TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանի թունելը կհոսանքազրկվի

10:48 18.07.2022

Դիլիջանի թունելը հուլիսի 18-ին հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

̰
Գործարկվելու է Գտաշեն բնակավայրի շչակը

10:22 18.07.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկանում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրված

23:03 17.07.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը․ նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների […]

̰
Աշխարհում 1,34 միլիարդ մարդ օգտագործում է վտանգավոր քանակությամբ ալկոհոլ

19:38 17.07.2022

Բժիշկների միջազգային հանրույթը պարզել է, որ ամբողջ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար ալկոհոլ է խմում վտանգավոր չափաբաժիններով։ Նրանց մեծ մասը 15-39 տարեկան երիտասարդներ են, գրում են հետազոտողները Lancet-ում հրապարակված հոդվածում։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Global Burden of Disease  նախագծի շրջանակներում հավաքագրված տվյալները՝ պարզելու, թե քանի մարդ է չափավոր և մեծ քանակությամբ […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել ՀՀ Վայոց Ձորի մարզում

19:16 17.07.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։   Տեսչական մարմինը շաբաթ օրը` հուլիսի 16-ին և կիրակի` հուլիսի 17-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում։ Միջպետական Մ-2 ավտոմոբիլային ճանապարհի […]

̰
Լողավազանները կարող են նպաստել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով վարակմանը

15:38 17.07.2022

Լողավազանում կարող եք վարակվել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով, այս մասին ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բիլիբոկը։ News.ru-ին տված հարցազրույցում նա նշել է ջրի միջոցով փոխանցվող այլ վտանգավոր վիրուսային հիվանդությունների մասին ևս: Բժիշկը բացատրել է, որ լողավազանում լողալն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ քլորացված ջրի մեջ տարբեր տեսակի վարակները կարող են երկար պահպանվել, որոնք […]

̰
Ուշադրություն․ Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր․ պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը

15:10 17.07.2022

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է […]

̰
Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին

13:40 17.07.2022

Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։ Հուլիսի 16-ին, Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝ Թալինի […]

̰
ՌԴ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների

13:05 17.07.2022

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում: Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական […]

̰
Իտալիայում գործադուլի պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

12:52 17.07.2022

Իտալիայում առնվազն 400 ազգային և միջազգային չվերթ է չեղարկվել  ավիանձնակազմի, բորտուղեկցորդների և բյուջետային ավիաընկերությունների օդաչուների գործադուլի պատճառով, հայտնում է Corriere della Sera թերթը։ Ryanair-ի, Volotea-ի, easyJet-ի և Malta Air-ի աշխատակիցները միացել են չորսժամյա գործադուլին։ Իտալական Ita Airways ավիաընկերությունը հայտարարել է 122 չվերթի չեղարկման մասին, որը կազմում է կիրակի օրվա չվերթների 40%-ը։ Նաև, արհմիությունների հայտարարության համաձայն, […]

̰
«Ալավերդու օրը», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը շնորհավորել է Լոռու մարզպետը

12:19 17.07.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ալավերդու օրվա», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ․   «Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մեր սիրելի Ալավերդի քաղաքի խորհրդանշական օրվա և այս յուրահատուկ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, […]

̰
Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 12 հազար փախստական ​​է ժամանել Ռումինիա

12:10 17.07.2022

Ռումինիայի սահմանային անցակետերը մեկ օրվա ընթացքում հատել է Ուկրաինայի 12383 քաղաքացի, կիրակի հայտնել է երկրի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Օրվա ընթացքում երկրի սահմանային անցակետերը հատել է 162.072 օտարերկրացի, որից 12.383-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այսպիսով, փետրվարի 10-ից մինչ օրս Ուկրաինայի 1.591.995 քաղաքացիներ մուտք են գործել Ռումինիա»,- ասվում է Ռումինիայի սահմանային ոստիկանության հաղորդագրության մեջ։  

̰
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման հետևանքով երկկողմ երթևեկությունը մեկ գոտիով է

11:05 17.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
10 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ․ՀՀ ԱԻՆ

10:18 17.07.2022

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰ ̰
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը այցելել է Արմավիրի մարզ

19:35 16.07.2022

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները: Անդրադառնալով […]

̰
Մահացու շոգ Իսպանիայում․ մեկ շաբաթում 360 մարդ է մահացել

17:57 16.07.2022

Իսպանիայում 6 օր շարունակվող անոմալ շոգ ալիքի հետևանքով մահացել է 360 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, հայտնել է RTVE հեռուստառադիոընկերությունը։ «Հուլիսի 10-ից 15-ի վիճակագրության համաձայն՝ 360 մարդ մահացել է Իսպանիայում անցած շաբաթվա ընթացքում նկատված բարձր ջերմաստիճանի պատճառով, մահերի մեծ թիվը՝ 123 մարդ, գրանցվել է  ուրբաթ օրը»,- հաղորդել է PTVE-ն: Հեռուստառադիոընկերությունը հիշեցնում է, որ […]

̰
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին աշխատանքային իրավունքների խախտման մասին ահազանգերն ու հարուցված վարույթների թիվն ավելացել է

17:11 16.07.2022

Ինչպիսին են Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները, արդյո՞ք պահպանվում են աշխատող-գործատու պայմանագրային պարտավորությունները և  աշխատողների  իրավունքները։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիի Ասպարեզ ակումբում, ներկայացվել են «ԵՄ-ն հանուն աշխատանքի իրավունքի և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրության  արդյունքները։ «Ամենաշատ ու հաճախակի հանդիպող դեպքերը վերաբերում են փորձաշրջաններին։ Ասեմ, որ հատկապես սպասարկման ոլորտում փորձաշրջանը, որպես այդպիսին, ո՛չ գրանցվում […]

̰
Ճանապարհների հիմնանորոգում, դպրոցի կառուցում..․ Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Տավուշի մարզ

12:36 16.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով եղել է Տավուշում: Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։ Փոխվարչապետի գրասենյակը ներկայացրել է այցի մանրամասները: Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր […]

̰
Ավտոմեքենան, տապալելով բետոնե էլեկտրասյունը, հայտնվել է մայթին՝ բնակչի սեփական տան պարսպի վրա

11:32 16.07.2022

Այսօր, հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Իսրայելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցից դեպի Արագածի փողոց տանող հատվածում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունը, խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բնակչի սեփական տան ցանցե […]

̰
Շոգ եղանակին չի կարելի չարաշահել սուրճը, ալկոհոլն ու ծխախոտը. ԱՆ ուղեցույցը

11:24 16.07.2022

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է ուղեցույց, թե ինչ չի կարելի անել շոգ եղանակին և ինչ պետք է իմանալ: Օրինակ չի կարելի չարաշահել սուրճը, ալկոհոլն ու ծխախոտը, փոխարենը պետք է ավելացնել օգտագործվող ջրի քանակը, կարգավորել սննդի չափաբաժինները, չլարվել և կրել բամբակյա հագուստ:

̰
Վրաերթ Արարատի մարզում. 16-ամյա աղջիկը մահացել է

11:09 16.07.2022

Հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամուրջ մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին […]

̰
Կայացել են ՔՊ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ

08:30 16.07.2022

Հուլիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։ Տարածքային խորհրդի կազմում ընտրվել են՝ 1. Տիգրան Մակարյանը, 2. Նունե Զոհրաբյանը, 3. Հասմիկ Ասլանյանը, 4. Արա Բաղինյանը, 5. Էդգար Բարսեղյանը, 6. Նարեկ Բրուտյանը, 7. Հայկ Դարբինյանը, 8. Ռոբերտ Կիզողյանը, 9. Մխիթար Մանուկյանը։ Տարածքային խորհրդի նախագահ է […]

̰
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:20 16.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Էրեբունի փ. 1 շենք, Նոր Արեշ 11փ. 6-15 սեփական տներ, 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա […]

̰
Սևանից Երևան ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

08:12 16.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ […]

̰ ̰ ̰
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ

20:50 15.07.2022

Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Քրեակատարողական ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին: Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական […]

̰
Իսպանիայում 40-ից ավելի մարդ է մահացել անոմալ շոգերի պատճառով

19:53 15.07.2022

Հուլիսի 10-ին և 11-ին Իսպանիայում դիտված անոմալ շոգ եղանակը 43 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է Telecinco հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կառլոս III-ի անվան Առողջապահության ինստիտուտի տվյալները։ Նշվում է, որ առաջին օրը մահացել է 15 մարդ, իսկ երկրորդ օրը՝ 28։ Ըստ կանխատեսումների՝ օդի բարձր ջերմաստիճանը կարող է հասնել +44 աստիճանի։ Եղանակային վտանգի մակարդակը հանրապետության […]

̰
2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում կհիմնանորոգվի 22 փողոց․ ՎԶԵԲ ծրագրով Անի թաղամասում աշխատանքները կսկսվեն 2023-ին

19:39 15.07.2022

2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգման է ենթակա 22 փողոց, որի ընդհանուր երկարությունը 8 կմ է։ Այն ծավալային առումով, համեմատ փողոցների քանակի, մեծ չէ, նորոգումների ամբողջական մակերեսը հաշվարկվել է 100 հազար քմ։ 22 փողոցից առայժմ աշխատանքները սկսված են Ղարիբջանյան, Մյասնիկյան, Մեքենավարների և Կիրովականյան փողոցներում, չնայած որ բոլոր շինմրցույթներն ավարտված են, ընկերությունները հայտնի են: Մեկնարկից սկսած հաստատվում […]

̰
BACK_TO_TOP