TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թ. 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով

16:30 05.10.2022

Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: Նշենք, որ նախարարությունը ՀՀ մարզերում արդեն […]

̰
ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

15:42 05.10.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։ Այնուհետև Պաշտպանն ու […]

̰
Անգնահատելի է ուսուցիչների ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում. Երևանի քաղաքապետ

13:24 05.10.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում։ Շնորհակալ ենք մեր երեխաների մեջ ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը սերմանելու, մեր երկրի արժանի քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելու բոլոր ջանքերի համար»։

̰
Հաշվի առնելով բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված Հայաստանի փորձը՝ կարևոր է Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման անցկացումը. Անահիտ Ավանեսյան

12:53 05.10.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում

12:46 05.10.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նույն […]

̰
Դադարեցվել են Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինաշխատանքները

12:27 05.10.2022

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել […]

̰
Նորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

12:10 05.10.2022

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։ Մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն:

̰
Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՀՀ ՊՆ

12:01 05.10.2022

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:  «Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- նշվում է ՊՆ մամուլի […]

̰
ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ

11:42 05.10.2022

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ, որոնց թվում էին 22-ից 35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ղրղզստան: Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր, ինչպես նաև անդրադարձ […]

̰
16 և 17 տարեկան պատանիները գողացել էին հեռախոսներն ու դիմել փախուստի

11:30 05.10.2022

Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]

̰
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

11:22 05.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]

̰
Առանց ընդդիմադիրների ԱԺ-ն ընդունեց բոլոր նախագծերը

11:01 05.10.2022

Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Խորհրդարանականները այսօր միայն քվեարկել և ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Ընդդիմադիրները նիստին չեն մասնակցել:

̰
Թարգմանչաց տոնին դուրս կբերվի Շուխոնց ավետարանը

10:38 05.10.2022

Հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշվում է սուրբ թարգմանիչների տոնը: Այդ օրը Օշականի եկեղեցի է տարվում Մաշտոցի անվան մատենադարանում պահվող Շուխոնց ավետարանը, տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։ Այս տարի Թարգմանչաց տոնը հոկտեմբերի 8-ին է:

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:32 05.10.2022

Հոկտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Դիզայները թվարկել է բնակարանների ինտերիերի էժան լայֆհաքեր

08:24 05.10.2022

GarrettLeChic YouTube ալիքի հաղորդավար Գարեթ անունով դիզայները թվարկել է էժան ինտերիերի լայֆհաքերը: Նրա խոսքով՝ ցանկացած բնակարան ավելի ոճային տեսք կունենա, եթե պատերը զարդարեք փայլատ ներկով և զարդարեք այն հնաոճ իրերով, մեջբերում է The Sun-ը։ Նա նախ խորհուրդ է տվել տունը զարդարել զամբյուղներով, որոնք կխաղան թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ դեր։ Բացի դրանից, Գարեթի խոսքերով, անհրաժեշտ է […]

̰
Երկրաշարժ Իրանում. Սյունիքում ցնցման ուժգնությունը կազմել է 5-6բալ

08:00 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:41 04.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Շահումյան 17, 18 փողոցներ, Օտյան, Քուչակի և Տիչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 12փ. 1-4 շենքեր, 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

23:26 04.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի 23-43 կենտ, 32-50 զույգ համարների, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ […]

̰
«Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի վստահելի գործընկերն է». ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն

22:26 04.10.2022

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]

̰
ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն անքննելի են. Ալեն Սիմոնյան

22:19 04.10.2022

«ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անքննելի են, և ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել». լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միութենական պետության մաս կդառնա: Սիմոնյանը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, ՀԱՊԿ-ին անդամակցելուց և գերտերությունների շահերի բախումից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը

21:41 04.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։ «Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները

21:24 04.10.2022

Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները: «Իրանը չի թաքցնում և հաստատում […]

̰
ՎԶԵԲ ներկայացուցիչները Գյումրիի քաղաքապետարանում քննարկել են փողոցաշինական ծավալներին, լուսավորության ցանցի արդիականացմանն առնչվող հարցեր

19:38 04.10.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին գլխավորությամբ՝ «Կանաչ քաղաքներ» ծրագրի ֆինանսական բաժնի փոխտնօրեն Լին Օգրեյդիին (Լոնդոն), Մարինե Բաղդասարյանին, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Ախալկացիեին և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանին։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի […]

̰
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը

19:25 04.10.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։ Հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել  Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքային հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային […]

̰
Մեկնարկել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը

19:18 04.10.2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Տեղեկացնում են  ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական […]

̰
Հաստատված է համարվել ՃՈ հրամանատարի մեղավորությունը. Սոնա Մնացականյանին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվում է

18:42 04.10.2022

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։   Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ […]

̰
Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

18:16 04.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Վարդան Նազերյանն իր հերթին շնորհակալություն […]

̰
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր

13:00 04.10.2022

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում […]

̰
Կբարելավվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը

12:45 04.10.2022

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում […]

̰
ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

12:38 04.10.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ […]

̰
BACK_TO_TOP