաստաթղթերի՝ նա ծնվել է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:56 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
Ժամկետային ծառայություն անցկացնող տղաներից շատերը 44-օրյա պատերազմի կամ դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում կորցրել են հարազատներին

22:59 05.12.2022

Տարեվերջին զորամասերում զինծառայությունը շարունակել պատրաստվող կուրսանտներին հարկ չկա լրացուցիչ բացատրելու այսօրինակ դասաժամերի դերն ու նշանակությունը, և ապագա կրտսեր հրամանատարները զինվորական կարգով ու հրահանգով բարելավում են իրենց ֆիզիկական և կամային հատկանիշները, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կոփում մարմինն ու ոգին։ Այս մասին պատմում է ՊՆ Հայ զինվոր կայքը: Զորամասի տեղամասերից մեկում նրանք գերանները ուսերին անցնում են վազքուղին, […]

̰
Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

22:43 05.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, […]

̰
Իրանի սահմանին` Արցախից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում

22:00 05.12.2022

Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն: […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:14 05.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արաբկիր 11/3; 17փ․ 25, 27; 29փ․ 51 շենքեր, Արաբկիր 17 փողոցի առանձնատներ, Հր.Քոչարի փ. 44, 228, 228/1 շենքեր և 44/3 առանձնատուն, Ռիգայի փ. 9 առանձնատուն, Աճառյան փ. 37/7, 39/8, 47/18 առանձնատներ, […]

̰
Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը․ ՀՀ ՄԻՊ

19:55 05.12.2022

  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին: «Այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման ընթացքում հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը՝ պայմանավորված […]

̰
Դեկտեմբերի 8-ին Գեղարքունիք բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք, կփորձարկվի էլեկտրաշչակը

19:45 05.12.2022

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Գեղարքունիք բնակավայրի բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։

̰
Նոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա՝ 134 տղա, 132 աղջիկ

19:39 05.12.2022

Նոյեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 134 տղա, 132 աղջիկ։ Ծնունդներից 4-ը զույգ է եղել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 1-ից 4-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա՝ 19 տղա, 20 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։

̰
2022-ի առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ

19:15 05.12.2022

Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:   Այս տարվա միայն նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 144 576 զբոսաշրջիկ։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 47%), Վրաստանը (10%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (3%) և […]

̰
Երևանն՝ Ամանորին ընդառաջ. գործակարգավարական նիստի հանձնարարականները

19:06 05.12.2022

Քաղաքապետարանը հետևելու է, որ Ամանորին ընդառաջ վառվող լույսերն ու տոնածառը մայրաքաղաքը զարդարեն անխափան. Երևանի քաղաքապետարանում կայացել է գործակարգավարականի հերթական նիստը:  Ենթակա կառույցներից Հրաչյա Սարգսյանին զեկուցել են կատարված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքների մասին և ստացել են նոր հանձնարարականներ: 1986թ.-ից հետո, այս տարի առաջին անգամ կատարվել են սոսիների էտման և ձևավորման աշխատանքներ: Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ […]

̰
Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հարկադիր ծառայության տարածքային ստորաբաժանումների պետերի հետ

18:41 05.12.2022

Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։ Տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Քննարկվել են Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության, քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրությունների, ինչպես նաև Ծառայության տեսչական, վերլուծական բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված […]

̰
Չորս ընկերություններ Շիրակի մարզում կիրականացնեն 285.49 կմ երկարության ճանապարհների ձմեռային սպասարկում

18:30 05.12.2022

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, մարզի ճանապարհները բավարար երթևեկելի են։ Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2022-2023 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։ Այս մասին սպասարկող չորս ընկերությունների ղեկավարները վստահեցրել են Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Մարզպետի տեղակալը հետաքրքրվել է իրականացված նախապատրաստական աշխատանքներով […]

̰
Սպիտակի երկրաշարժը աշխարհում մնում է ամենաուսումնասիրվածը․ Սերգեյ Նազարեթյան

18:08 05.12.2022

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Գյումրի քաղաքում սեյսմիկ ռիսկը» թեմայով զեկուցում և աղետների ժամանակ հիմնական վարքականոնների ուսուցում։ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն  անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի հետևանքներին, նշեց, որ այն համարվում է աշխարհում ամենալավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: «Երկրաշաժից անմիջապես հետո Սովետական Միության […]

̰
BACK_TO_TOP