TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրին և Սամարղանդը կնքում են «Քույր-քաղաքների» համաձայնագիր․ Ուզբեկստանում ՀՀ դեսպանն այցելել է Գյումրի

18:43 11.08.2022

  Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Ուզբեկստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանին։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, սպորտային և մի շարք այլ […]

̰
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Վ. Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

15:58 11.08.2022

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, ասվում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջում: Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

̰
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

15:52 11.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2015թ. հոկտեմբերին հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, որի շարջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ 2016թ. փետրվար ամսին քրեական գործի վարույթը […]

̰
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ

15:30 11.08.2022

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան

15:13 11.08.2022

Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան: «Նոր հավաքակայանի համար ընտրվել է Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և Նոր Նորք վարչական շրջանի […]

̰
Գյումրու համայնքապետարանը բացօթյա առևտրով զբաղվողներին գործունեություն ծավալելու համար այլ տարածք է առաջարկել

14:49 11.08.2022

Գյումրու համայնքապետարանը բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է գործունեություն ծավալել Ավտոկայանի տարածքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գյումրու համայնքապետարանը: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների հետ այցելել է առաջարկվող տարածք, առևտրականների հետ տեղում քննարկվել են տարածքի մաքրման ու բարեկարգման, դրա տրամադրման և հետագա անելիքներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Վարդգես Սամսոնյանի այցից […]

̰
Կառավարությունը հաստատել է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

14:32 11.08.2022

Հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր, կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայությունից։ Հայտնում է ՀՀ կառավարությունը: Մեկ այլ կարգավորմամբ՝ կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը․ կառավարությունը հավանություն է տվել խելամիտ […]

̰
Քննարկվել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման վերաբերյալ հարցերը

14:28 11.08.2022

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Հերթական հանդիպումը կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծման հնարավոր ուղղություններն, այնպես էլ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14:27 11.08.2022

Օգոստոսի 10-ին, ժամը 15.35-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում ինքնագլորը բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի. 20-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 9-ին, ժամը 19.40-ին, Երևանի Շարուրի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 10-ին, ժամը 16.50-ին, […]

̰
Գորիսի համայնքապետարանը հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին

14:22 11.08.2022

Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ միասին մասնակիցը դառնալու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին: Հայտնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 16:00- Շուռնուխում տեղի կունենա վերակառուցված բազմաբնակարան շենքի բացման և բանալիների հանձնման արարողությանը, ժամը 17-ին Սյունյանց ավանդական ուտեստների հյուրասիրություն, զուգահեռ կկայանա համերգային ծրագիր՝ Ժողովրդական երգ ու պարի, շուրջպարի ուղեկցությամբ, կլինեն սպորտային խաղեր, մրցութներ, մանկական խաղեր, ձեռքի աշխատանքների […]

̰
2 մլրդ 734 մլն դրամ է հատկացվել 3 միջհամայնքային ճանապարհների շինարարական աշխատանքների իրականացման համար

13:35 11.08.2022

Կառավարության օգոստոսի 11-ի հերթական նիստում ընդունված որոշմամբ 2 մլրդ 734 մլն դրամ է հատկացվել Ստեփանավան-Ագարակ-Յաղդան, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի, Տաթև-Աղվանի հատվածների շինարարական աշխատանքների իրականացման համար: Հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը: Հարցը զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը

̰
«Մեզ պետք չի սև ցուցակ գցենք կամ տուգանենք, մեզ ճանապարհն է պետք»․ վարչապետը դժգոհել է Տաթևում ճանապարհաշինարարների տեմպից

12:30 11.08.2022

ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 2մլդ 734 մլն դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու կամ դրանք իրականացնելու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետ Փաշինյանը հատկապես հետաքրքրվել է, թե այժմ ո՞ր փուլում է Տաթև-Աղվանի ճանապարահատվածում առաջացած խնդիրների լուծումը, ապա անդրադարձել է Սյունիքի մարզի այլ ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքներին ու իր դժգոհությունն է հայտնել այդ […]

̰
Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:29 10.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին: Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ […]

̰
Կոտայքի մարզպետարանը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին

21:14 10.08.2022

Կոտայքի մարզպետարանը, երիտասարդներին հրավիրելով մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին, ներկայացրել է օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, կայանալիք միջոցառումների ցանկը: 10:00-11:30. Սպորտային-ժամանցային մրցույթ Հասցե՝ Հարավային թաղամաս՝ կլոր բակ 12։00-15։00. Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ Հասցե՝ Սահմանադրության հրապարակ 1, Հրազդանի համայնքապետարան , 2-րդ հարկ, դահլիճ 14:00-18։00. Սթրիթ արթի դասընթաց Արեգ Բալայանի հետ Հասցե՝ […]

̰
Կայացել է «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության խորհրդի նիստը

21:09 10.08.2022

Այսօր կայացել է «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության խորհրդի նիստը, որին մասնակցել են մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, խորհրդի անդամները՝ համայնքների ղեկավարները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, նաև՝ ոլորտի պատասխանատուներ։ Օրակարգում, կապված համայնքների ղեկավարների փոփոխությունների հետ, նոր խորհրդի կազմի ընտրությունների հարցն է եղել, նաև ՀԿ-ի նոր՝ փոփոխված կանոնադրության հաստատման հարցը։ Այնուհետև 2021-2022 թ․թ․ […]

̰
Շրջակա միջավայրի փոխնախարարը կորեական ընկերության ներկայացուցչի հետ քննարկել է Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների ստեղծման վերաբերյալ հարցեր

20:45 10.08.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Կադաստրի կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ։ Ողջունելով պարոն Ջոնգյուն Յունին՝ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և նշել, որ Շրջակա միջավայրի […]

̰
Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք

19:47 10.08.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 362 հազար դրամ, որի 62 տոկոսը կամ 80 միլիոն 978 հազար 600 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 տոկոսը կամ 39 միլիոն 108 հազար 600 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով […]

̰
Արմավիրի մարզում նշվել է N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձը․տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

19:32 10.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և նորակոչիկ զինծառայողների զինվորական երդմանը նվիրված արարողությանը: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին, զինծառայողներին և հյուրերին՝ փոխմարզպետն ընդգծել է, որ հաստատությունն իր 29-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Եվ տարիների ընթացքում ձևավործված փորձառությամբ՝ զորամասն […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

19:10 10.08.2022

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և […]

̰
Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին

18:50 10.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհայտ  կորած զինծառայողների մի խումբ հարազատների: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։   Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին:   Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

̰
Կառավարությունը նախատեսել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում

16:55 10.08.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր, կարևոր ու առաջնահերթ լուծում պահանջող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետը: Նախ խոսել է Վարդենիս համայնքի բյուջեի սեփական […]

̰
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում

16:41 10.08.2022

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում: Այս տարի […]

̰
Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն

16:31 10.08.2022

ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։  

̰
Անցկացվել են հավաք-պարապմունքներ. ՀՀ ՊՆ

16:22 10.08.2022

N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխագործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների […]

̰
Մեղրաձորում կատարված դանակահարությունը բացահայտվել է

15:49 10.08.2022

Օգոստոսի 9-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից. «որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեց օպերատիվ տվյալ, որ հիվանդանոցային հաղորդումից մոտ կես ժամ առաջ Մեղրաձոր գյուղում տուժած երիտասարդն ու նրա 53-ամյա […]

̰
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

15:16 10.08.2022

86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Որոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են

15:09 10.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կատարել է ագրոօդերևութաբանական դիտարկումներ: Նշվում է, որ որոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են, շարունակվել է կաղամբի գլխի ձևավորումը։ Նախալեռնային շրջաններում դիտվել է կարտոֆիլի կանաչ զանգվածի թառամում, շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների և խաղողի հասունացումը։ Եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների և խաղողի շաքարային նյութերի կուտակման համար։ Լեռնային և նախալեռնային շրջաններում […]

̰
Հայտարարվել է մրցույթ ՔԿՀ-ների դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով ուսուցչի թափուր հաստիքների համար

14:54 10.08.2022

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Խեցեգործություն», ինչպես նաև «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար: Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: […]

̰
Վերականգնվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը

14:02 10.08.2022

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։ Հիշեցնենք, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։

̰
Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն. ՍԱՏՄ

13:21 10.08.2022

Այսօր մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ, որի ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: Կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն […]

̰
BACK_TO_TOP