21:52 12.08.2022
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։ Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և […]
21:31 12.08.2022
Օգոստոս 12-ին սկսվել է Տորոնտոյի հայրենակիցներ Խորեն Մարդոյանի եւ Րաֆֆի Դեմիրճյանի՝ հեծանիվներով Տորոնտոյից Օտտավա 389 կմ ճանապարհ կտրելու հատուկ առաքելությունը։ Նրանց նպատակը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների բուժման համար նվիրահավաք կատարելն է: Այս մասին պատմում է կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը: Հեծելարշավ-նվիրահավաքի ընթացքում հանգանակված գումարն ամբողջությամբ կնվիրաբերվի Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային Վարչության […]
20:02 12.08.2022
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի հիմնարկեքի շինաշխատանքները: Պետություն-համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 273 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզ՝ նախատեսված երկու խմբի համար: Հողային աշխատանքների մեկնարկին ծանոթանալու նպատակով Կառնուտ բնակավայրում էր համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, ով հույս է հայտնել, որ շինաշխատանքները կկատարվեն պատշաճ ու ժամանակին: Նախատեսված է մանկապարտեզը շահագործման հանձնել 2023-ի […]
19:37 12.08.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։ «Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես […]
16:46 12.08.2022
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց […]
16:31 12.08.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները նշված տնամերձ հողամասում հայտնաբերեցին կանեփի 42 բույս: Սյունիքի մարզային քննչական […]
16:27 12.08.2022
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի շրջանակներում կայացել է «Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ քննարկել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի հաշվետվայնության համար անհրաժեշտ ցուցանիշները, կազմել […]
16:22 12.08.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունները, օգոստոսի 10-ին Օշական համայնքում հայտնաբերեցին և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած կասկածի հիման վրա, ձերբակալեցին Ոսկեվազ գյուղի 48-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգվածով տարբեր քաշի 3 փաթեթ և մոխրացած հետքերով ապակե […]
16:18 12.08.2022
Կառավարության վերջին նիստում քննարկված տնտեսական բնույթի ծրագրերի, տնտեսության զարգացման առկա միտումների և խնդիրների վերաբերյալ «Հորիիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ «Առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճը, տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 11․8 %, որը վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է՝ առաջին կիսամյակի ակտիվության և որը շատ ուրախալի է։ […]
16:07 12.08.2022
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Նա գրել է, որ երիտասարդությունը հարստություն է, երջանկություն, նպատակասլացության, նոր գաղափարների ու գործերի սկիզբ, և շատ կարևոր է, որ երիտասարդական ավյունը նպատակաուղղվի հանուն վեհի, բարու, հանուն ձեր լավագույն ապագայի: «Այս տարիներին ստացած գիտելիքներն ու հմտությունները ամենահիմնավորն են, և շատ կցանկանայի, որ դրանք ծառայեցնեք […]
15:31 12.08.2022
Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների հետ համագործակցության հիման վրա: Նախատեսվում է նաև բնագավառի զարգացող գյուղատնտեսական կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն: Ծրագրերի մասնակիցներին տրվելու են պետական նմուշի դիպլոմներ:
15:25 12.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականի […]
15:19 12.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։ Որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մանավորապես՝ ստուգման ժամանակ […]
14:43 12.08.2022
Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-12-ն անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացներ: Դրանք կոմիտեի ծառայողների համար օպերատիվ գործունեության մեթոդների, օպերատիվ աշխատանքի համակարգման և մարտավարության վերաբերյալ առաջին վերապատրաստման դասընթացներն են, որոնք կազմակերպվել են ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի և Հակակոռուպցիոն […]
14:19 12.08.2022
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությանը: Վերջի երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել: Հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են արձանագրությունները, տնտեսվարողները՝ տուգանվում:
14:13 12.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։ Տեղեկացնում է ՀՀ ԿՀՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես […]
14:02 12.08.2022
Այսօր աշխարհի բոլոր երկրներում պաշտոնապես նշվում է Երիտասարդների միջազգային օրը։ Այս կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրի համար երիտասարդ սերնդի դերին, խոսել հայրենիքի կառուցման ու պաշտպանության, շենացման ու զարգացման, հանրային կյանքի բարեփոխումների, ազգային ու համամարդկային արժեքների պահպանության, բազմաթիվ այլ կարեւոր նախաձեռնությունների մտահղացման ու իրականացման ուղղություններում երիտասարդների անգնահատելի դերակատարության մասին: […]
13:45 12.08.2022
Օգոստոսի 11-ին Երևան քաղաքում ծնվել է 76 երեխա` 39 տղա և 37 աղջիկ, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
13:38 12.08.2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Ընդանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք: Դրանք բոլորը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն:
13:05 12.08.2022
Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հովտաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ եղբոր տան բակում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 8-ին, քրեական վարույթի շրջանակներում, ոստիկանները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 57 բույս: 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանել և մշակել է ինքը: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
13:00 12.08.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. «Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից (հատկապես` 12:00-ից 17:00-ն), • Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ), • Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն, • Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, • Երեխաները, […]
12:59 12.08.2022
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Պավլիկ Մանուկյանը 11 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որևէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։ Ազատամարտիկի կինը մի քանի ամիս է՝ բարձրաձայնում է ամուսնու […]
12:55 12.08.2022
Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտ կներդրվի: Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ, սակայն, համակարգի խութերը վեր հանելու համար կիրականացվի պիլոտային ծրագիր: Թեմայի շուրջ այսօր մանրամասներ է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ անձնական օգնականի աշխատավարձը հաշվարկվելու է ժամավճարի սկզբունքով. 1 ժամվա համար՝ 1050 […]
12:36 12.08.2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային գրադարանները համալրվում են նոր գրքերով՝ 262 անուն 7400 կտոր գիրք, որոնք բոլորը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումից մինչև տպագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:17 12.08.2022
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ երեխաներ և երիտասարդներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն […]
11:19 12.08.2022
Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածությունը խթանելու նպատակով հասարակական և այլ կազմակերպություններից ընդունում է ծրագրային առաջարկներ: Կազմակերպությունները կարող են մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներակայացնել սոցիալական ձեռներեցության (զբաղվածության) ծրագրեր՝ կից ձևաչափով` https://bit.ly/3QmehoF «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրի այս նախագծում կընդգրկվի 25 ընտանիք, այդ թվում պատերազմի մասնակիցների: Հարցերի դեպքում դիմել քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն: […]
23:20 11.08.2022
Ավարտին է մոտենում ՇՄՆ Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից Adaptation Fund-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին […]
21:46 11.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ […]
21:36 11.08.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայում գործող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանին և Հայաստանում նոր հիմնված համանուն հիմնադրամի տնօրեն Անի Բրդոյեան-Ղազարյանին: Գլխավոր հանձնակատարը ողջունեց հյուերին և հաջողություն մաղթեց Հայաստանում սկսվող գործունեության առթիվ: «Այսօր «Նոր Յառաջ» թերթը այն հազվադեպ հանդիպող թերթերից է, որն արծարծում է համայն հայության, մասնավորապես՝ ֆրանսիահայերի մշակութային, կրթական, […]