18:40 24.05.2022
Դպրոցականների շրջանում զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով մայիսի 23-ին կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտների այցելություն N զորամասի հրաձգարան։ Դպրոցականները ծանոթացել են հրաձգային զենքերի կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրերին և զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, կատարել կրակային վարժություններ։
18:11 24.05.2022
Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Դեսպանը նախ շնորհավորեց մարզպետին նշանակման կապակցությամբ։ Ապա Լին Թրեյսին ասաց, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելեց, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։ Ռոբերտ Ղուկասյանը […]
18:08 24.05.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը ոլորտային պատասխանատուների հետ ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի: Հյուրերի թվում եղել են նաև ծրագրերի ավագ մասնագետ Վարդան Կարապետյանը, գործառույթների օգնական Լիանա Առաքելյանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Ասիական զարգացման […]
17:07 24.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են […]
16:27 24.05.2022
Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ և մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 24-ի ԱԺ հերթական նիստում: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, […]
16:13 24.05.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն: Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», […]
15:12 24.05.2022
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 300 դատապարտյալ: Վերջիններս չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ. բարձրաձայնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և հավելում, որ մեր երկրում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, փոխնախարարի խոսքերով՝ չունենալով համապատասխան կրթական ցենզ՝ անձը չի կարող ունենալ աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանք: […]
13:54 24.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի […]
13:13 24.05.2022
Այսօր՝ մայիսի 24-ին, Երևանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես […]
12:51 24.05.2022
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք: […]
12:32 24.05.2022
Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրը` մայիսի 24-ին, Հայաստանի ունի երեք մասնակից: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների առաջնության երկրորդ մրցումային օրը որակավորման առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցն Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում: Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի […]
11:58 24.05.2022
Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 […]
10:24 24.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն […]
23:30 23.05.2022
Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
23:15 23.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 24-25-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 24-ին, 25-ի գիշերը […]
22:23 23.05.2022
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: «Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,- […]
21:14 23.05.2022
Մայիսի 23-ին զորամիավորումներից մեկի զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանն ու կրակային խնդիրների կատարման ունակությունները, անցկացվել ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
20:56 23.05.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ: Ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով: Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը […]
19:43 23.05.2022
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «EU4Sevan» ծրագրի «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման և տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում արմատավորվում է բրոկոլիի մշակությունը։ Գեղարքունիքի մարզում, ի թիվս այլ ծրագրերի, այդ ծրագրի իրականացմամբ և զարգացմամբ զբաղվում է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը, որը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց […]
18:40 23.05.2022
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 20-ին ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որի կարգախոսն է “Armenia, The Hidden Track” (Հայաստան․ թաքնված ուղի)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Զբոսաշրջության բրենդն ավելին է, քան պարզապես տարբերանշան․ այն երկրի յուրահատուկ դիմագիծը, կերպը, եթե կուզեք՝ ԴՆԹ-ն արտացոլող միջոց է, որը մարդկանց տպավորում է […]
18:16 23.05.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի […]
15:38 23.05.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10 հարկանի շենք է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 24 մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և 21 վիրավորի մասին։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն […]
14:38 23.05.2022
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։ Հուշադրամը […]
13:35 23.05.2022
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի […]
12:48 23.05.2022
Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։ Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը […]
12:39 23.05.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 16-22-ը ծնվել է 48 երեխա, նրանցից 26-ը տղա է, 22-ը՝ աղջիկ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
11:41 23.05.2022
Սուսաննա Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, իսկ Մարգարիտ Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։