13:31 31.05.2022
Հունիսի 1-ին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար: Փոքրիկներն այդ օրը մետրոպոլիտեն մուտք գործելու համար գումար չեն վճարի: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության Հրապարակ» կայարան:
13:08 31.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը: Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի իրացումը, սերունդների կապի ապահովումը նրանց շարունակական կրթության միջոցով՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը և երկրի […]
22:23 30.05.2022
«Մայիսի 31-ի առավոտյան երկրացիներին սպասում է հրաշալի տեսարան՝ իսկական երկնաքարային անձրև: Երկնաքարերի թիվը ժամում կարող է հասնել մինչև տասը հազարի, РИА Новости-ին պատմել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեչկինը: Երկնաքարերի ակտիվության տևողությունը կլինի մոտ երկու ժամ, ակտիվության գագաթնակետը, ըստ հաշվարկների , տեղի կունենա 6:30-ին մոտ, մեր երկայնություններում արդեն լուսաբաց կլինի»,- ասել է Յակուշեչկինը։ Երկնաքարային անձրևը լավ կերևա […]
19:59 30.05.2022
Մայիսի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 102 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 6-ը՝ ստանդարտին […]
19:50 30.05.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար՝ բարձրացնելով դպրոցի կարողությունները, ապահովելով անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Դպրոցում ՊՀԾ-ն հիմել է նաև ինտենսիվ պտղատու այգի […]
19:30 30.05.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել […]
18:50 30.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 23-30-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ […]
18:36 30.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։ Տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։ Ողջունելով և […]
18:30 30.05.2022
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ […]
18:08 30.05.2022
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օրերս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել էր կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական, որը ԱԻՆ-ի ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել էր հետագա ոչնչացման։ Ականները և պայթուցիկ զինամթերքը կարող են դառնալ խեղվածության և մահվան պատճառ։ Վտանգից խուսափելու համար պետք է լինել իրազեկված։ Խուսափենք վտանգից. Կարմիր վահանակներով և դեղին […]
15:56 30.05.2022
ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդեռլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին։ «Բարձր եմ գնահատում Նիդեռլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեր նման գործընկեր»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպման ընթացքում: Հայաստանի Ազգային ժողովում Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ […]
15:51 30.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյբուքյան պաշտոնական էջով հրապարակվել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ՝ 2022թ․ հունվար-ապրիլը 2021թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 23.5%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%-ով, Շինարարության ծավալն աճել է 9.0%-ով, Արտահանման ծավալն աճել է 25.2%-ով, Ներմուծման ծավալն աճել է 39.1%-ով։ […]
15:26 30.05.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ: […]
15:10 30.05.2022
Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ։ Օրակարգում քննարկվել է 2022 թվականի հունիսի 3-ին և 6-ին մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Գեղարքունիքի մարզպետը հորդորել է դպրոցների տնօրեններին՝ այդ […]
15:03 30.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին: Նախնական տվյալներով՝ 2022թ. […]
15:00 30.05.2022
Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպում են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, […]
14:46 30.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 12։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Ն. Զարյան՝ 21-140 […]
14:26 30.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում […]
13:19 30.05.2022
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների […]
12:04 30.05.2022
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid 19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը: Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման […]
11:16 30.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային […]
12:46 29.05.2022
Վրացական բանտերում պատիժ կրող դատապարտյալները կկարողանան հեռավար սովորել Թվային համալսարանի նախագծի շրջանակներում, ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականացվում է կրթության նախարարության հետ համատեղ։ «Այս նախագծի արդյունքում դատապարտյալներն ու մեղադրյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար ուսուցման միջոցով՝ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրերով՝ Վրաստանում հավատարմագրված համալսարանում»,- ասել է Ռատի Բրեգաձեն: Նախարարը […]
22:01 28.05.2022
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին 360 հայտ ներկայացրած հեծանվորդներն են։ Կազմ ու պատրաստ սպասում են մեկնարկի ազդարարմանը։ Նրանցից շատերն արդեն երկրորդ անգամ են այս մրցաշարին մասնակցելու, ուժերը չափելու և ունեն իրենք իրենց գերազանցելու ձգտում։ Ահա և այդքան սպասված մեկնարկի պահը։ Հեծանվավազքի մասնակիցները Շողակաթ համայնքի վարչական տարածքից հասնելու են Սևանա […]
18:23 28.05.2022
Գյումրեցի ուսանողները նախագծում են վերակառուցվող «Բարեկամության» այգու մանկական խաղահրապարակի ատրակցիոններն ու արտօբյեկտները: Քաղաքաշինության և զբոսաշրջության» հիմնադրամի (TUF) հետ բուհերի մասնագիտական բաժիններում սովորող ուսանողների համագործակցությունը սկսվել է ստորագրված հուշագրով, որով հնարավորություն է ընձեռվել մասնագիտական ճարտարապետական հանձնաժողովին ներկայացնել այգու մանկական խաղահրապարակի ձևավորման ստեղծարար գաղափարներ: Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի «Դիզայն» մասնագիտությամբ սովորող ուսանողներին ամիսներ առաջ հանձնարարվել էր […]
17:32 28.05.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը: Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ […]
17:07 28.05.2022
Հանուն հայրենիքի ու հայրենի հողի ամենաթանկը` կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնելու, նրանց սխրանքն ու անձնազոհությունը սերունդներին պատմելու նպատակ ուներ` Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մայիսի 28-ին անցկացված ծառատունկը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների և աշխատակիցների յուրաքանչյուրի անվամբ տնկվել է մեկ անվանական ծառ՝ ցուցատախտակով։
22:53 27.05.2022
ԱԻՆ-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Բացի անտառտնեսության և նախարարության տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ: Վարժանքին մասնակցել են փրկարար ծառայության Արագածոտնիմարզային փրկարարական վարչությունը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումները, «Հայանտառի» Արագածոտնի անտառտնտեսությունը և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
20:53 27.05.2022
Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի բակում այսօր բացված ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ազգությամբ ռուս գեղանկարչուհի Վիկտորիա Բերեզնիցկայայի աշխատանքները։ Գեղանկարչուհին ժամանակավոր բնակության համար ընտանիքով Գյումրի է տեղափոխվել մոտ երկու ամիս առաջ՝ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, նախընտրել են գալ Գյումրի, որտեղ և նկարչուհին գտել է ստեղծագործելու անսպառ միջավայր։ «Գյումրիի տրամադրությունը» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել է այն գեղանկարչական աշխատանքները, որոնք հասցրել է […]
20:13 27.05.2022
Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետարանում «Ռազմավարական զարգացման գործակալության» փորձագետները ներկայացրին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս 2» ծրագիրը եւ կազմակերպության կողմից մշակված «Նախրաքարշի նախագիծը»։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Վերջինիս նպատակն է Սյունիքի մարզի Տեղ, Գորիս ու Տաթեւ համայնքներից դեպի Գորայք համայնքի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի սեզոնային արոտահանման ճանապարհի՝ նախաքարշի, կազմակերպման երթուղու տեղորոշումը՝ քարտեզագրումով եւ այն սպասարկող ենթակառուցվածքների նախագծանախահաշվային աշխատանքների […]