TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում պարեկները մոտ կես կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել

12:35 04.10.2022

Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Էրեբունի համայնքում, Արցախի պողոտայում հայտնաբերել են արտասահմանյան համարանիշերով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում թմրամիջոցի նմանվող զանգվածներ կային։ Վարորդը ձերբակալել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ կես կիլոգրամ քաշով 37 փաթեթ […]

̰
Երևանի 39-ամյա բնակիչը գողություն էր կատարել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում

12:20 04.10.2022

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում գողությունների ու գողության փորձի վերաբերյալ ժամերի տարբերությամբ ստացվեցին ահազանգեր։ Զանգողներից մեկը հայտնում էր, որ գողություն են արել իրեն վստահված շինհրապարակից, մյուս դեպքում կոտրել էին նկուղի դուռն ու հափշտակել տարբեր իրեր, մեկ այլ դեպքում էլ փորձել էին կոտրել նկուղի դուռը, սակայն չէր հաջողվել գողություն անել։ Բոլոր դեպքերը տեղի էին ունեցել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում։ […]

̰
Քննարկում թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների և գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ

12:08 04.10.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ […]

̰
Ջրաշենի բնակիչը կզաքիս ու արգելված թռչնատեսակ էր որսացել

11:56 04.10.2022

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում բաժնի սպասարկման տարածքում։ Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։ Հետագա միջոցառումներով […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 4-ը

11:51 04.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 11, խարդախության և ապացույցներ կեղծելու՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, […]

̰
Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարայնության շենքեր

10:31 04.10.2022

Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը՝ բնակիչների անվտանգությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

10:22 04.10.2022

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, […]

̰
ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները, օրակարգում ընդգրկված է 20 հարց

10:11 04.10.2022

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, որին գրանցվել է 62 պատգամավոր: Նիստին դարձյալ մասնակցում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Նախորդ օրը ԱԺ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում: Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ […]

̰
Հանրապետության 5 մարզում մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները

08:55 04.10.2022

Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է « Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային […]

̰
Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի տարածողը Ուլյանովսկից է․ ՌԴ-ն պետք է օգնի հետաքննությանը

22:43 03.10.2022

Տելեգրամյան ալիքներով երեկ տարածվեցին հայ ռազմագերիների գնդակահարության ահասարսուռ կադրերը: Արդյո՞ք բավարար են նյութերը միջազգային դատարաններ դիմելու համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շատ հստակ է արտահայտվել, որ եթե հաստատվի, որ այս տեսանյութը կեղծ չէ, ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք […]

̰
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

21:00 03.10.2022

Այսօր հղում անելով հավաստի աղբյուրին՝ մամուլում ներկայացվեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Նշվում է, որ պահանջների հերթականությունն էլ պատահական չէ, և թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության. 1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի տարածքով: 4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց […]

̰
Ադրբեջանի հանցագործություններ, ԱԳՆ-ների հանդիպում և Ադրբեջանի պահանջներ. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

20:00 03.10.2022

Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ «Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ: «Միջազգային իրավունքի տեսանկյունից այն հստակ պատերազմական հանցագործություն է կոչվում, այսինքն՝ ռազմական ագրեսիայի ժամանակ ագրեսոր կողմը թույլ է տվել պատերազմական հանցագործություն, այսինքն՝ ռազմական ագրեսիան մեկ […]

̰
Տավուշի մարզում հոկտեմբերի 3-ի դրությամբ մթերվել է 3674 տոննա խաղող

19:36 03.10.2022

Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 3674 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուծի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 2500 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 155 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 914 […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում

19:22 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի։ Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է […]

̰
Զախարովան անդրադարձել է հայ և ադրբեջանցի զինծառայողների սպանությունների տեսանյութերին

19:01 03.10.2022

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

̰
Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

18:48 03.10.2022

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները: Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան: Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

̰
Ռուսաստանի քաղաքացիների գերակշիռ մասը Վրաստանում կեցության իրավունք է ստացել

18:41 03.10.2022

2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կեցության իրավունքի համար ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է 3 283 դիմում, որից 2 009-ը բավարարվել է, 708-ը մերժվել է, իսկ 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Վրաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) տեղեկատվության համաձայն, Վրաստանում մշտական ​​բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-ը հավանության է […]

̰
Ի՞նչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը 

15:54 03.10.2022

Եվրոպական դատարան կներկայացվեն ավելի քան համոզիչ ապացույցներ. «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով ասուլիսի ընթացքում ներկայացվել է թե ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը, որի վերաբերյալ երեկ տեսանյութ էր տարածվել: «Տեսանյութի մասով այս պահին տարվում են աշխատանքներ: Ցավոք սրտի, տեսանյութում երևում է, որ այդ անձինք ուղղակի սպանվում են: Այս պահին միջաննկյալ միջոցով, […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում

13:44 03.10.2022

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելեցին Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպեցին իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը

13:12 03.10.2022

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հոկտեմբերի 4-ից:

̰
Վիճաբանության ժամանակ 46-ամյա տանտերը դանակահարել է 34-ամյա տղամարդուն

13:00 03.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

̰
Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

12:52 03.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը՝ պրոֆեսոր […]

̰
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի աջ գոտում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

12:40 03.10.2022

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ14+400-կմ18+400 հատվածի աջ գոտում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն նաև նույն ճանապարհահատվածի ձախ գոտում։

̰
Փորձ է արվել ՌԴ արտահանել ծխախոտի չհայտարարագրված մեծ խմբաքանակ

12:31 03.10.2022

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը

12:23 03.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և […]

̰
Վահան Քերոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ

11:42 03.10.2022

Նախարար Վահան Քերաբյանը, սեպտեմբերի 30-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուչանիշները, ընդգծելով, որ չնայած մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես տնտեսության […]

̰
ՊՆ-ն զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետի ընտրության մրցույթ է հայտարարել

11:35 03.10.2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետի (ծածկագիր` 26-33.8-Մ5-43) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

10:56 03.10.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և […]

̰
Տիգրան Ավինյանն այցելելու է Աջափնյակ վարչական շրջան՝ քննարկելու բնակիչների կարիքները

10:17 03.10.2022

Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնուն է, որ այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու է Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար: «Շաբաթվա ընթացքում կկիսվեմ ձեզ հետ արդյունքներով՝ ամփոփելով շրջայցի ընթացքում հայտնաբերած հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները»,- գրել է նա։

̰
Մեդիա ուղևորություն դեպի Սևանի ջրհավաք ավազան «Պոնտոս ծրագրի» պիլոտային տարածք

10:01 03.10.2022

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում Սևանի ջրհավաք ավազանում ս.թ. սեպտեմբերի 13-ին իրականացվել է մեդիա ուղևորություն լրագրողների և լրատվամիջոցների համար դեպի Սևանի ջրհավաք ավազան ԶԼՄ ներկայացուցիչների համար, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել ՊՈՆՏՈՍ ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ Շրջայցի օրակարգում […]

̰
BACK_TO_TOP