20:55 09.09.2022
Հայ 5 գերիների վերադարձի թեմայով «Հորիզոնի» տաղավարում, հեռավար ձևաչափով, հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիպելու են գերությունից ազատված հինգ տղաների հետ և ներկայացրել է թե ինչ աշխատանք են իրականացնելու վերջիններիս հետ:
«Իսկապես այս աշխատանքները մենք ունեցել ենք բազմիցս, և հիմնականում իրականացնում ենք որպես ամբողջ մեր գերիների, գերեվարված անձանց աշխատանքի մեծ մաս, և որոշակի ժամանակ անց, երբ որ անձինք վերադարձվում են, մենք հնարավորություն ենք ստանում նաև իրենց հետ հանդիպելու, որպեսզի ընդհանուր քննարկում անենք արդեն իրենց հայրենիքում, թե ինչպե՞ս է անցել գերեվարության ժամանակը, ընթացքում դա նաև մեր համար հետադարձ կապի հնարավորություն է, որպեսզի մեր կանոնավոր աշխատանքն այս ուղղությամբ մենք կարողանանք շարունակել կատարել՝ հաշվի առնելով իրենց նկատառումները և այն հարցերը, որոնք իրենք կարող են մեզ հետ կիսել՝ կապված պահման պայմանների, մեր աշխատանքի հետ նաև այնտեղ՝ Բաքվի մեր պատվիրակության գործընկերների միջոցով. տարբեր կանոնավոր աշխատանքը, տեսակցությունների մասին եմ ես ասում, և սա կարելի է ասել ամբողջ այս աշխատանքի մի մասն է»,- ասաց Զառա Ամատունին։
Հարցին, թե ԿԽՄԿ ներկայացուցիչներն ի՞նչպիսի կապ են կարողանում պահել հայ գերիների՝ Ադրբեջանում պահվող մնացած անձանց հետ և հստակ տվյալներ կա՞ն, թե քանի պահվող անձ կա այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքում, Ամատունին պատասխանեց։
«Մենք շարունակում ենք պարբերաբար տեսակցել բոլոր այն հայերին, որոնք այսօր պահվում են Ադրբեջանբում ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, և այդ տեսակցությունները այն մարդասիրական աշխատանքն են, որ մենք տանում ենք մեր գրասենյակների աշխատակիցների միջոցով, քանի որ տեսակցությունները կատարվում են Բաքվի մեր պատվիրակության կողմից , և մենք տեսակցում ենք բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, կրկին անգամ թիվը մենք չենք կարող հրապարակել, բայց կարող եմ հաստատել, որ տեսակցությունները շարունակվում են և տեղի են ունենում ամիսը մեկ անգամ»,- նշեց Ամատունին։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
14:45 08.07.2025
Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:38 08.07.2025
Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցինԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...
14:30 08.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ըԲացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...
14:20 08.07.2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...