20:30 09.09.2022
Շվեյցարահայ կառույցների հրավերով Ժնևում այցով գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տիկին Աննա Հակոբյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց, որ Ժնևում հավաքվել են մի մեծ նպատակի շուրջ՝ նպաստելու հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի զարգացմանը:
«Մենք` աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, չափազանց ծանր փորձությունների միջով անցանք և դեռ շարունակում ենք անցնել, բայց, ինչպես սիրում եմ ասել, պետք է մի օր շրջենք պատմության էջը և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, երբ տա Հայաստանի անունը, պետք է միայն զգա բերկրանք, հպարտություն և ուրախություն: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս նպատակին են ուղղված մեր բոլոր ջանքերը», – ասաց Աննա Հակոբյանը:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ մարդու բարեկեցության, երջանկության, ապահովության համար է այն ծառայությունը, որ օր ու գիշեր կատարում են: Աննա Հակոբյանը նշեց, որ մեր բոլորի ջանքերը պետք է միավորվեն ավելի շատ, քան երբևէ, որովհետև ապագայում բազմաթիվ մարտահրավերներ կան:
«Մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ ես ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ չափով մեղմենք երկու տարի առաջ ունեցած ծանր և ցավոտ կորուստները», – ասաց Աննա Հակոբյանը:
Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպումը շարունակվեց «Իմ քայլը» հիմնադրամի փիլիսոփայության և առաքելության ներկայացմամբ: Գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ մարդկանց աջակցելու լավագույն տարբերակը նրանց կրթությունն ապահովելն է, հմտությունները զարգացնելը:
«Մենք կարող ենք նրանց օգնել, որ դառնան անկախ, ինքնաբավ, ուժեղ և ամենօրյա մարտահարավերներն ինքնուրույն հաղթահարող: «Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է իրականացնել ծրագրեր ու նախագծեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը», – նշեց Մխիթար Հայրապետյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են նման ծրագրերն առաջնահերթություն հիմնադրամի համար, գործադիր տնօրենը նշեց, որ սույն որոշումը բխում է այն իրողությունից, որ Հայաստանի և հայ ժողովրդի կարևորագույն ռեսուրսը՝ մարդն է՝ իր մտքով, իր կարողություններով, ուստիև «Իմ քայլը» հիմնադրամն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է հենց մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա:
«Մենք փորձում ենք օգտագործել Հայաստանի և սփյուռքի մարդկային ռեսուրսները, որպեսզի օգտակար լինենք հենց նրանց: Մեր նպատակն է մարդկանց ապահովել գիտելիքով և հմտություններով: Հիմնադրամի առաքելությունն է մեր հասարակությանը դարձնել մրցունակ, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ապագայի մարտահրավերներին և պատվով հաղթահարել յուրաքանչյուր փորձություն», – ասաց Մխիթար Հայրապետյանը:
Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների. այս տրամաբանությամբ է «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում ծրագրեր: Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 4 նախաձեռնությունները: «Հորիզոններ» դուալ կրթական, «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և առաջիկայում մեկնարկելիք «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը: Այս և ապագա ծրագրերն ընդգրկելու են հասարակության բոլոր շերտերը:
Ժնևում կայացած հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Նրանք շեշտեցին, որ իրենց համար կարևոր է թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Մխիթար Հայրապետյանն էլ, իր հերթին, հավաստիացրեց, որ առաջիկայում նրանց կներկայացվեն «Իմ քայլը» հիմնադրամի՝ նախորդ տարիների գործունեության մանրամասն հաշվետվությունները:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի անցած ուղին ու ծրագրերը ներկայացնելու համար։ Միջոցառման արդյունքում հայ համայնքի մի շարք կառույցներ ու անհատներ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցության հայտեր ներկայացրին և հայտարարեցին իրենց կողմից կատարվելիք շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի աջակցության մասին: Բացի այդ, մի շարք այլ կառույցներ ու անհատներ խոստացան առաջիկայում դիտարկել մասնակցության ու աջակցության հնարավորությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնել իրենց համայնքային հանդիպումների ու միջոցառումների ընթացքում։
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...