09:22 02.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
00:00 02.12.2022
Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը: Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։ Տեղում միայն մեծ դժվարությամբ աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ […]
23:53 01.12.2022
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ և ընդգծել որ իրազեկման ու կրթության բացը մինչև հիմա այս համախտանիշով ապրող մարդկանց համար ստեղծում է հասարակության տարբեր անդամների կողմից խարանի ու խտրական վերաբերմունքի ենթարկվելու պատճառներ։ Առավել մտահոգիչ է, որ հենց առողջության պահպանման ծառայություններ ստանալիս […]
22:15 01.12.2022
Ֆրանսիայի ԱԺ-ը երեկ ընդունել է բանաձև՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Մինչ այս՝ նոյեմբերի 15 -ին, Ֆրանսիայի Սենատն էր քննարկել և գրեթե միաձայն՝ ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել բանաձև, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ […]
21:14 01.12.2022
Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է […]
20:55 01.12.2022
Նոյեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 239 դիմումներից 199-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (16), կրթությանը, մշակույթին և սպորտին (6), առողջապահությանը(3), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը (3), հողաշինությանը (3), ՏԻՄ(4), սոցիալական (3), աշխատանքի տեղավորմանը (1), գյուղատնտեսությանը (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ […]
19:56 01.12.2022
127 մլն 634 հազար դրամը սուբվենցիոն 3 ծրագրի կառավարության համաֆինանսավորման գումարն է։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն (38 հենասյուն) և Գառնառիճ (21 հենասյուն) բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 285 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 10 մլն 340 հազար դրամ (60%)։ Ծրագրի արդյունքում տեղադրվել […]
19:47 01.12.2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսման վտանգը, Պապիկյանը պատասխանել է». «Վտանգը միշտ կա»: Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելու մասին հարցին, Սուրեն Պապիկյանն ասել է, որ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու»։
19:40 01.12.2022
Հաջորդ տարի 2 փուլով կբարձրանա կենսաթոշակի և նպաստի չափը: Պետությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին, 1 միլիարդ 342 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափն էլ կբարձրանա մի քանի անգամ: Այս և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա […]
19:31 01.12.2022
Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաեւ մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի […]
19:23 01.12.2022
Աշխարհի 10 տարեկանից բարձր բնակիչների գրեթե 75%-ն ունի բջջային հեռախոս, այս տվյալները տրամադրել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը։ Ամենաբարձր համամասնությունը գրանցվել է եվրոպական երկրներում՝ 93%։ Աֆրիկայում գաջեթներ ունի բնակչության միայն 61 տոկոսը, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սմարթֆոնը համացանց մուտք գործելու սովորական գործիք է։ Ցանցն ավելի հասանելի է դարձել աշխարհի […]
18:55 01.12.2022
Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի հետ մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։ «Ի շարունակություն նախորդ աշխատանքային քննարկումների և շրջայցերի՝ Վարդենիսի և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական […]
14:00 01.12.2022
2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 185 երեխա, որից 109-ը տղա, 76-ը՝ աղջիկ: 185 երեխաներից 35-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 108-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում նոյեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:
13:42 01.12.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան: Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն […]
12:53 01.12.2022
Մի շարք օրենքներում առաջարկվել են փոփոխություններ կատարել, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: Որոշումը չի վերաբերելու միայն սահմանամերձ բնակավայրերին: Նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:00 01.12.2022
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 17-ամյա ուղևոր Վովա Մելքոնյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2101»-ի 22-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
10:57 01.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ի թիվս այլնի, ապահովում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կանանց կարողությունների զարգացումն ու խթանումը, իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին տեղեկյացնում են ՄԻՊ գրասենյակից: Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է: Կանանց նկատմամբ խտրականության […]
10:57 01.12.2022
Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել […]
10:50 01.12.2022
Արցախի Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է: Տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել առավել ուշադիր: Հետևեք երթևեկության և անվտանգության կանոններին:
10:48 01.12.2022
Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում ծնվել է 57 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:45 01.12.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։ Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում […]
10:19 01.12.2022
Օրերս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի և նշանակության զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունիի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները. արդյունքը՝ տարբեր […]
10:06 01.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության՝ 4, յուրացնելու կամ վատնելու և ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու […]
10:01 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […]
09:54 01.12.2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 43 տարի անլուծելի համարվող խմելու ջրի խնդիրը քննարկելու նպատակով օրեր առաջ հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Հարցը քննարկել է նաև ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ «Այսպիսով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է «ՀՀ Լոռու մարզի Արդվի և Մղարթ բնակավայրի […]
09:49 01.12.2022
Նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություն, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշումն է: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Նախաձեռնությունն առաջին ընթեցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոփոխությունն առաջարկվում է կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական […]
09:26 01.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզում մառախուղ է (բարձրադիր գոտիներում ցածր տեսանելիություն)։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
08:30 01.12.2022
Օրենսդրական փաթեթը մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները. մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանք արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը, ինչպես նաև սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված […]
00:12 01.12.2022
Արցախում թաց ձյան տեսքով տեղումներ են։ Բարձրադիր գոտիներում առկա է մառախուղ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: ԱԻ պետական ծառայությունը վարորդներին հորդորում է զգոն լինել և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագորի հատվածում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի «Զանգեր»-Սարավան հատվածում և Գորիս քաղաքում տեղում […]
23:58 30.11.2022
2023 թ. փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն` հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նոյեմբերի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապահովագրական շուկայի ազատականացում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ: Ներսես Երիցյանի խոսքով վարորդը հնարավորություն կունենա ծանոթանալու ԱՊՊԱ ընկերությունների […]