TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այց ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններ. Սյունիքի մարզպետի շրջայցը համայնքներում

12:55 22.07.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար եւ Շաքի բնակավայրեր։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Մարզպետը շրջել է գյուղերի թաղամասերում, այցելել դպրոցներ, հանդիպել վարչական ղեկավարներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգությունների եւ գյուղի խնդիրների մասին։ Ույծում մարզի ղեկավարն այցելել է նաեւ գործող ջերմոցային տնտեսություններ, Իշխանասարում՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել […]

̰
ՄՊՀ նախագահը մասնակցել է  ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

12:32 22.07.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում մասնակցել է Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 20-րդ նիստին, որի շրջանակում որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ելույթով՝ մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորման, սոցիալական կարևոր շուկաներում կորոնավիրուսային համավարակի ազդեցության, դրանց արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերների թեմայով: Գեղամ Գևորգյանը մասնավորապես անդրադարձել […]

̰
ԱԻ պետական ծառայության սակրավորները իրականացրել են զինամթերքի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքներ

12:06 22.07.2022

ԱԻ պետական ծառայության սակրավորները իրականացրել են զինամթերքի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքներ: Աշխատանքների մասին պատմող տեսանյութ է հրապարակվել, որում կոչ է անում հանրությանը զգուշավորություն ցուցաբերել: Ներկայացվել են նաև Ասկերանի շրջանում ռումբ հայտնաբերելու վերաբերյալ ահազանգի հետքերով վնասազերծման  աշխատանքները:

̰
Հուլիսի 24-ին Վարդավառ է. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հիշեցումը Քրիստոսի Պայծառակերպության տոնի մասին

11:50 22.07.2022

Հուլիսի 24-ին Վարդավառ է, հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը: Ինչպես նշվում է, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին:

̰
Ձնագնդի, պլանետարիում շոու և այլն. Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է հետաքրքիր ժամանցի

11:22 22.07.2022

Հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միջոցառման մաս կկազմեն․  Ձնագնդին  Պլանետարիում շոուն  Մանկական ինտերակտիվ թատրոնը  360° վիդեոգիֆերի նկարահանումը  Առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները: Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։ […]

̰
2022 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ

11:12 22.07.2022

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ։ Դրանցից 1,6 մլրդ դրամը ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 մլն դրամը՝ շարժակազմին։ Հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: Մասնավորապես, հիմնական աշխատանքների թվում են՝ երեք ՉՄ-3   ջերմաքարշերի վերանորոգումը, 3 միավոր գծային տեխնիկայի թարմացումը, 4 կիլոմետր երկարությամբ գծի վերին կառուցվածքի ամբողջական […]

̰
Կենդանիների սննդի պահեստից մինչև խնամքի ու այգու կանաչապատման հարցեր. Շրջայց Կենդանաբանական այգում

11:04 22.07.2022

Հուլիսի 21-ին Երևանի կենդանաբանական այգում շրջայց են ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, հանձնաժողովի անդամներ Իզաբելլա Աբգարյանը ու Քրիստինա Վարդանյանը։ Հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկը բնապահպանությունն է, որի մաս է կազմում նաև Կենդանաբանական այգին իր խնդիրներով։ Այս մասին նշվում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: Այցին մասնակցել են նաև […]

̰
Հայտնաբերվել են խուլիգանության և այլ մեղադրանքներով հետախուզվող անձինք

10:48 22.07.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 21-ին Բաշինջաղյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 32-ամյա Միսակ Լ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոց: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 21-ին Սարի թաղի 10-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դիակը

10:38 22.07.2022

Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին,  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ  Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող, 29-ամյա  Էդուարդ Շխյանի դիակն է: Նշանակվել է ԴԲՓ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով ԱԳ բոլոր երկրներից

10:31 22.07.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է Եվրոպական Միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի դատական ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Դատաիրավական բարեփոխումներ և արդարադատության մատչելիություն» խորագրով ամփոփիչ համաժողովին: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին, «Հայաստանում արդարադատության համակարգի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-ից 22-ը

10:12 22.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, ծեծի ու հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, խարդախության, ընտանեկան բռնության և պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, […]

̰
Գորիս քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

23:38 21.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Ս.Խանզադյան, Սարյան 1-ին նրբանցքի, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ թաղամասի 1-4 փողոցների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ 1-15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 1-16 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Արթիկի համայնքապետարանում քննարկվել են «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները

20:52 21.07.2022

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հանդիպել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներ Լիլիթ Եզեկյանի և Աշոտ Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները և համայնքներին վերաբերող հիմնական բացահայտումները։ Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում աշխատակազմին է ներկայացվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2021 թվականի […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր

20:36 21.07.2022

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր: Տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպանԿարապետյանը ներկայացրել է  Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության […]

̰
Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերը կասֆալտապատվեն սուբվենցիոն ծրագրով

20:30 21.07.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային […]

̰
Կոտայքի մարզում հունիս ամսին ծնվել է 137 երեխա

20:22 21.07.2022

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա՝ 69 տղա և 68 աղջիկ։ Հայտնում է Կոտայքի մարզպետարանը։ Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ Չարենցավանի ծննդատուն՝ 10 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 15 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 59 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 53 երեխա:

̰
Գալը՝ քեզնից, ջուրը՝ մեզնից․ հուլիսի 24-ին Վարդավառի տոն Գյումրիի Վարդանանց հրապարակում

19:25 21.07.2022

Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու […]

̰
Շիրակի մարզի 3 համայնքների ՏԻՄ ղեկավարներն ու ավագանու անդամները վերապատրաստումներ են անցել

18:54 21.07.2022

Շիրակի մարզի 3 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հուլիսի 19-21-ը վերապատրաստումներ են անցել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։ Դասընթացների կազմակերպման և պատշաճ անցկացման ամբողջ գործընթացը վերահսկվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Վերապատրաստումների ծրագրում ընդգրկված են […]

̰
Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման ծրագիր՝  պատերազմական գործողությունների մասնակից քաղաքացիների համար

15:04 21.07.2022

Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան․ նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ ⦁ շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող […]

̰
Երևանում երեկ ծնվել է 92 երեխա

14:23 21.07.2022

20.07.2022թ.-ին Երևան քաղաքում ծնվել է 92 երեխա` 43 տղա և 49 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայտնաբերվել են կաշառքի միջնորդության և այլ մեղադրանքներով հետախուզվող մի շարք անձինք

12:33 21.07.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել 21-ամյա Գագիկ Հ.-ն, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել 52-ամյա […]

̰
Կառավարությունը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը

12:12 21.07.2022

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու առաջարկով, որը ներկայացրեց  ՀՀ Արդարադատության նախարար  Կարեն Անդրեասյանը: Նա նշեց այն հիմնական ուղղությունները, որոնք ներառված են ռազմավարությունում: Մասնավորապես՝ նախարարի տեղեկացմամբ՝ խոսքը էլեկտրոնային արդարադատության ներդրման մասին է,  թե՛  նորանշանակ, թե՛ գործող դատավորների, դատախազների բարեվարքության ստուգման, Բարձրագույն դատական […]

̰
Խարդախությունների համար հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

11:57 21.07.2022

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հուլիսի 20-ին, ժամը 06.30-ին, Վարշավա–Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 28-ամյա Վահե Շ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Մոտ 2 տասնյակ ՃՏՊ-ներ՝ հուլիսի 19-21-ի ընթացքում. ՀՀ Ոստիկանություն

11:45 21.07.2022

Հուլիսի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 19-ին, ժամը 14.36-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 19-ին, ժամը […]

̰
Ամփոփվել են ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները

11:43 21.07.2022

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և այլ հյուրեր: Ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին, որն իրականացրել է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ […]

̰
Ի՞նչ արդյունք են ունեցել դատական համակարգի բարեփոխումները. Կառավարության նիստի օրակարգում

11:32 21.07.2022

Տեղի է ունենում կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օակարգում ընդգրկված է 44 հարց, որից 38-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Զեկուցվող հարցերի թվում է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» […]

̰
Բեզոարյան այծը Խոսրովի անտառներում. պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել

10:51 21.07.2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Բեզոարյան այծը: Կից գրել է. «Այս գեղեցկատես կենդանին արգելոցի բնիկներից է և այստեղ ապրում է անհիշելի ժամանակներից: Այդ մասին վկայում եմ արգելոցի տարածքում սփռված ժայռապատկերների վրա այծ պատկերող քանդակները»:

̰
Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

10:19 21.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Խանջյան փողոցում նռնակ է հայտնաբերվել

10:09 21.07.2022

Հուլիսի 21-ին, ժամը 09։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Սակրավորները հայտնաբերել են […]

̰
ՏԿԵՆ մի շարք ճանապարհային ենթակառուցվածքներում աշխատանքներ կատարելու նպատակով գնանշման հարցում է անցկացնում

09:57 21.07.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարել է հետևյալ աշխատանքների ձեռքբերման նպատակով գնանշման հարցման հրավեր Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ178+000-կմ178+060 հատվածի ստորին հենապատի և կմ202+985-ում D=1.0Մ երկաթբետոնե խողովակի վերականգնում Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ կմ123+500 (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) վերգետնյա անցման կառուցում Տ-2-13 Արգավանդ-Հայանիստ-Հովտաշատ-Արմավիրի մարզի սահման մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+000 հատվածի կամրջի հիմնանորոգում Տ-2-21 Հ-8 /Մարգավետ/ […]

̰
BACK_TO_TOP