TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեխնիկայի պակաս չենք ունենա, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ուժերի պակաս ևս չունենք. Փամբուխչյան

21:40 15.08.2022

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ կարողացել են մաքրել նկուղային տարածքը, վնասակար սյուները ապամոնտաժել, քանի որ ենթադրում են, որ այդտեղ կարող են հայտնաբերել քաղաքացիների: Հարցին, թե նկուղային տարածքում ում են փնտրում, քաի որ եղել են լուրեր, որ այդ տարածքում են հղի կինն ու երեխան: «Մենք չունենք նման տեղեկատվություն, թե կոնկրետ որ […]

̰
ԱԻ նախարարը դեռ չհաստատեց քաղաքացու ողջ լինելու մասին լուրը

21:18 15.08.2022

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ներկա պահին չի հաստատում փլատւակներում քաղաքացու ողջ լինելու մասին լուրը: «Կամավորական խմբերից որոշ փրկարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ ձայներ էին լսել, մենք հիմա իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն կատարենք, նոր էլի հայտարարվեց լռության րոպե, ներկա պահին լուրը […]

̰
Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսել

20:22 15.08.2022

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները կնոջ ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը: Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման […]

̰
Էջմիածնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են կողնակների լրացման աշխատանքներ

20:09 15.08.2022

Կողնակների լրացման և հարթեցման աշխատանքներ Էջմիածնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Աշխատանքները կատարում է «Գրիգորշին» ընկերությունը ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակում։

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են

19:58 15.08.2022

Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան: «Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական  աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, […]

̰
Վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով

19:55 15.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս  մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հավելենք, […]

̰
Օգոստոսի 8-14-ը Շիրակի մարզում գրանցվել է 64 ծնունդ

19:49 15.08.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 8-14-ը գրանցվել է 64 ծնունդ, լույս աշխարհ է եկել 38 տղա, 26 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

̰
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

19:44 15.08.2022

Օգոստոսի 15-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը վստահություն […]

̰
Այս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցի

19:37 15.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ Վաչագան […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունն ու արտառոց կիրակին

19:35 15.08.2022

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի պատճառով նախնական տվյալներով զոհվել է 7, անհայտ կորել 17, վիրավորվել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Որոնողական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 14, կիրակի։ Շատերի համար հանգստյան օր, առևտրականների համար կրկնակի աշխատանքային։ Ժամը 13։20․ Անոմալ շոգ, եռուզեռ և […]

̰
Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

19:28 15.08.2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։ Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող […]

̰
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գայի համայնքապետարանը

19:25 15.08.2022

Պետություն-համայնք 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են 1970-ական թվականներին կառուցված Գայի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Ծրագիրը հաստատվել 43․3 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 35 %-ը կհամաֆինանսավորվի պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրով բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 918.3 քմ է։ Ծրագրի արդյունքում աշխատանքային և սպասարկման հարմարավետ պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների […]

̰
Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի՝հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով․ ՀՀ ՄԻՊ

19:00 15.08.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին իմ հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով: Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:  Տուժած […]

̰
Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցության հարցերին

18:53 15.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:   […]

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

18:47 15.08.2022

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանատան «Թվիթեր»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «#Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ […]

̰
Անհետ կորածների թիվն այս պահին 20 է, ցուցակում ավելացել է Իրանի 3 քաղաքացու անուն․ԱԻՆ

18:33 15.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ […]

̰
Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

18:21 15.08.2022

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երևանի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարազատներին կորցրած ընտանիքներին: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Վարհեին:

̰
Ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի հողամասում կանեփ են հայտնաբերել

16:00 15.08.2022

Ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի հողամասում կանեփի 160 բույս են հայտնաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

15:51 15.08.2022

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումն է: Օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15830 կգ կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված: […]

̰
ՃՈ-ն մարզերում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում

15:45 15.08.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]

̰
Նորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը

15:29 15.08.2022

Հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։ «Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցն արդեն նորոգվել է. տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, ուղեանցը կահավորվել է անվտանգության տարրերով։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

̰
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի շուրջ 200 տնտեսությունների համար կառուցվող ջրատար ցանցի շնորհիվ կբարելավվի ջրամատակարարումը

15:05 15.08.2022

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 897 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 […]

̰
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է

14:53 15.08.2022

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.61մ (14.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.399մլն. մ³, […]

̰
Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը

14:22 15.08.2022

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Հիշեցնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Համաձայն օրենքի՝ • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում, • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 […]

̰
Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ից ավելի աշխատակից ու կամավոր մասնակցել է փրկարարական աշխատանքներին

13:41 15.08.2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) աղետներին արձագանքման, առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն […]

̰
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մի շարք շրջաններում կհասնի +39․․․+41 աստիճանի

13:32 15.08.2022

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` օգոստոսի 15-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ […]

̰
Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց

13:26 15.08.2022

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց: Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիկ գյուղում ծանոթացել է թիվ 3, 4, 5, 6 փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում: Փողոցների սալիկապատման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. ՀՀ ԱՆ

13:10 15.08.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է հաղորդում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժում ստացողների մասին: Նշվում է, որ բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է: Ունենք 6 մահ:

̰
Որոնվում է 15 քաղաքացի. ՀՀ ԱԻՆ

12:07 15.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ […]

̰
Հրացանից կրակել էր համագյուղացու պատուհանին. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

11:56 15.08.2022

Օգոստոսի 11-ի առավոտյան Մրգաշատ գյուղի մի բնակչուհի նկատել էր, որ գիշերը կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը: Կատարվածի վերաբերյալ ժամը 9-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ խումբը մեկնեց Մրգաշատ: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները նախասրահի հատակին դեֆորմացված գնդակ հայտնաբերեցին: Մեծամորի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին արարքը կատարողի ինքնությունը: Տուժողի 62-ամյա […]

̰
BACK_TO_TOP