20:15 14.08.2022
Արմտյան Նոր Անգլիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են խաղողի օգտագործման ազդեցությունը առողջության և երկարակեցության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են Foods and Antioxidants ամսագրերում: Առաջին հետազոտության ընթացքում հեղինակները պարզել են, որ օրական երկու բաժակից քիչ խաղող ուտելը, ինչպես նաև ճարպային սննդակարգի պահպանումը, նպաստում են լյարդի ճարպակալման նվազեցմանը և երկարակեցությանը: Բացի այդ, ապացուցվել է, որ այս միրգը […]
19:23 14.08.2022
Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները պարզել են, որ կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված փոփոխությունները էկոհամակարգերի գործունեության մեջ կհանգեցնեն հիվանդությունների և մակաբույծների 58%-ի արագ տարածմանը: Հետազոտությունները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում: Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների օրինաչափությունների փոփոխությունն արդեն փոխել են մեղուների, թիթեռների և բազմաթիվ այլ միջատների քանակը, ինչպես նաև փոխել են մակաբույծների բաշխվածությունը ծովային […]
18:50 14.08.2022
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնում է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և […]
18:28 14.08.2022
Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
18:10 14.08.2022
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է եղել: Անմիջապես նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկային ծառայության ոստիկանները: Ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, երթևեկության կարգավորում: Ոստիկանության ծառայողները մասնակցում են նաև տուժած անձանց տարածքից […]
17:57 14.08.2022
Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Այս պահին […]
17:51 14.08.2022
Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական […]
17:45 14.08.2022
Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի և շարունակում է աճել։ Նման տվյալներ օգոստոսի 14-ին տրամադրել է Countrymetrics.info պորտալը։ Երկրի վրա արական սեռի բնակչության թիվը 4 միլիարդից մի փոքր ավելի է: Իսկ կանանց թիվը դեռ չի հասել նույն նշագծին, դեռ 3,9 միլիարդի մակարդակում է։ Ներկայացված են նաև Երկրի բնակչության մահվան երեք ամենատարածված պատճառները՝ սրտի […]
12:13 14.08.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր որդու մկանները ատրոֆիայի են ենթարկվել։ «Նրա մկանները իսկապես ատրոֆիայի մեջ են: Անզեն աչքով կարելի է տեսնել»,- ասել նա։ Ալասանիայի խոսքով՝ Միխայիլ Սահակաշվիլին տառապում է թուլացած իմունային համակարգով։ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի կլինիկաներից մեկում երկարատև հացադուլից հետո բուժում է անցնում։ Ավելի վաղ […]
11:45 14.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:53 14.08.2022
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից […]
23:03 13.08.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Այս մասին հայտնում է Սյունիք ինֆո կայքը: ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի տեսչական մարմնի անշարժ հենակետում օգոստոսի 4-11-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել […]
20:11 13.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Իմ քայլը» հիմնադրամի հետ միասին հայտարարում է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակտարի գրասենյակը: Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 ստարտափ հրավիրվում է Հայաստան մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության, ինչպես […]
19:06 13.08.2022
Կանաչ ու էկզոտիկ միջավայր՝ այն էլ քաղաքում, հազվադեպ է պատահում, երբ այն ոչ թե ժամանցի կամ գումար աշխատելու պահանջով է։ Չբացահայտված գողտրիկ մի անկյուն կա Գյումրիում, որտեղ մրգատու ծառերի կողքին կարելի է տեսնել բանջարեղենի եզակի և գունային տնկիներ։ Փոքր այգու խնամքով ու բուսաբուծությամբ զբաղվում է մասնագիտությամբ բժիշկ-կինեզոթերապևտ, Գինեսի ռեկորդակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ Գալուստ Աբրահամյանը։ […]
18:25 13.08.2022
Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվել է մի շարք համայնքային իրադարձություններով, որոնց մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետարանի այլ ներկայացուցիչներ։ Գորիս քաղաքում տեղի է ունեցել Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցի նորոգումն իրականություն է դարձել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ․ իրականացվել է 139 մլն դրամի աշխատանք, որից 62 մլն դրամը կառավարության […]
17:42 13.08.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին ներկայացրել է Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները: Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ են անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների […]
12:11 13.08.2022
Մահացել է նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը: Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Էջմիածնի շրջան) Հայկաշեն գյուղում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի, 2001թ.` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: […]
11:57 13.08.2022
Օգոստոսի 12-ին, ժամը 21-ի սահմաններում, 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերեցին վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ կային, իսկ պարանոցին՝ պարան։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի […]
00:05 13.08.2022
Աննորմալ չոր եղանակը՝ օդի բարձր ջերմաստիճանով, անտառային հրդեհների պատճառով բարդ իրավիճակ է ստեղծել Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում, ուրբաթ լրագրողներին ասել է տարածաշրջանային հիդրոօդերևութաբանական կենտրոնի ղեկավար Օլգա Վոլկովսկայան։ «Հուլիսի առաջին տասնօրյակից և ամբողջ ամսվա ընթացքում Ուգրայում հաստատվել է չոր եղանակ՝ օդի բարձր ջերմաստիճանով․ այս իրավիճակը բնորոշ չէ շրջանին իր կտրուկ մայրցամաքային կլիմայով: Վերջին տասը տարիների ընթացքում՝ […]
23:42 12.08.2022
Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներական ծառայության մոտենալը: […]
23:33 12.08.2022
Ինչպե՞ս է Հայաստանը լուծելու պարենի անվտանգության խնդիրը. Հորիզոնի տաղավարում այս մասին զրույց է ծավալվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
21:52 12.08.2022
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։ Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և […]
21:31 12.08.2022
Օգոստոս 12-ին սկսվել է Տորոնտոյի հայրենակիցներ Խորեն Մարդոյանի եւ Րաֆֆի Դեմիրճյանի՝ հեծանիվներով Տորոնտոյից Օտտավա 389 կմ ճանապարհ կտրելու հատուկ առաքելությունը։ Նրանց նպատակը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների բուժման համար նվիրահավաք կատարելն է: Այս մասին պատմում է կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը: Հեծելարշավ-նվիրահավաքի ընթացքում հանգանակված գումարն ամբողջությամբ կնվիրաբերվի Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային Վարչության […]
20:02 12.08.2022
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի հիմնարկեքի շինաշխատանքները: Պետություն-համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 273 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզ՝ նախատեսված երկու խմբի համար: Հողային աշխատանքների մեկնարկին ծանոթանալու նպատակով Կառնուտ բնակավայրում էր համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, ով հույս է հայտնել, որ շինաշխատանքները կկատարվեն պատշաճ ու ժամանակին: Նախատեսված է մանկապարտեզը շահագործման հանձնել 2023-ի […]
19:37 12.08.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։ «Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես […]
16:46 12.08.2022
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց […]
16:31 12.08.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները նշված տնամերձ հողամասում հայտնաբերեցին կանեփի 42 բույս: Սյունիքի մարզային քննչական […]
16:27 12.08.2022
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի շրջանակներում կայացել է «Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ քննարկել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի հաշվետվայնության համար անհրաժեշտ ցուցանիշները, կազմել […]
16:22 12.08.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունները, օգոստոսի 10-ին Օշական համայնքում հայտնաբերեցին և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած կասկածի հիման վրա, ձերբակալեցին Ոսկեվազ գյուղի 48-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգվածով տարբեր քաշի 3 փաթեթ և մոխրացած հետքերով ապակե […]