23:17 30.11.2022
ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, համակարգի մի խումբ ծառայողների Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, պետական նախարարի, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իրավապահ կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու դրամական պարգևներ: Այս մասին հայտնում […]
22:10 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ստորագրել միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը՝ շնորհակալություն հայտնելով սենատորներին օրինագծին աջակցելու համար։ «Երկկուսակցական Սենատի աջակցությամբ Միացյալ Նահանգները հաստատում է հիմնարար ճշմարտությունը. սերը սեր է, և ամերիկացիները պետք է իրավունք ունենան ամուսնանալ այն մարդու հետ, ում սիրում են», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Նա մեկնաբանել է Սենատի համապատասխան որոշումը։ Բայդենը […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
20:49 30.11.2022
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, […]
19:55 30.11.2022
Աշխատանքային այցով այսօր Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Գյումրիի բուժհաստատություններում ներդրված նոր ծառայությունների աշխատանքին, բուժսարքավորումների հագեցվածությանը, շենքային պայմաններին։ Բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղված 2023-ի ծրագրերի ցանկում են Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների վերանորոգումները։ Սակայն «Կումայրի» արգելոցի շինություն առաջին պոլիկլինիկան իր շենքում չի մնա, նախատեսվում է այն տեղափոխել այլ […]
19:34 30.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել […]
19:26 30.11.2022
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձեւավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 […]
19:01 30.11.2022
Նոյեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության […]
17:46 30.11.2022
Այսօր Երևանում անցկացվել է«Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ցանցի անդամ համայնքների ու զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համայնքի զարգացման նորարարական լուծումներին, ինչպես նաև ներկայացնելու սեփական փորձն ու համայնքի զարգացման առաջընթացը։ Միջոցառմանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի […]
16:21 30.11.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջույնի խոսքով է հանդես եկել կին իրավապաշտպանի միջազգային օրվան նվիրված՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով ազգային համաժողովին։ Սարգսյանը նշել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը ենթադրում է երեք հենասյուներով հետևողական աշխատանք՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, պրակտիկների կարողությունների զարգացում և իրազեկման միջոցառումների իրականացում, և այս առումով Կառավարությունը գործողությունների մեծ օրակարգ ունի։ Փոխնախարարը […]
16:14 30.11.2022
Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով […]
15:40 30.11.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝ ☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ • հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված […]
14:47 30.11.2022
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
10:51 30.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, […]
10:17 30.11.2022
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է հիվանդությունների դեմ պայքարին, անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, համաճարակային իրավիճակի բարելավմանը և սննդամթերքի անվտանգությանը:
10:12 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Դիմելու վերջնաժամկետ՝ 14.12.2022թ.՝ ժամը 16.00։
09:29 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
08:13 30.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6, 50, 50ա, 54 շենքեր, Զաքյան փ. 6 շենք, Տերյան փ. 44, 68, 89 շենք, Կորյունի փ. 2, 7, 7/1, 13, 13ա, 15ա, 19ա, 21, […]
23:16 29.11.2022
Արդեն 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
21:36 29.11.2022
Այս տարվանից նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր: Հայկական հեռուստատեսության պատմությունը սկսվում է 1956 թվականից: Արդեն 28 տարուց ավելի է՝ այդ պատմության մաս է կազմում նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Օրվա առիթով հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է այսօր «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հետ: «Շանթը» առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր, […]
20:54 29.11.2022
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: «Աուդիի» սրահում՝ տոպրակի մեջ, հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, […]
20:30 29.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2-րդ շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:00 29.11.2022
Այսօր հայկական հեռուստատեսության 66-ամյակն է: Ուղիղ 66 տարի առաջ, 1956 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հենց այս տարածքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հայկական հեռուստատեսության ծննդավայրում՝ հանրային հեռուստաընկերության բակում, այսօր կրկնակի տոն էր. հեռուստաընկերությունների ղեկավարները ստորագրեցին հուշագիր: Կառավարության որոշմամբ, այսուհետ, ամեն տարվա նոյեմբերի 29-ին կնշվի նաև հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը: Նախաձեռնությունը հանրային հեռուստաընկերությանն […]
19:56 29.11.2022
Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և նախնական նոր գյուղում 74 տուն կկառուցվի։ Հիշեցնենք, այս ծրագիրը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ։ Այն ենթադրում է, որ ներկայիս Ջրաձոր գյուղ տանող ճանապարհը փակվելու է, հետագայում նաև ջրամբարն ընդգրկելու է գյուղի տարածքի մի հատվածը։ Ըստ այդմ` գյուղը տեղափոխելու վաղեմի որոշումը կյանքի է կոչվելու։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղում հաշվառման, […]
19:19 29.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ […]
18:58 29.11.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների» ծրագրի փակման արարողությանը: Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերներին՝ Հայաստանում բարեփոխումային ծրագրերի իրականացման գործում ներդրած […]
18:51 29.11.2022
Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկված օրակարգային հարցերն առնչվել են թրաֆիքինգի զոհերի նույնացմանն ու ուղղորդմանը, կանանց տնտեսական հոզորացմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Վիկտորյա Ավակովան ներկայացրել է Հայաստանում թրաֆիկինգի ենթարկված անձանց հիմնահարցերը և այս առումով կատարված աշխատանքները, իսկ «Վիննեթ Գյումրի» կանանց և […]
18:15 29.11.2022
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2022 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 16-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են Ժողովրդական լավ կառավարման սկզբունքների և խորհրդակցական ժողովրդավարության վերաբերյալ փաստաթղթերի մի շարք նախագծեր, հաստատվել է Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային պլանը։ ԵԽ անդամ երկրների միջև տեղի […]
15:30 29.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]