17:58 05.12.2022
Այսօր ամբողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում […]
15:12 05.12.2022
«Ինչո՞ւ են այլանդակում մայրաքաղաքի տեսքը». Երևանի քաղաքաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր զարմանքն ու վրդովմունքն է հայտնել Ամիրյան փողոցում բարձրահարկ շինություններից մեկի վրա ևս մեկհարկանի շինություն կառուցելու փորձի առնչությամբ: Քաղաքապետն ինքն է պատրաստակամություն հայտնել` մասնակցելու այդ շինության ապամոնտաժմանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:50 05.12.2022
Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային Էտը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով: […]
12:57 05.12.2022
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի (Վլադիմիր Գասպարյանի) կինը՝ Ս. Գ.-ն (Սուսաննա Գասպարյան) (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ. Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Ս. […]
11:15 05.12.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 5-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Գորկու, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, […]
11:00 05.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը: Գլխավոր դատախազը, […]
10:52 05.12.2022
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 2-ին Երևան-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Հայթաղ գյուղի մի բնակչի: Խուզարկությամբ 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ, որոնցից 21-ը՝ լիցքավորված, մեկը՝ դատարկ: Կազմված փաստաթղթերն ու […]
10:49 05.12.2022
Դեկտեմբերի 5-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1977 թ․), […]
10:34 05.12.2022
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 30-ի ժամը 07.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի իր տուն և գողացել ոսկյա մատանիներ ու պահածո: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է տուժողի հարևանի 19-ամյա որդին: 19-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է […]
10:23 05.12.2022
Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի «Բովուրխանի» և Շուշիի շրջանի Լիսագոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհահատվածներում իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, այստեղ տեսանելիությունը ցածր է մառախուղի պատճառով։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կնվազի 3-4 աստիճանով: Անցանկալի պատահարներից խուսափելու համար, ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է […]
10:18 05.12.2022
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինչ-որ մեկը մուտք է գործել բուքմեյքերական կայքում բացած իր էջ և այդ կայքին կցված իր մոր քարտից 138 000 դրամ փոխանցելով խաղային հաշվին՝ կատարել է խաղադրույքներ: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել էր հենց […]
10:01 05.12.2022
Դեկտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Վերին Խոտանան, Աղվանի գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:41 05.12.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․ Մասնավորապես, փակ են լինելու Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի […]
09:32 05.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09։10-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Կոտայքի, Գավառի, Արթիկի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]
08:55 05.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, […]
23:33 04.12.2022
Այսօր՝ դեկտմբերի 4-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության հիմնադիրների հանդիպումը վիրահայ համայնքի հետ։ Գրում է Aliq Media-ն։ Թբիլիսի էին ժամանել նախաձեռնության հիմադիրներ Արտակ Ապիտոնյանը և Արամ Բեկչյանը. նրանք ներկայացրել են նախագիծը, իսկ հետո պատասխանել են հավաքվածների հարցերին։ Հանդիպման համակարգողն էր հասարակական գործիչ, վիրահայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Չիդիլյանը։ «Ապագա հայկականը» […]
21:53 04.12.2022
ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության կենտրոնը Upside Foods ընկերությանը թույլ է տվել կենդանական ցողունային բջիջներից աճեցված միս վաճառել։ Սա առայժմ վերաբերում է միայն մեկ մթերքի՝ արհեստական թռչնամսին։ Հարյուրավոր նոր նախագծեր սպասում են իրենց հերթին։ Արհեստական մսի թեման վերջին շրջանում տարածված է։ Գաղափարի կողմնակիցները առաջնորդվում են սրանով, որ կենդանիների մսի օգտագործումը և վերամշակումը հանգեցնում […]
21:05 04.12.2022
Շիրակի մարզպետարանը խոր վշտով հայտնում է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանի մահվան մասին։ Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ […]
20:40 04.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր […]
19:42 04.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:32 04.12.2022
Ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալել է ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանվել Փարամազյանը։ ««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում […]
15:23 04.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված […]
12:38 04.12.2022
«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ […]
11:58 04.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
09:58 04.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի […]
23:05 03.12.2022
Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները։ Ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն, պատմում են ժամկետայինները։ Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում, գնահատվում են զորքերի մարտունակությունն ու պատրաստականությունը։ Վոլոդյա Նորոյան. Անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Եվս մեկ ընտանիքում լսվեց փոքրիկի սպասված և հույս ու բերկրանք պարգևող ճիչը։ Լույս աշխարհ է եկել […]
21:46 03.12.2022
Արցախում կրկին ձմեռ է, և անփոփոխ ձեռագրով թշնամին կրկին սադրանքի է դիմում: Այսօր էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում առավոտվանմից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր թե բնապահպանական ուսումնասիրություններ կապարելու պատրվակով փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Հայաստանին կապող միակ մայրուղին: Չուշացավ Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև […]
20:20 03.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 🔹Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 🔹Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: 🔹Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
20:00 03.12.2022
Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ: Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։ Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի […]
19:50 03.12.2022
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել, իսկ պետական, պետական և մասնավոր կազմակերպություններին ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս է պատճառվել, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ «Խռովությունների հետևանքով մինչ օրս զոհվել է 200 մարդ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. զինված խմբավորումներ, անկարգությունների մասնակիցներ, ինչպես նաև զինված […]