TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը» նախագիծը

15:09 24.10.2022

«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված շրջանակային քննարկում» աշխատաժողովին ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» […]

̰
Ապօրինի հրազենների հայտնաբերում. երեք անձ կալանավորվել է

14:41 24.10.2022

Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ստացվեցին, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանաձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով […]

̰
16-ամյա պատանին գողություն էր արել իրենց տնից

13:53 24.10.2022

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 08.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել առանձնատուն և ննջասենյակից գողացել մոտ 210 000 դրամ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել հաղորդում տված կնոջն ու նրա 16-ամյա որդուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

̰
Երևանում երկաթե լինգով հարվածել են օպերլիազորի գլխին․ հնչել են կրակոցներ

13:11 24.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտրում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, […]

̰
Շիրակի մարզում հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 53 երեխա

12:17 24.10.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 53 երեխա։ Լույս աշխարհ է եկել 28 տղա, 25 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

̰
Ավարտվել է Վանաձորում սպանության գործով քրեական վարույթի նախաքննությունը

11:52 24.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն […]

̰
Շիրակի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

11:35 24.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 💎Արթիկ քաղաքի, 💎Նոր Կյանք, 💎Վարդաքար, 💎Հովտաշեն, 💎Անուշավան գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Երևանում հոկտեմբերի 21-23-ը 169 երեխա է ծնվել

11:10 24.10.2022

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-23-ը ծնվել է 169 երեխա՝100 տղա, 69 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Եթե մենք միասին կարողանանք երգել, միասին այս երկիրը կկառուցենք․ այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

10:35 24.10.2022

1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում ծնվել է հայ կինոյի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն այսօր կդառնար 93 տարեկան: 1948 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական […]

̰
Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների և կոչերի համար կսահմանվի պատիժ․ նախագիծ

18:19 23.10.2022

ՀՀ արդարադատության նախարարությունն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քննարկման է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։ «Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 421-րդ հոդվածում՝ 1) […]

̰
Խերսոնի իշխանությունները հայտարարել են տարհանվել ցանկացողների թվի ավելացման մասին

17:16 23.10.2022

Խերսոնի շրջանի վարչակազմը հայտնել է Դնեպրի ձախ ափ մեկնել ցանկացողների թվի աճի մասին։ Ինչպես ասվում է Telegram-ի ալիքում վարչակազմի հաղորդագրության մեջ, այդ կապակցությամբ  խնդիրներ կան գետային  տրանսպորտի հետ կապված, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մարզպետարանն ընդգծել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի քաղաքի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ժամանակավորապես տեղափոխվել անվտանգ վայր։ «Ներկայումս իշխանություններն անում են […]

̰
Ռուսաստանցիներին զգուշացվել է բջջային կապի թանկացման մասին

12:52 23.10.2022

Բջջային կապի օպերատորները ստիպված կլինեն 2023 թվականին բարձրացնել բջջային կապի սակագները ներկայիս գնաճի սահմաններում, հայտարարել Գ.Վ. Պլեխանովի անվան  առևտրային քաղաքականության հիմնական ամբիոնի պրոֆեսորը՝ Վյաչեսլավ Չեգլով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, ռուս օպերատորները կփորձեն  զարգանալ գործող հաճախորդների հաշվին, այլ ոչ թե դրսից ներդրողներ ներգրավելով։ Փորձագետը պարզաբանել է, որ ռուսական հիմնական օպերատորները՝ «Մեգաֆոնը», «ՄՏՍ»-ը, «ՎիմպելԿոմը» և […]

̰
Ութ երեխաների հայրը խնդրել է ներգրավել իրեն մարտական հերթապահություն իրականացնելու համար

22:56 22.10.2022

Ջանք ու եռանդ չխնայել լավ զինվորական դառնալու ճանապարհին: Զինուժի օբյեկտիվում երիտասարդ կուրսանտներն են։ Հայրենասիրությունն ամեն ինչից առավել։ Ութ երեխաների հայրը խնդրել է ներգրավել իրեն մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Դժվար զրույցներ և հոգեբանական վնասվածքի ամոքում գնդերեցների մասնակցությամբ։ Զինուժի հոգևոր կազմի օրակարգում հետպատերազմյան շրջանի կարևոր ուղղությունն է։ Եվ գեղեցկուհի զինվորականը. Քսանյոթամյա Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել […]

̰
Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ջերմատան պտուղներն օգտագործվում են «Տաք սնունդ» ծրագրում

19:47 22.10.2022

Ոսկեվազի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կառուցված և 2021 թվականին շահագործման հանձնված ջերմատունն արդյունավետորեն ծառայում է նպատակին․ աճեցվող բերքն օգտագործվում է «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում աշակերտներին տրամադրվող սննդում։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Այս շրջանում դպրոցականները վայելում են ջերմատանն աճող քաղցր ելակների հյութը։ Ինչպես նշել է դպրոցի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը՝ ելակի պտուղները քաղում են տարվա 7-8 […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

19:03 22.10.2022

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին […]

̰
Ուկրաինայի վարչապետը Եվրոպային սպառնացել է «միգրացիոն ցունամիով»

18:55 22.10.2022

Ուկրաինան հումանիտար աղետի շեմին է, եթե Արևմուտքը նրան հակաօդային պաշտպանության համակարգ չտրամադրի, ապա նրան սպառնում է «միգրացիոն ցունամի»։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ ձգտում է Ուկրաինային զրկել ենթակառուցվածքներից՝ էլեկտրաէներգիայից, ջեռուցումից և սանիտարական հանգույցներից՝ իբր Եվրոպայում փախստականների նոր ճգնաժամ ստեղծելու […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը

18:47 22.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է համազգային հանրաքվեի դնել երկրի սահմանադրությամբ կանանց հիջաբ կրելու իրավունքի ամրագրման հարցը։ «Եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի», – ասել է Էրդողանը` շաբաթ օրը մեկնաբանելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությունը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։ Այս  մասին Էրդողանը հայտարարել է հարավարևելյան Մալաթիա քաղաքում […]

̰
Կիևի մարզում պարետային ժամը երկարացվել է ևս մեկ շաբաթով

18:38 22.10.2022

Կիևի մարզում պարետային ժամը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը, որով սահմանվում է ժամը 23:00-ից մինչև 05:00-ն փողոցում գտնվելու արգելքը։ Այս մասին այսօր հայտնել են շրջանային ռազմական վարչությունում։ Պարետային ժամը մարզում սահմանվել է հունիսի 25-ից,և այն բազմիցս երկարացվել է, վերջինը՝ մինչև հոկտեմբերի 23-ը։ «Նման ժամանակավոր սահմանափակումները Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի հրամանով ամբողջ տարածաշրջանում երկարացվել են […]

̰
Բողոքի ցույցեր Գերմանիայում՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

18:21 22.10.2022

Շաբաթ օրը Գերմանիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, ակցիաներին մասնակիցել է մոտ 20 հազար մարդ, հայտնում է գերմանական rbb24 լրատվական պորտալը։ Էներգիայի թանկացման ֆոնին ցուցարարները պահանջել են, ի թիվս այլնի, նպատակային արտոնություններ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար, սառեցնել բնակարանների վարձավճարները, հարկ սահմանել ունեցվածքի վրա և ընդլայնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը՝ […]

̰
Ձյունը տեղացել է Աշոցքի, Ամասիայի վերին ենթաշրջանում, ցրտահարության վտանգ չկա. Ռոման Համայակյան

18:13 22.10.2022

Շիրակի մարզում երեկ տեղացել է առաջին ձյունը: Արդյո՞ք ցրտահարության վտանգ կա: «Հորիզոնը» զրուցել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ: « Վերջին օրերի ընթացքում, եղանակային պայմաններն ավելի ցուրտ են, բարձրադիր հատվածներում նույնիսկ ձյան տեղումներ են արձանագրվել, սակայն պետք է նշեմ, որ բերքահավաքը գրեթե ավարտված է, մնացել է ցածրադիր հատվածներում բերքահավաքի մի փոքր հատված, […]

̰
Ցուցարարները պահանջել են Ավստրիային դուրս գալ Եվրամիությունից

18:05 22.10.2022

Վիեննայի կենտրոնում ցուցարարները պահանջել են Ավստրիային դուրս գալ ԵՄ-ից, չնայած անձրևոտ եղանակին, հարյուրավոր մարդիկ են հավաքվել կենտրոնում՝ հանրահավաքի, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ինչպես նշել ենհանդիպման բանախոսները, Բրյուսելի քաղաքականությունը հակասում է անվտանգության և տնտեսության ոլորտում Ավստրիայի առանցքային շահերին։ Հանրահավաքի մասնակիցները եկել են «Ավստրիան մնում է չեզոք» և «Ապահով սահմաններ՝ ապահով ապագա» գրությամբ պաստառներով։    

̰
Ուկրաինայում մոտ 1,5 մլն բաժանորդի էլեկտրամատակարարումն անջատված է

17:48 22.10.2022

Շաբաթ օրը տեղի ունեցած պայթյուններից հետո Ուկրաինայի մի քանի շրջանների մոտ 1,5 մլն բաժանորդ մնում է առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։ «Այսօրվա դրությամբ Խմելնիցկիի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով անջատվել է 672 հազար բաժանորդի, Նիկոլաևի շրջանում՝ 188,4 հազար, Վոլինի շրջանում՝ 102 հազար, Չերկասիի շրջանում՝ 242 հազար, […]

̰
Լարսի զորահավաքային կետը փակվում է

17:09 22.10.2022

Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Մենյայլոն նշել է, որ Ռուսաստանից մեկնող քաղաքացիների ամենօրյա հոսքը նվազել է, իրավիճակը կայունացել է, և պետական ​​սահմանի անցման կանոնակարգման համար լրացուցիչ միջոցների […]

̰
Հոգեբանն ասել է երեխաների՝ ծնողների իրենց հետ շփվելուց հրաժարվելու պատճառը

11:43 22.10.2022

Հոգեբան Դենիս Դոլգովն իր անձնական Telegram ալիքում բացատրել է չափահաս երեխաների՝ ծնողների հետ շփվելուց հրաժարվելու պատճառը։ Նա նշեց, որ ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ դժգոհում են, որ երեխաները հազվադեպ են իրենց զանգահարում, իսկ երբ իրենք իրենց են զանգում, փորձում են հնարավորինս շուտ ավարտել զրույցը։ «Պատճառն այն է, որ ծնողները մեծահասակ երեխաների հետ շփվելիս կարող են շատ […]

̰
Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել

09:37 22.10.2022

Մոսկվայի հարավ-արևմուտքում առաջին ձյունն է տեղացել, հայտնում է ուրբաթ քաղաքային տնտեսության համալիրի տելեգրամյան ալիքը։ Քաղաքապետարանից հայտնել են, որ հաջորդ շաբաթվա սկզբին օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում առավոտյան՝ մինչև մինուս 2 աստիճան։ «Մասնագետները հիշեցնում են. պլյուս 5 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում ամառային անվադողերը կորցնում են իրենց հատկությունները, ուստի խորհուրդ է տրվում սկսել դրանք փոխել ձմեռայինի»,- […]

̰
Ավտովարորդներին հիշեցում, թե ե՞րբ  է ամառային անվադողերը ձմեռայինով փոխելու ժամանակը

08:12 22.10.2022

Ավտոմեքենաների տերերի մեծամասնությունը ամառային անվադողերից անցնում է ձմեռային անվադողերի առաջին սառնամանիքների սկսվելուն պես, կամ երբ օդի ջերմաստիճանը հինգ աստիճանից ցածր է, «Փրայմ» գործակալությանը պատմում է Avilon AG ստորաբաժանումներից մեկի սպասարկման տնօրեն Պավել Կոնստանտինովը ,հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով, նման հանձնարարականը ստանդարտ է բոլոր կատեգորիաների մեքենաների համար, ուստի ավելի վաղ անցում ձմեռային անվադողերի չի նախատեսվում։ […]

̰
Հայաստանն ամենաշատն է շահել ԵԱՏՄ-ից, քան մնացած 4 երկրները. զրույց Թաթուլ Մանասերյանի հետ

22:32 21.10.2022

Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ:   «Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ […]

̰
Ալիևը բողոքում է ԵԱՀԿ-ից․ ՀՀ-ն դիտորդական առաքելություն ուղարկելիս նրանից թույլտվություն չի հարցրել

21:20 21.10.2022

Ադրբեջանը ԵԱՀԿ-ին իր բողոքն է հայտնել Հայաստան արևելյան սահմանների դիտարկման համար հատուկ առաքելություն ուղարկելու կապակցությամբ: Ի՞նչն է Բաքուն համարում անընդունելի իր համար, և ինչի՞ հետ է կապված նրա այսպիսի ագրեսիվությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որով բողոքում է ԵԽԽՎ-ի կայացրած որոշման դեմ՝ […]

̰
Տավուշի մարզում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

20:56 21.10.2022

  Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ Տավուշի մարզում իրականացվեց մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Միջոցառման շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ուսումնավարժություն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը «ուժեղացված» աշխատանքային ռեժիմի փոխադրելու մասին» թեմայով։ Մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացված ուսումնավարժության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և դրանց […]

̰
Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և ֆրանսիական Օվերնյ Ռոն Ալպի միջև

20:45 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի […]

̰
BACK_TO_TOP