TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպես անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է

09:50 21.07.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 20.50-ին, Արման Ասրյանը հայտնաբերվել է Երևանի Այվազովսկու փողոցում և ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել է բացատրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթև-Լծեն ճանապարհները

09:23 21.07.2022

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով երեկ Սյունիքի մարզում էր։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը: Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության […]

̰
«Կոպերնիկուս» համակարգով ծրագրի շրջանակներում իրականացվում է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն

08:53 21.07.2022

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2020-2022թթ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքների թռուցիկները:   Դրանցում նշվում է, որ ծրագիրը կօգտագործի «Կոպերնիկուս» համակարգի» տվյալներն ու ծառայությունները, կստեղծի առցանց հարթակ: «Կոպերնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման ծրագիրն է: https://pontos-eu.aua.am/leaflet/ https://ecoinspect.am/post/more/341 1010 Поделились: 1 Нравится […]

̰
Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

19:35 20.07.2022

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Այս մասին ԱՀ պետնախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական […]

̰
N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

19:30 20.07.2022

N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

̰
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները անցկացրել են գործնական պարապմունքներ

19:08 20.07.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

̰
Հուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է այցելությունների համար

18:56 20.07.2022

Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը,  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին այն փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել […]

̰
ՔՏՀԱՏՄ-ն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում է

16:52 20.07.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում ու հիշեցնում է․ «Հայաստանի Հանրապետությունում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական […]

̰
20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում

16:51 20.07.2022

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Ընդհանուր ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, ունենք 104 հղիություն։ Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ։

̰
̰ ̰
Արթուր Դավթյանը Երևանի բնակչին պարգևատրել է քաղաքացու կյանքը փրկելու համար

14:26 20.07.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով: Ընդունելով նրան՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել […]

̰
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են․ քաղաքապետարան

14:07 20.07.2022

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս պահին մետրոպոլիտենով […]

̰
ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում զուսպ լինել արտահայտություններում

12:33 20.07.2022

Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված կոչով: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից […]

̰
Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

12:06 20.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն, ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հավաքագրում և տարածում՝ այդ աշխատանքներում հիմնականում ներգրավելով […]

̰
Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ

11:33 20.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։ Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ […]

̰
2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը

10:38 20.07.2022

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, փառատոնի համանախագահող Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ փառատոնին կմասնակցեն ՝ – Charlie Bolden, NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների, – […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ

10:22 20.07.2022

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի […]

̰
Վարդենիկ գյուղում նոր գազատար կկառուցվի

10:05 20.07.2022

Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կլիոմետր երկարությամբ։ Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում

09:17 20.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայտարարվել է մրցույթ Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի վերանորոգման համար

09:00 20.07.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ- 6 – Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 7+183 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ։ Տեղեկացնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Նշվում է, որ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 17.30։

̰
Ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում

20:57 19.07.2022

Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։ Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորեց անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային […]

̰
Քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը

19:41 19.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը: Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Նշվել […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործումը

19:30 19.07.2022

  Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության քննարկմանը: Երանուհի Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների կարևորությունը։ Մասնավորապես նշել է, որ արդարադատության նախարարությունն իր ոլորտային գործառույթներից զատ՝ ստանձնել է հերթական համապետական […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը

19:16 19.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք […]

̰
Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում

18:54 19.07.2022

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի, հուլիսի 4-ից՝ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է […]

̰
Քննարկվել է Շիրակի մարզի համայնքների ճշգրտված կադաստրային քարտեզների կիրառման հարցը

18:08 19.07.2022

Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի ղեկավարությամբ։ Մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկվել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը, Շիրակի մարզի համայնքների ուղղված (ճշգրտված) կադաստրային քարտեզների վերաբերյալ տեղեկատվությունն ու անդրադարձ է կատարվել արդեն փոփոխված քարտեզներին […]

̰
BACK_TO_TOP