16:44 02.06.2022
«Ադրբեջանը բանակցությունների բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում»,- լրագրողների հետ ունեցած ճապազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու շուրջ։ «Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է […]
15:11 02.06.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»: Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ […]
12:36 02.06.2022
Եգիպտոսը պարզեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոնները, հաղորդում է EgyptAir-ը: Այլևս կարիք չկա օդանավակայաններում հարցաթերթիկ լրացնել, որոնցում նշվում են կորոնավիրուսին վերաբերող տվյալներ: Փոխարենը բավական է նախապես գրանցվել հատուկ կայքում և այնտեղ վերբեռնել պատվաստման վկայականը կամ կորոնավիրուսի թեստի արդյունքները։ Այն զբոսաշրջիկներին, որոնք մոռացել են գրանցվել, թույլ կտան ներս մտնել. վկայականները պետք է ցուցադրվեն տեղում:
11:20 02.06.2022
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու […]
23:06 01.06.2022
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին: Նա ձերբակալվել էր:
20:15 01.06.2022
Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և վերջիններիս իրականացման նպատակով՝ ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար […]
19:50 01.06.2022
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ավանդույթի համաձայն՝ փոքրիկների օրն անմոռանալի են դարձնում նաև ոստիկանները։ Հունիսի 1-ին մի խումբ երեխաներ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների ուղեկցությամբ այցելեցին կենդանաբանական այգի։ Տոնական օրվա կապակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց փոքրիկների համար գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել նաև ոստիկանության Մշակույթի […]
19:35 01.06.2022
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Ամասիա խոշորացված համայնքում նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը դեռ չի կատարվել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները, իսկ Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը, որը բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։ Փաստաթղթերի բացակայության պատճառով համայնքում շատ […]
19:16 01.06.2022
Շիրակի մարզպետարանի քարտուղարությունը մայիս ամսվա ընթացքում մուտքագրել է քաղաքացիներից ստացված 199 դիմում։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (31), առողջապահությանը (9), ՏԻՄ (5), կրթությանը (3), ընդունելությանը (2), սոցիալական նպաստի տրամադրմանը (1), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը (1), ինչպես նաև հողաշինական (1), բնապահպանության (1) բնագավառների հիմնահարցերին։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 12-ը դեռևս ընթացքի մեջ է։ Տեղեկացնում […]
19:11 01.06.2022
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հյուրընկալվել են զինծառայողների երեխաները: Փոքրիկ հյուրերը մասնակցել են տոնական միջոցառմանը, մանկական գնացքով շրջել Ռազմական ոստիկանության տարածքում։ Միջոցառումն ուղեկցվել է տոնական երաժշտությամբ և հյուրասիրությամբ:
19:00 01.06.2022
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «Վարան պարտո դարման» (Varan Parto Darman) իրանական առողջապահական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահին և «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության մարքեթինգի մասնագետ Կարեն Ավանեսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ իրանցի […]
18:53 01.06.2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ խոշորացված համայնքների և մի շարք բնակավայրերի հրապարակներում, այգիներում, կրթամշակութային հաստատություններում և մանկապարտեզներում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Ամենուրեք կազմակերպվեցին կավճանկարչություն, նկարչություն բնության գրկում, տեղի ունեցան ձեռքի աշխատանքների, գեղանկարների և լուսանկարների ցուցահանդես-վաճառքներ, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ, կրկեսային շոու ծրագրեր, մրցույթներ, […]
18:40 01.06.2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այսօր տոնական միջոցառումներ են անցկացվել Գյումրիի հրապարկներում ու զբոսայգիներում։ Մանկապարտեզների սաները պարային, մարմնամարզության և ակրոբատիկ կատարումներով են հանդես եկել։ Հետո մանուկների գունեղ մոլորակը տեղափոխվել է Աբովյան ճեմափողոց, ցուցադրվել են 3-14 տարեկան երեխաների ձեռագործ աշխատանքներն ու նկարները։ Ճեմափողոցի մի հատվածում ֆոտոցուցահանդեսի միջոցով բարձրաձայնվել են ներառականություն ունեցող մանուկների խնդիրները։ «Ես կարող եմ» […]
16:56 01.06.2022
Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը երեխաների օրվա կապակցությամբ կազմակերպում է հատուկ նիստ՝ մայրաքաղաքի դպրոցների 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այս տարվա նիստին մասնակցել են 64 ավագանի դպրոցականներ: Նիստը նախագահել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դպրոցական ավագանիների նիստն ընթացել է բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։ Հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց առաջարկները, հետո դրանք քննարկվել են, հնչել են հարցեր, […]
16:37 01.06.2022
Այսօր տեղի է ունեցել Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀԲ-ի սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Իվան Դրաբեկը, ՀԲ-ի սոցիալական […]
15:08 01.06.2022
Երաժշտություն, նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: Երևանի մետրոպոլիտենը վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ ուղևորներին հեքիաթային գնացքով հյուր էին եկել մուլտհերոսներն ու ծաղրածուները: Օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ էլ նրանց սպասվում էին բազմաթիվ անակնկալներ։ […]
12:57 01.06.2022
Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։ […]
12:43 01.06.2022
Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
11:44 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող […]
11:14 01.06.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք անկեղծորեն հավատում ու վստահում են իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծորեն ուրախանում են անգամ ամենափոքրիկ հաջողության համար։ Հենց մեր երեխաներն […]
10:42 01.06.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը: Ազգի և մարդկության համար […]
00:00 01.06.2022
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոյի խնդրանքով Ռուսաստանը դուրս չի մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ից։Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մամուլի ծառայությանը։ Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր իրավունք ունի անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր կանոնադրության համաձայն (հոդված II): Ընդ որում, Ռուսաստանը կարող է դուրս մնալ կազմակերպությունից միայն […]
20:15 31.05.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը)։ […]
19:59 31.05.2022
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության և համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց իրականացման […]
19:52 31.05.2022
Անցկացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ 2-րդ նիստը։ Քննարկվել, ապա հաստատվել է աշխատանքային պլանը, որը հնարավորություն է տալու թեմատիկ ուղղություններով սկսել հանձնաժողովի՝ նախորդ նիստին հաստատված ամբողջական աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:25 31.05.2022
Մայիսի 30-ին ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ այցելել են Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել […]
18:34 31.05.2022
Կայարանամերձ հրապարակի ու հարակից փողոցի հիմնանորոգումները, որոնք ներառված են ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլում, վերսկսվել են։ Շինարարությունը 2021-ին մեկնարկել էր ուշացումով, պատճառը ներքին ենթակառուցվածքային ցանցի մաշվածությունն էր, հողային աշխատանքներին խանգարել են մակերեսորեն անցկացված կոյուղատարները։ Նախագծային փոփոխություններից հետո նախորդ տարի անցկացվել է նոր ցանց: Հորդառատ անձրևներից հետո հրապարակում մշտապես կուտակվող սելավաջրերի հեռացման համար կառուցվեցին […]