12:30 02.10.2022
Դեկտեմբերին Երևան կբերվի 165 ավտոբուս։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որը համաձայն պայմանագրի պետք է ժամանի Երևան այս տարվա դեկտեմբերին, որի ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»,- գրել է Սարգսյանն ու կից տեսանյութ հրապարակել։
10:13 02.10.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
22:56 01.10.2022
ՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց […]
22:41 01.10.2022
Պատերազմի Աստվածը ռազմի դաշտում. Զինուժի օբյեկտիվում մարտական վերջին գործողությունների ժամանակ բացառիկ սխրանքներ գործած հերոս հրետանավորներն են։ Բանակի ապագա կրտսեր հրամանատարները՝ վարժադաշտում։ Ուսումնական զորամասի կուրսանտները գործնական ակտիվ պարապմունքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։ Ուսումնական առօրյան ռազմական համալսարանում. Վստահ քայլերով կուրսանտներն անցնում են հայրենիքի պաշտպանի մասնագիտության մեջ կայանալու և հմտանալու ճանապարհը։ Եվ՝ հայրենիքին խոսքով ու գործով նվիրված մի […]
20:00 01.10.2022
Հայաստանի շուրջ անցուդարձում բավական մեծ է ակտիվությունը: Նախորդ շաբաթն էլ աչքի ընկավ մի շարք հանդիպումներով: ՀՀ -ի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ դեմ առ դեմ նախ տեղի ունեցավ Միրզոյան -Բայրամով, ապա նաև Արմեն Գրիգորյան- Հիքմեթ Հաջիև հանդիպումը, ընդ որում՝ Սպիտակ տանը: Ի՞նչ տեղի ունեցավ, եթե նկատի առնենք նաև, որ դրանից հետո նոր խախտումներ գրանցվեցին, […]
19:30 01.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, […]
18:56 01.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների […]
17:55 01.10.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության […]
17:37 01.10.2022
Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանի մի մասում ցանկապատ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։ «Հիմա սահմանին շատ հանգիստ է, ռազմական սպառնալիքներ չկան, քանի որ Ռուսաստանը իր զորքերի մեծ մասը կենտրոնացնում է Ուկրաինայում։ Բայց կան այլ սպառնալիքներ․ օրինակ՝ այն, ինչ արեց […]
17:20 01.10.2022
Մասնակի մոբիլիզացիան չի ազդի կանանց վրա՝ լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ոչ: Սա ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,-հարցադրմանն այսպես է պատասխանել նա։ Նախարարի խոսքով՝ իրենք մասնակի մոբիլիզացիայի կոչ չեն անելու նաև պետական հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներին։ «Նախագահի անունից այսօր մենք ավարտում ենք հրամանագրի լրացումների նախապատրաստումը, և այսօր այն […]
12:58 01.10.2022
2021-2022 թվականներին Արցախի տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ, այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը: «2021-2022 թվականներին ԱՀ տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների […]
12:15 01.10.2022
Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը: Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց […]
12:07 01.10.2022
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ […]
11:49 01.10.2022
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետեց կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից […]
11:32 01.10.2022
Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն: Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտիուհին հայտնել էր, որ նախորդ օրվանից տանը մարդ չի եղել: Կոտրել էին պատուհանի ապակին և տարել տարբեր իրեր ու բջջային հեռախոս: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ: Վարդենիսի քրեական […]
11:19 01.10.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ […]
09:07 01.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
22:44 30.09.2022
«Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այսօրվա հայտարարությունը: «Ընդգծեմ` թերթը, որին ՌԴ փոխվարչապետը հարցազրույց է տվել, պաշտոնաթերթ է, այսինքն պարզ է, որ նախաձեռնողը ոչ թե լրագրողն է եղել, այլ Ռուսաստանի կառավարությունը, որն այս հարցազրույցի միջոցով որոշակի մեսիջներ ուներ մեզ փոխանցելու: Առաջինը՝ Օվերչուկն ասել է, որ Հայաստանին մեկ քայլ է բաժանում շրջափակման […]
21:00 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ հեռուստալրագրող Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նախ անդրադարձ է կատարվել Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ ակնկալվում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք, որ այդ մասով նախ արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ակնարկելով, որ Մոսկվան դեմ է այդ կոչին, ապա […]
20:50 30.09.2022
Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը: «Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են […]
20:07 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը, պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած խոսքերին, այն մասին, որ ակնկալում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, նաև այն տեղեկատվությանը, որ վարչապետը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին: Վարչապետը չէր հանդիպել Զասի հետ, բայց երեկ տեղի ունեցել է […]
15:07 30.09.2022
2020թ․ պատերազմի ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեռք բերված էկզոսկելետոն աջակցող սարքի միջոցով․ դրա գործնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Նախարարը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն […]
14:25 30.09.2022
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:
13:58 30.09.2022
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դրամ հետվճար։ Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 800 մլն դրամի անկանխիկ գործարքներ (հուլիս ամսին ցուցանիշը եղել է 440 մլն դրամ)։ 10% հետվճարի […]
12:57 30.09.2022
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի […]
12:44 30.09.2022
Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։ Արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվեց ու մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։ Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք […]
12:22 30.09.2022
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի […]
12:17 30.09.2022
Սեպտեմբերի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել են Գյումրիի 29-ամյա բնակչի։ Նա իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և նույնանման զանգվածով տարա՝ 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է […]
12:03 30.09.2022
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` «List.am») […]