TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի

14:53 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին` ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան […]

̰
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

13:50 16.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել․ 1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների […]

̰
Կհիմնանորոգվի Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող ճանապարհահատվածի մի մասը

12:55 16.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-4, Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/30Շ)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 27-ը՝ ժամը 10.00, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

̰
40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով

12:20 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]

̰
87-ամյա ուղևորը մահացել է

12:00 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 87-ամյա ուղևոր Գագիկ Գևորգյանը մահացել է, իսկ 23-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը

11:44 16.09.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ: «Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 15-ից 16-ը

10:39 16.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

09:29 16.09.2022

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

23:13 15.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՀԱՊԿ-ի պահվածքը, ԱՄՆ-ի, Իրանի դիրքորոշումն ու կողմերի «կարմիր գծեր»-ը․ զրույց քաղաքագետի հետ

21:00 15.09.2022

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումների , միջազգային դերակատարների, ներքաղաքական ընդվզումների շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ,  անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները սկզբում անդրադարձել են վարչապետի երեկվա ելույթին, որը նախ հասարակական իրարանցում առաջացրեց։ Հարցին, թե թյուրընկալո՞ւմ է եղել, թե՞ կոնկրետ ուժեր են ուղղորդել դեպի այդ թյուրընկալումը, քաղաքագետը […]

̰
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

20:29 15.09.2022

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր […]

̰
Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

20:03 15.09.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա […]

̰
ԵՄ-ից Ուկրաինա է վերադարձել 5 միլիոն փախստական

19:14 15.09.2022

Եվրամիությունից արդեն Ուկրաինա է վերադարձել մինչև 5 միլիոն փախստական։ Այս մասին հինգշաբթի օրը Կիևում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ «Մոտ 5 միլիոն փախստական ​​արդեն վերադարձել է Ուկրաինա։ Կարող եմ ասել, որ փախստականները ցանկանում են վերադառնալ տուն՝ սկսելու բարգավաճ և ժողովրդավարական Ուկրաինա կառուցել»,- ասել է ֆոն […]

̰
Դիեր վերադարձնելու համար Ներքին Հանդ մեկնած  ԱԻՆ փրկարարների խմբի ծառայողներից մեկի հետ կապը կորել է․ ԱԻՆ

18:48 15.09.2022

ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն  է տարածել. «Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է ԱԻՆ խոսնակը։

̰
Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է

15:09 15.09.2022

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է: «Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և […]

̰
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

14:34 15.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Հարցին, թե քանի գերի ունի հայկական կողմը, Ամատունին նշել է, որ իրենք […]

̰
ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի

13:00 15.09.2022

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 14-ից 15-ը

12:20 15.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության փորձի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, հոգեկան ներգործության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի […]

̰
28-ամյա տղամարդը դանակահարել էր 23-ամյա համաքաղաքացուն

12:01 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.30-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 01.20-ին բաժին է ներկայացել Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ և հայտնել, որ սեպտեմբերի 14-ի ժամը 23.30-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում […]

̰
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը ներկայացավ ոստիկանություն

11:30 15.09.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Աննա Վարդապետյանը ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը

10:51 15.09.2022

ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամրապնդել […]

̰
Խորհրդարանը քննարկում է ՍԴ անդամի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը

10:41 15.09.2022

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի […]

̰
Կվերանորոգվի Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–ԻԻՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 հատված

10:09 15.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ՝ 2 չափաբաժնով՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (աջ գոտի) հատված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (ձախ գոտի) հատված ⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 26.09.2022թ.՝ ժամը 10.00։

̰

09:55 15.09.2022

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15.00-ին:

̰
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

02:31 15.09.2022

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է»,– նշել է Պապյանը։

̰
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ․ Հակոբ Արշակյան

01:20 15.09.2022

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․ – Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, – Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը, – Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և […]

̰
ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ․ մարզպետարանի պարզաբանումը

01:15 15.09.2022

Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական […]

̰
Գեղարքունիքի մարզպետը ԿԽՄԿ պատասխանատուներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

00:48 15.09.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։

̰
Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, կոչ ենք անում խուճապ չտարածել․ համայնքի ղեկավար

00:16 15.09.2022

Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Բողոքի ակցիաներ՝ ԱԺ-ի և կառավարության շենքերի մոտ

23:46 14.09.2022

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Երևանի խորհրդարանի և կառավարության շենքերի մոտ։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զիջումների գնալ Ադրբեջանին: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չտրվել մանիպուլյացիաների։ Սեպտեմբերի 14-ին ավելի […]

̰
BACK_TO_TOP