18:38 25.07.2022
Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների […]
18:33 25.07.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։
18:15 25.07.2022
Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման […]
18:08 25.07.2022
Օգոստոսի 1-ից գազաբալոնային համակարգերով շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, առանց գազաբալոնների վկայագրման գազալցակայաններում լիցքավորելու թույլտվություն չեն ունենա։ Օրենքն ուժի մեջ է փետրվարից, բայց գազաբալոնների ստուգաչափման և վկայագրման, ինչպես նաև գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպությունների լիցենզավորման համար տրվել էր վեց ամիս ժամկետ, նախատեսելով, որ մոտ 450 հազար ավտոմեքենաները կհասցնեն գործընթացն ավարտել, բայց Հայաստանում գործող լիցենզավորված 23 կազմակերպություններում […]
15:25 25.07.2022
Հուլիսի 24-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ դանակահարություն է եղել, և վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ 20 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց մեկ այլ ահազանգ՝ այս անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված 30-ամյա Գաբրիել Մանուկյանը մահացել է։ Գայ գյուղ մեկնած […]
15:07 25.07.2022
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի. 🔹սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները. 🔹սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ […]
14:18 25.07.2022
Հուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել: Բացատրական աշխատանքի […]
13:55 25.07.2022
Հուլիսի 21-ին` ժամը 23։00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության […]
12:56 25.07.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 31-ամյա Շալիկո Խ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով: Նա Նաիրիի բաժնի ոստիկանների կողմից ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած […]
12:50 25.07.2022
Հուլիսի 20-ին ոստիկանության Մուշի բաժնում գողության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Սավոյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ տան բակից հեծանիվ են գողացել, իսկ Վազգեն Սարգսյան փողոցի բնակչուհու հաղորդմամբ՝ գիշերը կոտրել էին ննջասենյակի պատուհանը և պահարանից գողացել 80 000 դրամ: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սավոյան փողոցի տնակներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին […]
12:24 25.07.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, ընտանեկան բռնության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, կողոպուտի, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ֆիզիկական ներգործության, բժշկական […]
12:07 25.07.2022
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները: Հարկ վճարողներին վերադարձվել է 103.7 մլրդ դրամ: Հարկային եկամուտներն և տուրքերը կազմել են 927.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ ամենաբարձրն է: Նշվում է ՊԵ ֆեյսբուքյան էջում: ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակը կազմել է 283 մլն հատ՝ 22.5 մլն-ով ավելի 2021-ի […]
10:22 25.07.2022
Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է, թե ինչպես են քաղաքացիները վնասում կանգառներում տեղադրված լույսերը, պոկում լարերը: Դիմելով քաղաքացիներին՝ նշվում է. «Սիրելի՛ աջափնյակցիներ, չնայած առկա բազում խնդիրներին`դուք ականատես եք լինում, թե ինչպես Աջափնյակ վարչական շրջանի ողջ աշխատակազմը ամենօրյա ռեժիմով բարեկարգում ու բարելավում է մեր վարչական շրջանը։ Սակայն որոշ բնակիչներ իրենց անփույթ վերաբերմունքն են ցուցաբերում մեր […]
09:58 25.07.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցկացնում է գործակարգավարական խորհրդակցություն, որի մեկնարկին անդրադարձել է իր վերջին հայտարարության վերաբերյալ արձագանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս ամեն առավոտ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ եմն վերաբերվում և Երևանում տեղի […]
09:20 25.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:06 25.07.2022
Հուլիսի 23-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
23:55 23.07.2022
Այց հանրապետության արևելյան սահմանագոտի. Պաշտպանության նախարարը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին։ Զինված ուժերի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը։ Անդրադարձ ամառային զորակոչի ընթացքին։ Ծառայել հայրենիքին անձնվիրաբար և անմնացորդ նվիրումով. Երիտասարդ մարտիկի դասընթացն են սերտում և զինվորական երդմանը նախապատրաստվում նորակոչիկները։ Սպիտակ բանակի մարտիկը։ 44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արման Երեմյանն ամփոփում է մարտական հուշերը: Եվ՝ […]
22:57 23.07.2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում hուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում hուլիսի 25-28-ը սպասվում է առանց […]
20:53 23.07.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5,7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 11փ. 1-25; 2փ. 51-80 սեփական տներ, 11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Արամի փ. 5-48 սեփական տներ, Աբովյան փ. […]
20:27 23.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Ինչպես տեղեկցնում են ՀՀ ԱԻՆ-ից, ըստ վիճակագրության` Հանրապետությունում 2021թ.-ին գրանցվել է օձի հայտնաբերման և նկատման 968 դեպք: Վերջին տվյալով՝ 2022-ին ահազանգերի թիվը գերազանցել է 740-ը:
19:53 23.07.2022
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի Հաղթանակի պողոտայի, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգման նախագծերում ներառվել են նաև վերականգնվող մայթերին առկա բնակելի մասնավոր, բազմաբնակարան շենքերի և խանութների շեմերի, շքամուտքերի աստիճանների, որոշ դեպքերում նաև պատերի վերականգման աշխատանքներ: Այս մասին հայտնում է […]
17:11 23.07.2022
Վերջին ամիսներին Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է Ջավախքի օջախային գոտիով, որտեղ հաճախակի են գրանցվում երկրաշարժեր, որոնց հետցնցումները ևս ոչ փոքր ուժգնության են։ Սեյսմաբանները նշում են, որ Ջավախքի օջախային գոտու բնութագիրն անհանգստացնող չէ։ «Ջավախքի սեյսմակտիվ գոտին յուրահատուկ տարածք է ոչ միայն Կովկասում, այլ ընդհանրապես, որտեղ շատ մեծ են թույլ երկրաշարժերի հաճախականությունը և, բարեբախտաբար, դրանք չեն ավարտվում […]
12:48 23.07.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժին է ներկայացել 56-ամյա Սերոբ Պ.-ն, որը 2020 թ. հունվարի 9-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: Նա ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել […]
12:33 23.07.2022
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ հայտարարվել է Կապսի ջրամբարի կառուցման մրցույթ: «Գյուղը կտեղափոխվի կողքի լանջ»,-նշվում է տեսանյութին կից գրառման մեջ:
11:40 23.07.2022
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մանրամասնել է, որ Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում: Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը […]
08:07 23.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:06 22.07.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Քարոզչություն են իրականացրել նաև Սիսիանի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման […]
14:48 22.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: