TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձագետը պատմել է, թե ինչպես չի կարելի ջեռուցումը միացնելուց առաջ բնակարանը տաքացնել

08:33 10.09.2022

Ցուրտ եղանակի սկսվելուն պես որոշ ռուսներ սկսել են տաքացնել իրենց բնակարանները գազօջախներով, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է անվտանգության փորձագետ Սերգեյ Պոբեդոնոստևը։ Նա զգուշացրել է նման պրակտիկայի հետ կապված ռիսկերի մասին։ Ջեռուցման սեզոնը սկսվում է այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը հինգ օր անընդմեջ չի գերազանցում ութ աստիճանը։ Այնուամենայնիվ, նույնիսկ բնակարանների ավելի քիչ ուժեղ սառեցման դեպքում […]

̰
Երևանի օրերը Գյումրիում անցկացվեցին մեծ շուքով․հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ

21:00 09.09.2022

Գյումրվա մշակույթը, արվեստը, համն ու հոտը իրենց մեջ յուրահատուկ ձգողական ուժ ունեն: Երևանի օրերի շրջանակում Հայաստանի մշակութային մայրաքաղաքում գտնվող յուրաքանչյուր ոք զգաց ու վայելեց նաև արևային Երևանի ջերմությունն ու շունչը: Երկու քաղաքների` ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Թիվ չեմ հրապարակի, բայց շարունակում ենք տեսակցել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին. զրույց՝ Զառա Ամատունու հետ

20:55 09.09.2022

Հայ 5 գերիների վերադարձի թեմայով «Հորիզոնի» տաղավարում, հեռավար ձևաչափով, հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիպելու են գերությունից ազատված հինգ տղաների հետ և ներկայացրել է թե ինչ աշխատանք են իրականացնելու վերջիններիս հետ: «Իսկապես այս աշխատանքները մենք […]

̰
Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը կավելացնի Ադրբեջանի հետ համագործակցությունը

20:35 09.09.2022

Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը Բաքվում տեղի ունեցող ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գյորգյունը նշել է, որ Ադրբեջանում արդեն իսկ լայնորեն կիրառվում է իրենց արտադրած ռացիաներն ու այլ կապի […]

̰
Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված հասարակություն. Հանդիպում Շվեյցարիայի հայ համայնքի հետ

20:30 09.09.2022

Շվեյցարահայ կառույցների հրավերով Ժնևում այցով գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տիկին Աննա Հակոբյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի […]

̰
Կրակել, թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ինչպե՞ս են կիրառելու հատուկ միջոցները

20:18 09.09.2022

«Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին․ որքանո՞վ է այն օրինաչափ» թեմայով այսօր կազմակերպվել է քննարկում։ Բանախոսներն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

19:55 09.09.2022

Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող […]

̰
Դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

15:53 09.09.2022

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետև պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին: Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ արդարադատության նախարարի […]

̰
Գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են. Factor.am

15:27 09.09.2022

Երեկ երեկոյան Բաքվի գերությունից հայրենադարձված հինգ զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor.am-ին հայտնել է՝ գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Նա նաև հայտնել է, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` […]

̰
Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ ««STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

13:47 09.09.2022

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված ««STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմային: Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ […]

̰
«STARMUS VI» միջազգային փառատոնի հիմնական ծրագիրն այսօր

13:00 09.09.2022

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «STARMUS VI» միջազգային փառատոնի հիմնական ծրագիրն այսօր Վայրը՝ Մարզահամերգային համալիր, հիմնական սրահ 11։00-13:30 «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» կոնֆերանս Հարոլդ «Սոննի» Ուայթ – Միջմոլորակային թռիչք, Լուսնի այլընտրանքային նկարը Գարեթ Ռեյզման – SpaceX – Հիանալի ճամփորդություն. Falcon-ից դեպի Starship Ադամ Բարրոուս ֊ Տիեզերական նոր տնտեսության հիմնախնդիրներ. տիեզերական մնացորդներ, տիեզերական երթևեկության կառավարում Արմեն […]

̰
Ասֆալտապատվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը

12:29 09.09.2022

ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ակտիվ շարունակվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտապատվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը։ Ներկայումս լրիվությամբ ավարտված է եռաշերտ ասֆալտապատման նախնական փուլի աշխատանքները` խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում, 4,5 կմ ասֆալտբետոնե ծածկը: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Վերածնունդ» ՍՊ ընկերությունը։

̰
Վանաձորի մի շարք փողոցների, Շահումյան գյուղի գազամատակարարումը սեպտեմբերի 12-ին կդադարեցվի

12:21 09.09.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Խնձորուտ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Շահումյան գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Սեպտեմբերի 7-8-ը տեղի են ունեցել մոտ 2 տասնյակ ՃՏՊ-ներ

12:08 09.09.2022

Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շինարարների փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** […]

̰
ՄԻՊ-ը խոսել է Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի գործընթացի մասին

12:03 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն «Ազատություն» TV-ի հետ զրույցում խոսել է մահապատժի վերականգնման վերաբերյալ Գլխավոր դատախազի առաջարկի մասին։ Նա ասել է, որ որպես Պաշտպան հայտնել է իր դիրքորոշումն ու շարունակում է մնալ այդ դիրքորոշմանը։ Գրիգորյանը խոսել է Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի գործընթացի մասին։ Ասել, որ չի կիսում այն կարծիքը, թե մնացել է […]

̰
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

11:49 09.09.2022

Ոստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 26-ամյա Նոդար Գ.-ն, որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ (Սպանության փորձը) և 236-րդ (Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերումը, կրումը, պատրաստումը կամ […]

̰
Տղամարդը հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը

11:40 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը: Մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին […]

̰
ՀՀ քաղաքացին օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին փոխանցել է ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ

11:37 09.09.2022

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ […]

̰
Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում, ոռոգման ցանցի անցկացում. Երևանի կանաչ ծրագրերը

11:26 09.09.2022

Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է, հայտնում է Երևնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:

̰
Վրաերթի ենթարկված կինը մահացել է

11:21 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիրանուշ Խ.- ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Բացահայտվել է գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության 6 դեպք

11:09 09.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 2-ական, բռնաբարության […]

̰
Պատահարից օրեր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

11:02 09.09.2022

Օգոստոսի 29-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 8-ին 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Կմշտադիտարկվեն պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

10:38 09.09.2022

Լոռու մարզպետ Արամ Խարատրյանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրապետության մյուս մարզպետները։ Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել […]

̰
Կհիմնանորոգվեն Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական և այլ հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ

09:49 09.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր-ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/12Ն)՝ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատված Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատված Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատված

̰
Հոսանքանջատումներ են սպասվում Երևանում և մի շարք մարզերում

09:40 09.09.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 3, 181, 183, 185 շենքեր, Բաշինջաղյան 1-ին նրբ․ 5, 7 շենքեր, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 67/1, […]

̰
39 ահազանգ փակ դռների վերաբերյալ

09:20 09.09.2022

Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Էջմիածին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
11 քաղաքացի օգնության կարիք է ունեցել

09:02 09.09.2022

Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

08:54 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին, ժամը 04։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW 520i» մակնիշի […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ փոխմոդերատոր

08:48 09.09.2022

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։

̰
Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլի հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգը

08:39 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման […]

̰
BACK_TO_TOP