19:56 27.05.2022
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նախորդ տարի մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ […]
19:45 27.05.2022
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի դրանից՝ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
19:39 27.05.2022
Գյումրիում աշխատանք գտնելու հարթակ են դարձել պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները, որտեղ գործատուների առաջարկածն ամենատարբեր բնույթի աշխատանքներ են։ Շիրակի մարզի պետական և մասնավոր սեկտորը ներկայացնող մոտ 40 գործատուներ այսօր Գյումրիում հերթական անգամ աշխատանք փնտրողներին են առաջարկել ավելի քան 400 թափուր աշխատատեղ։ Աշխատանք փնտրող և գործատու հանդիպումն այս անգամ նախաձեռնել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ն՝ «Ադամյան և ընկերներ» […]
19:25 27.05.2022
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է եռօրյա զորավարժություն, մասնավորապես կրակային պաշտպանության վարժանքներ և հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրություն։ Այդ ամենին երեկ հետևել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան է բերվել 9K58 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Մեքենան նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, թեթև զրահապատ տեխնիկան, կայանած ինքնաթիռների և […]
17:01 27.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին […]
13:29 27.05.2022
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ Վանաձորի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն են արել։ Ընկերը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։
12:01 27.05.2022
Վրաստանի մայրաքաղաքի պատմական հատվածում մայիսի 29-ին կանցկացվի «Վարդատոն 2022» փառատոնը՝ նվիրված աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային։ Համերգը տեղի կունենա Հավլաբարի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում, ժամը 13:00-ին։ Միջոցառումը կազմակերպում է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաև Հայոց թեմի աջակցությամբ։ «Վարդատոնն» առաջին անգամ անցկացվել է 1914 թվականի […]
10:30 27.05.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի […]
23:08 26.05.2022
Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ կապանցի 31-ամյա մի տղամարդ նախկինում գողություն է արել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին մտել էր Լեռնագործների փողոցի տներից մեկի խորդանոցն ու գողացել 2 բենզասղոց և եռակցման սարք: Գողության վերաբերյալ […]
22:27 26.05.2022
Մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները: Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը […]
20:04 26.05.2022
Շիրակի մարզի առնվազն երեք՝ Կառնուտի, Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարներում այս պահին բավարար ջրային պաշար կա կուտակված: 22 միլիոն խմ տարողության Կառնուտի ջրամբարում պատվարի ճաքերի պատճառով հնարավոր է կուտակել մինչև 18 միլիոն խմ պաշար: Ախուրյան գետից այս տարի ջրառը սկսվել է մարտի երկրորդ տասնօրյակից: Ջրամբարն անցած տարի ձմեռացման էր գնացել մոտ 2 միլիոն խմ ջրի պաշարով: […]
19:37 26.05.2022
Մեկնարկում է «Երիտասարդներն հանուն փոփոխության» (Youth For Change) ծրագրի այս տարվա առաջին փուլը: Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), հունիսի 19-ից հուլիսի 17-ը: Կրթական ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ տևելու է 7 օր (ընդհանուր 4 հերթափոխ), որի ընթացքում մասնակիցները աշխատելու են Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի […]
19:30 26.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, […]
12:30 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի […]
10:58 26.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը 14-17 տարեկան բոլոր դպրոցականներին հնարավորություն կտա դեռևս դպրոցից ճիշտ պատկերացումներ ունենալ աշխատաշուկայի մասին, ճշգրիտ վերաբերմունք ձևավորել մասնագիտության ընտրության և կարիերայի արդյունավետ պլանավորման հարցում։ 📌 […]
23:47 25.05.2022
Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Ներքին Գետաշեն: Փակվեցին գործարանից դուրս գալու ուղիները, ինչից հետո ոստիկանները ներս մտան: Տնօրենի ենթադրությունը ճիշտ էր. Մարտունու ոստիկանների […]
23:03 25.05.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում հայտնաբերվեցին ու ոստիկանության Արտաշատի բաժին բերվեցին 3 երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, նախնական համաձայնության գալով, Բերքանուշ գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկի ցանկապատի վրայով անցել, քարով […]
22:26 25.05.2022
Մայիսի 22-ին Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին: Ժամը 14.30-ի սահմաններում Գևորգ Հովսեփյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Կեսգիշերին մոտ Արշակունյաց պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և […]
21:45 25.05.2022
Խորհրդարանում տեղի է ունեցել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմությունը չի մասնակցել։ Պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը, հիմնականում վերաբերել են օրեր առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, Հայաստանի խաղաղության օրակարգին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:16 25.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:49 25.05.2022
Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել […]
11:49 25.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի 30 և 29-ամյա բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների հետ, […]
22:16 24.05.2022
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հանրությանը ներկայացրեց կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Փաստում են՝ եռամյա գործունեության ընթացքում իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ։ Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր […]
21:25 24.05.2022
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացվեց։ Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: 50 մլն դրամ՝ Երևանում սոցիալական աջակցության համար: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում: Հարկ է նշել, որ համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Ավագանու որոշմամբ՝ […]
18:56 24.05.2022
2021-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: Տեղեկացնում է Ջրային կոմիտեն։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 […]
18:46 24.05.2022
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հրապարակել է եռամյա գործունեության հաշվետվությունը։ Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր: Հաշվետու հանդիպումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր. «Մասդար» ընկերության հետ […]