21:00 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ հեռուստալրագրող Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նախ անդրադարձ է կատարվել Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ ակնկալվում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք, որ այդ մասով նախ արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ակնարկելով, որ Մոսկվան դեմ է այդ կոչին, ապա Լավրովն այսօր հայտարարեց, որ քննարկվում է ԱՊՀ դիտորդներ ներգրավելու հարցը:
«Ռուսները միշտ համարել են, որ մենք իրենց «գրպանում» ենք, և առաջին իսկ դեմքով, երբ ցույց տվեցինք, որ իրենց գրպանում չենք և այլընտրանք ունենք, իրենք միանգամից խառնվեցին իրար: Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը ՀՀ ինքնիշխանության կոպիտ խատում է, Հայաստանն ինքնիշխան երկիր է և կարող է դիտորդներ հրավիրել՝ ում ուզում է, և ես միանշանակ այն տեսակետին եմ, որ վարչապետը ճիշտ էր, երբ հրավիրում է միջազգային դիտորդների, և պետք է այդ գծի վրա էլ մնալ, այդ գիծը շարունակել, որովհետև միջազգային դիտորդների, այն էլ այնպիսի, ինչպիսին Ֆրանսիան է, ԱՄՆ-ն է, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուղղակիորեն ամրագրեցին, որ Ադրբեջանն է ագրեսիա կիրառել, և խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը այն դեպքում, երբ Ռուսաստանը Մինսկի խմբի միակ անդամն էր, որ խնդիրը ներկայացրեց որպես տարածքային վեճ:
Հետևաբար, իրենք չընդունեցին, որ մեր տարածքները խախտված են՝ առանց իրենց դիտորդներին ուղարկելու, առանց մոնիթորինգի, իրենք արդեն պնդում էին, որ տարածքային վեճ է, և ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, երկրորդ` ես համարում եմ, որ միջազգային դիտորդների ներկայությունը նաև շատ ավելի օբյեկտիվ է մի պարզ պատճառով, որովհետև ռուսական դիտորդներ մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ղարաբաղում՝ ռուս-թուրքական դիտորդական խումբ, որը գործում է ռուս-թուրք-ադրբեջանական ենթատեքստում, որն առ այսօր իր դիտորդական գործունեության ընթացքում որևէ խախտում չի նկատել, որևէ խախտման մասին որևէ բան չի ասել, ավելին, երբ Փառուխն էին գրավում, երբ մայրաքաղաք Ստեփանակերտը մի ամբողջ ամսով գազազրկված էր ձմեռվա ցրտին, իրենք տեսակետ չհայտնեցին, թե ո՞վ է արել, ինչի՞ համար է արել: Այն տեսակետի կողմնակիցն եմ, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը այլընտրանք ունի, պիտի պահի այդ տեսակետն ու գնա այլընտրանքի ճանապարհով»,- ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...