TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա գլխավորած պատվիրակությանը

19:05 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կառավարման կոմիտեի ղեկավարին և […]

̰
Աննա Հակոբյանը Տավուշի մարզում հանդիպել է ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց

18:51 27.10.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը: Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ […]

̰
Նախկին ամուսնու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս

12:38 27.10.2022

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում ծառից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, […]

̰
Երևանում երեկ ծնվել է 9 տղա և 36 աղջիկ

11:25 27.10.2022

Երևան քաղաքում երեկ ծնվել է 75 երեխա՝ 9 տղա, 36 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է

10:57 27.10.2022

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է: 22 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով 8 մարդ վիրավորվել էր, […]

̰
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները

09:56 27.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարալու վերաբերյալ Նախարարության կողմից ձևավորված առաջարկությունները: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ոլորտային կազմակերպությունների և նախարարության […]

̰
Փակ դռների վերաբերյալ ահազանգերի թիվն ավելացել է

08:53 27.10.2022

Հոկտեմբերի 25-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

08:05 27.10.2022

Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:02 27.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրատեսակա՞ն է Իրանի ռազմական միջամտությունը Ադրբեջանի հարձակման դեպքում. զրույց իրանագետի հետ

23:42 26.10.2022

Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան,  հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, Կապանում Իրանի հյուպատոսությունը բացվեց, իրանցի նախարարի շուրթերից հնչեց՝ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է» … Որո՞նք էին այն  հիմնական շեշտադրումները, որ արվեցին այդ հանդիպումների ժամանակ: Այս և այլ թեմաների շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ: «Հիմնականում […]

̰
«Այս ռեկորդները ձերն են, իսկ այս տարվա սպասելիքները դեռ մեծ են». Վահրամ Դումանյան

22:58 26.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել, գրանցած հաղթանակների համար շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկ-մարզուհիներին, նրանց մարզիչներին: Նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ […]

̰
Առավոտ շուտ տագնապ ազդարարվեց. շարժվեցինք առաջնագիծ ու անմիջապես մտանք մարտի մեջ. զորամասի առօրյան, զինվորների մարտական պատրաստականությունն ու մարտական ոգին

22:41 26.10.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Հայ զինվոր» ՊՆ հանդեսի անդրադարձը զորամասի առօրյային, զինվորների մարտական պատրաստականությանն ու մարտական ոգուն: Պատմում է, որ Հրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման, թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։ «Տղաները հաշվարկները կատարում […]

̰
Ալիևը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակել Վրաստանի միջնորդությամբ

22:03 26.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Բաքվում խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է միջնորդ լինելու իր պատրաստակամությունը: Նախաձեռնությունը Ալիևի՞նն է եղել, թե Ղարիբաշվիլիինը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը` բանակցային նոր ձևաչափ նախաձեռնելով, և արդյո՞ք այս ձևաչափը կարող է ընդունելի լինել մեր համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ […]

̰
Ռուսաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի դեռ Վրաստանում է

19:53 26.10.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է […]

̰
Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

19:19 26.10.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում։ Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի […]

̰
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի նոր թաղամասում 120 նոր բնակարան է կառուցվում

18:43 26.10.2022

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, որոնք ընդհանուր թվով կունենան 120 բնակարան։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ ️️Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ՝ […]

̰
Երեք գողություն՝ երեքն էլ հայրենի գյուղում. ոստիկանների բացահայտումը

16:55 26.10.2022

Հոկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Ոստան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Ոստան գյուղում բնակարանային գողության առաջին դեպքը չէր. ևս մեկը եղել էր օգոստոսին, մյուսը` մարտին: Վերջին գողությունը նման էր նախորդներին. տանը մարդ չկար, և տեխնիկական միջոց կիրառելով՝ բացել […]

̰
17-ամյա երիտասարդը ձերբակալվել է Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

16:15 26.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալների համաձայն՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում […]

̰
«Հաղթանակս նվիրում եմ մարզիչներիս». Արսեն Հարությունյանն ու ընկերներն ամփոփել են ազատ ոճի ըմբշամարտի Մ23ԱԱ արդյունքները

16:08 26.10.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը: Մեդալակիրներն ու նրանց գլխավոր մարզիչն առաջնության արդյունքներն ամփոփել են այսօր՝ ասուլիսի միջոցով: «Իմ համար ամենակարևորը […]

̰
Մանրամասներ Օշական-Աշտարակ ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարից․ ՔԿ-ի տեսանյութը

16:00 26.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին […]

̰
2023-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ ծնողները

15:13 26.10.2022

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող […]

̰
Փորձել էր բանկում կեղծ դոլար իրացնել

13:38 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել բանկերից մեկի վերահսկողության ծառայողը և հայտնել, որ մի քաղաքացի բանկի մասնաճյուղում փորձել է մանրել կեղծ հիսունդոլարանոցներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, կեղծ թղթադրամ իրացնելու հիմքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]

̰
Գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը. գտնողը իր քարտով գնումներ է կատարել

12:51 26.10.2022

Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն […]

̰
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

12:30 26.10.2022

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

̰
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը՝ Ավետը

12:16 26.10.2022

Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ: Մայրիկի՝ Անժելա Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքի համար կյանքը նոր իմաստ է ստացել:  

̰
17-ամյա պատանին դանակահարել էր 23-ամյա համագյուղացուն

10:56 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Տուժածը հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած […]

̰
Երեկ Երևանում ավելի շատ տղաներ են ծնվել

10:48 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշվում է, որ ծնվածներից 44 տղա է, 39-ը՝ աղջիկ:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 25-ից 26-ը

10:36 26.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 4, սառը զենքի հայտնաբերման՝ 3, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Ուշի բնակավայրում շչակ է գործարկվելու

09:53 26.10.2022

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:59 26.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
BACK_TO_TOP