20:11 21.10.2022
Մեկ միասնական այբուբենի ստեղծման համար հանձնաժողով ստեղծելու որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» քննարկմանը։ Սեմինարն անցկացվել է թուրքական Բուրսայում և նվիրված է եղել Լեզվի օրվա 90-ամյակին, հայտնում է Anadolu գործակալությունը։ Սեմինարի ընթացքում թյուրքական պետությունների գիտնականները տեղեկատվություն են տրամադրել իրենց երկրներում պատմական լեզվական գործընթացների մասին և նշել մեկ այբուբենի անցման գործընթացի […]
15:00 21.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է մեջլիս՝ առաջարկելով Արցախում թուրք զինվորականների ներկայությունը արտոնել մեկ տարով ևս: Մոտ օրերի ընթացքում հարցը կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: Ի՞նչ ռազմական ներկայության մասին է խոսքը: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Խոսքը Աղդամից ոչ հեռու գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին է: Այն […]
14:06 21.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը: Ողջունելով հյուրերին՝ […]
13:54 21.10.2022
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել […]
13:42 21.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար […]
13:08 21.10.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 21-ին ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը, Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք […]
12:06 21.10.2022
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ոստիկանների համատեղ ծառայության ընթացքում, Վահագնի գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ նա, համագյուղացու հետ, ապօրինի հատել է կանգուն երեք ծառ: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է […]
11:51 21.10.2022
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով: Նույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է […]
11:28 21.10.2022
Հոկտեմբերի 11-ից 14-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին (SC-AGR)։ Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը, հանդիպման թիրախային հարցերից էին տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական ծառայությունների գործունեության արդյունքների վերհանումը և ոլորտի կարիքների գնահատումն ու […]
11:15 21.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիշյալ 32-ամյա տղամարդու և […]
11:11 21.10.2022
Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։ Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ […]
10:51 21.10.2022
Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:
10:45 21.10.2022
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
10:25 21.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]
10:11 21.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի […]
09:35 21.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:07 21.10.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը երեք լոտով հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների կապալային աշխատանքների ձեռքբերման հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ)՝ Հ-4, Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000 – կմ2+500 […]
08:06 21.10.2022
Մինչ ձմեռ պետք է այգում ծառերը կապել մկներից պաշտպանելու համար և կտրել բազմամյա ծաղիկները, ասում է լանդշաֆտային դիզայներ, բլոգեր, հեռուստահաղորդավար, այգեգործության մասին գրքերի հեղինակ, Ռուսաստանի այգեպանների միության փորձագետ Օլգա Վորոնովան, փոխանցում է Լենտա ռու-ն: Ըստ Վորոնովայի՝ անհրաժեշտ է կտրել բազմամյա ծաղիկները, քանի որ գարնանը գագաթները կխանգարեն։ «Բերքահավաքի ժամանակ կարող ենք վնասել բողբոջները, որոնք շատ շուտ […]
21:44 20.10.2022
Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարություններով: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ ուրախ եմ այսօր Երևանում գտնվելու կապակցությամբ: Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է և վկայում է […]
21:28 20.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված […]
21:14 20.10.2022
Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի: Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսին:
20:26 20.10.2022
2022թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ […]
20:20 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։ Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։ Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Ժան Փլեսինջերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այս առաքելության խնդիրն […]
20:13 20.10.2022
Եվրախորհրդարանը քվեարկել է մինչև 2024 թվականը բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների լիցքավորման միասնական պորտի ներդրման օգտին, ինչը մարտահրավեր է Apple-ի համար, որի iPhone-ներն օգտագործում են այլ սնուցման լիցքավորիչ: Քվեարկությունը հաստատում է ԵՄ կառույցների միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը և կդարձնի Android սարքերի կողմից օգտագործվող USB-C միակցիչները ԵՄ ստանդարտ՝ ստիպելով Apple-ին փոխել իր սարքերի լիցքավորման […]
19:04 20.10.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված […]
18:57 20.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։ Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա […]
16:00 20.10.2022
Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն: Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ Լուսանկարները` Մխիթար […]
15:22 20.10.2022
ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-360 Ն օրենքով կատարվել են հետևյալ փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 22.10.2022 թ.: Ըստ այդմ՝ Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «(բնույթի)» բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: […]