TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

61-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

20:14 12.09.2022

61-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։ Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։

̰
Տավուշում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

19:35 12.09.2022

Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ սեպտեմբերի 12-16-ը Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր մեկնարկել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով քաղպաշտպանության միջոցառման անցկացումն ու դրանում համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ մարզպետը նշել է, որ այն հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում […]

̰
N զորամիավորումում անցկացվում են ստուգումներ

19:00 12.09.2022

N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։

̰
Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը

18:55 12.09.2022

Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր […]

̰
Լեռնապատ գյուղում անցկացվել է «Հաւք» ԱԹՍ 2-րդ մրցույթը․ ԱԻՆ-ը աջակցում է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը

18:35 12.09.2022

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում` Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ անցկացվել է «Հաւք» ԱԹՍ 2-րդ մրցույթը։ Միջոցառման աջակիցներից է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով առաջարկել լուծումներ: Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ […]

̰
Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցների փաստով հարուցված քրեական գործը

18:21 12.09.2022

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ […]

̰
Նախորդ շաբաթ Շիրակի մարզում 81 ծնունդ է գրանցվել

18:17 12.09.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 5-11-ը, գրանցվել է 81 ծնունդ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Լույս աշխարհ է եկել 46 տղա, 35 աղջիկ։

̰
Կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը

17:57 12.09.2022

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2022-ին աջակցություն է ստացել 1679 շահառու

16:25 12.09.2022

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Այս պահին կա հաստատված ևս 283 քաղաքացու դիմում, որոնք առաջիկայում նույնպես կֆինանսավորվեն։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) […]

̰
ՌԴ-ում կին վարորդը կծել է ոստիկանին

15:56 12.09.2022

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Պենզայում վարորդը բարկացել է ոստիկանի վրա, որը կանգնեցրել է նրա մեքենան և կծել տղամարդուն։ Ինչպես հայտնի է դարձել Ռեն TV-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանը, գտնվելով ծառայության մեջ, կանգնեցրել է ավտոմեքենան՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար: Մեքենայի ղեկին կին է նստած եղել։ Նա սկսել է վրդովվել այն փաստից, որ իրեն կանգնեցրել են, […]

̰
Որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ․ դատարանի վճռով բռնագրավվել է որսորդական հրացան

15:11 12.09.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեռևս 2022 թվականի մարտի 6-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում հայտնաբերել էին ապօրինի որսի դեպք։ Քաղաքացի Դ. Ա.-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանով որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ։ Դեպքի առթիվ նշանակվել էր վարչական տուգանք, նաև առգրավված որսորդական զենքը բռնագրավելու հայցով ԲԸՏՄ-ն […]

̰
Թաքցնելու նպատակով դիակը նետել էր լիճը․ Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է

14:41 12.09.2022

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով: Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա […]

̰
Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

13:00 12.09.2022

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և […]

̰
Առողջապահության նախարարը Թել Ավիվում հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարքի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոսի հետ

12:53 12.09.2022

Աշխատանքային այցով գտնվում եմ Թել Ավիվում, որի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

̰
Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

12:44 12.09.2022

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, նշել է. «Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի […]

̰
Գեղաձորի սարում, «Զվարթնոց» օդանավակայանում և այլուր հայտնաբերվել են մի շարք հետախուզվողներ

12:24 12.09.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 48-ամյա Արամ Բ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

̰
Առաջարկվում է նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի համար կիրառվող տուրքը

12:15 12.09.2022

Այսօր ԱԺ-ում քննարկվել է  նաև«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես վերացնել: Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն […]

̰
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սևանի թերակղզում

12:10 12.09.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 10-ին Սևանի թերակղզում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ […]

̰
Կառավարությունն առաջարկում է գործարարներին եկամուտ ստանալ խոտանված արտադրանքից

12:02 12.09.2022

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների […]

̰
ՊԵԿ-ը նախատեսում է  բջջային հավելվածներ ստեղծել էլեկտրոնային ծառայությունների համար

11:54 12.09.2022

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման […]

̰
Հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը

11:50 12.09.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

̰
Երիտասարդի կողմից իր և տատի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:46 12.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու […]

̰
Բացահայտվել է Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը. ՀՀ ՔԿ

11:32 12.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական […]

̰
Կքննարկվի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը

11:28 12.09.2022

Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին, օրակարգում 27 հարց է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի […]

̰
ՄՊՀ պատվիրակությունն այցելել է Լիտվա

11:23 12.09.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-9-ը այցելել են Լիտվայի մրցակցության խորհուրդ, հայտնում է ՄՊՀ ֆեյսբուքյան էջը: Այցելության նպատակն էր ծանոթանալ մրցակցության օրենսդրության կիրակման Լիտվայի փորձին, մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների քննության և ապացույցների ձեռքբերման, գնումների գաղտնի համաձայնությունների բացահայտման, այլ պետական մարմինների հետ համագործակցության, շուկաների ուսումնասիրությունների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով: Նրանք հանդիպում […]

̰
Վերանորոգվում է Մարտակերտի քաղաքապետարանի շենքը

11:04 12.09.2022

Մարտակերտ քաղաքում շարունակվում են քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավման շինաշխատանքները, տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։ Իրականացվող կապիտալ վերանորոգման արդյունքում՝ շենքը կունենա հարմարավետ աշխատանքային պայմաններ։ Այժմ իրականացվում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։ Վերանորոգման աշխատանքները կատարում է «Ա.Գ.Ա. և Տ.» ՍՊ ընկերությունը՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է  կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք

10:57 12.09.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է […]

̰
Էլեկտրամոբիլների ավելացմանը զուգահեռ պահանջված է դառնում դրանք նորոգողի մասնագիտությունը

10:29 12.09.2022

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջի 2021/2022 ուս. տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրված «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 20 տեղերը (10 անվճար և 10 վճարովի) 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, իսկ 2022/2023 ուսումնական տարվա համար՝ 25 տեղ (15 անվճար և 10 վճարովի), որոնք ևս 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, տեղեկացնում […]

̰
Հովտաշեն բնակավայրում շչակ է փորձարկվելու

10:13 12.09.2022

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հովտաշեն բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

10:08 12.09.2022

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում: Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ […]

̰
BACK_TO_TOP