TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահագն Խաչատուրյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ է նշանակել

21:10 08.08.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վահե Դոլմազյանը, Վարդգես Սարգսյանը, Կարապետ Բադալյանը և Սարգիս Դադոյանը նշանակվել են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-211 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին նշանակել […]

̰
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

20:30 08.08.2022

Օգոստոսի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը բջջային օպերատորներից մեկի՝ Էրեբունու փողոցի գրասենյակից բջջային հեռախոս են գողացել: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Էրեբունու քրեական հետախույզների արագ արձագանքի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ավանեսովի փողոցի 34-ամյա մի բնակիչ: […]

̰
Յոթ ամիսներին Հայաստան է եկել մոտ 770 հազար զբոսաշրջիկ

19:26 08.08.2022

Հուլիս ամսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 188,856, իսկ առաջին յոթ ամիսներին՝ մոտ 770հզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Ալավերդի համայնքի Միասնական սոցիալական ծառայության նորակառույց կենտրոնը սպասարկելու է 21 000 շահառուի

18:38 08.08.2022

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Ալավերդի համայնքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է Համաշխարհայինբանկի հայաստանյան գրասենյակը։ Կենտրոնը մեկ հարկի տակ է միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով՝ սպասարկելով շուրջ 21 000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված […]

̰
Մհեր Սեդրակյանի գույքերի նկատմամբ արգելանք է կիրառվել

15:59 08.08.2022

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը օգոստոսի 11-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկացնում է«Ազդարար» կայքէջը։ ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սեդրակյանի պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փնտրում է նոր աշխատակիցների

15:40 08.08.2022

Ըեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝  Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչի,  Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր հաստիքների մասին։ Նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (https://cso.gov.am/internal-external-competitions) […]

̰
COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ ընդունվում են մասնակցության հայտեր. դիմողները պետք է մեկնեն սեփական միջոցներով

15:25 08.08.2022

2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անհատներին, որոնց գործունեությունը միտված է՝  կլիմայի փոփոխության լուսաբանմանը,  կլիմայական ֆինանսների ներգրավմանը կամ ֆինանսական վերլուծությանը,  կլիմայի փոփոխության հարմարվողականության կամ մեղմման միջոցառմումների մշակմանը կամ իրականացմանը,  կլիմայի փոփոխության ոլորտում էկոկրթությանն ուղղված […]

̰
Սարատովկայի և Քարկոփի երեխաները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

14:55 08.08.2022

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում: Այսպիսով, 0-6 տարեկան շուրջ 90 երեխա հնարավորություն կստանա իր իսկ բնակավայրում հաճախելու նախադպրոցական […]

̰
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. փաստաբան

14:49 08.08.2022

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը: Նա նշել է, որ մանրամասներ կհայտնի հետազոտություններից հետո:

̰
1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները

14:43 08.08.2022

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հուլիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խաչատուր Բաբայանը, Ճգնաժամային […]

̰
Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա

14:34 08.08.2022

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Վիրավորներին առաջինը […]

̰
Կառուցվել է «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածի լուսավորության նոր ցանցը. Երևանի քաղաքապետարան

14:21 08.08.2022

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումները: Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար: *** Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ […]

̰
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու

14:08 08.08.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ Ազգային գեոպորտալի բարելավման նպատակով

14:00 08.08.2022

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական և մատչելի դարձնելու համար: Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, […]

̰
Օգոստոսի 5-7-ը Երևան քաղաքում ծնվել է 173 երեխա

13:44 08.08.2022

Օգոստոսի 5-7-ը Երևան քաղաքում ծնվել է 173 երեխա` 92 տղա և 81 աղջիկ. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
Օգոստոսի 8-13-ը կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

13:24 08.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը կրկին հիշեցնում է, որ օգոստոսի 8-13-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզեր․ շրջանների […]

̰
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

13:15 08.08.2022

Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ջրային այս կառույցների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեներում: Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

̰
Երդման արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

13:06 08.08.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է դրվագներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նորակոչիկների երդման արարողութունից:  

̰
Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության ոլորտում փոփոխություններ են սպասվում

12:59 08.08.2022

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություն է կատարվել։ Նախագիծն արդեն պատրաստ է և ներկայացվել է հանրային քննարկման։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ու նախարարության իրավաբանական վարչության պետը ասուլիսի միջոցով ներկայացրել են նախագծի կարևոր շեշտադրումներն ու պատասխանել հանրությանը հուզող հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայաստանի շախմատիստներն այսօր մրցելու են Ադրբեջանի թիմի հետ

12:50 08.08.2022

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի […]

̰
Զինծառայող է հանկարծամահ եղել

21:17 07.08.2022

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

̰
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու

16:15 07.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են ,որ օգոստոսի 8-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը

12:23 07.08.2022

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ կիրակի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 584 միլիոն 189 հազար 61-ի։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակման հետևանքներից մահացել է 6 միլիոն 417 հազար 842 մարդ։ Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրները ներառում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, […]

̰
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

10:58 07.08.2022

Օգոստոսի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Արթիկի համայնքապետարանը ուսումնասիրում և արձանագրում է ուժեղ կարկուտի պատճառած վնասները

19:45 06.08.2022

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17։30-ին, տեղացած ուժեղ կարկուտից և անձրևից հետո Արթիկի համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկել կարկուտի և հորդ անձրևի հետևանքով առաջացած սելավաջրերի հուները փոխելու, տիղմը մաքրելու, միջհամայնքային և դաշտամիջյան ճանապարհները մաքրելու ուղղությամբ։   Պայմանավորված՝ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում և Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտով, […]

̰
Գյումրիի երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքները շարունակվում են

18:15 06.08.2022

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։ Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև […]

̰
Գյումրիի շուկայամերձ տարածքները և փողոցներն ազատվում են բացօթյա առևտրի տաղավարներից

17:11 06.08.2022

Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցները, ոստիկանների և պարեկային ծառայության հետ  շուկայամերձ տարածքում և հարակից փողոցներում  բացօթյա առևտուրը կասեցնելու գործընթաց է իրականացնում։ Օգոստոսի մեկից սկսվել էին «Արագած» փողոցում տեղադրված  տնտեսական ապրանքների, միրգ -բանջարեղենի տաղավարներն  ու առևտրային կետերը ապամոնտաժելու աշխատանքները։ Այսօր վաղ առավոտյան գործընթացը շարունակվել է կենտրոնական հրապարակին հարող  Շահումյանի արձանի հարակից տարածքում […]

̰
Հայ գիտնականը, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում. անդրադարձ Starmus VI Armenia փառատոնի շրջանակում

16:23 06.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Starmus VI Armenia փառատոնի շրջանակում անդրադարձել է հայ գիտնականին, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում․ խոսքը Յուրի Հովհաննիսյանի մասին է: Փառատոնի ֆեյսբուքյան էջում ներկայացված են գիտնականի ձեռքբերումները, ասվում է, որ Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ու նա լուրջ աշխատանքներ ունի կատարած փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտում, մասնավորապես՝ գերծանր քիմիական տարրերի […]

̰
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը պարզաբանել է, թե ինչով են պայմանավորված չվերթների ուշացումները

16:15 06.08.2022

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ընկերության չվերթների ուշացումները, մասնավորապես գրել է. «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար: Երեկ երեկոյան 21:00-ից մինչև այս պահը անդադար մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Ստացվել է այնպես, որ […]

̰
Ֆլեբոլոգը թվարկել է թրոմբոսի ակնհայտ և ատիպիկ ախտանիշները

16:07 06.08.2022

Թրոմբոզի ախտանիշները կախված են նրանից, թե որտեղ է առաջացել թրոմբոսը, այնուամենայնիվ, կան վտանգավոր հիվանդության զարգացման և՛ բնորոշ, և՛ ատիպիկ նշաններ: Այս մասին հայտարարել է  ՕՐՏԵԿԱ օրթոպեդիկ սրահների առաջին մասնագիտական ​​ցանցի վիրաբույժ-ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, թրոմբները արյան մակարդուկներ են, որոնք առաջանում են զարկերակներում և երակներում։ Նրանք կարող են մասամբ կամ ամբողջությամբ խանգարել արյան […]

̰
BACK_TO_TOP