10:37 20.05.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
21:00 19.05.2022
«Բարեկամության» այգու տարածքում երկու ամիս է ամբողջ ծավալով շինարարություն է ընթանում։ Այժմ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներն են։ Այգու հանգստի գոտիներից մեկը նախատեսված է վերնիսաժային տաղավարների համար, որոնք կտրամադրվեն արվեստագետներին, այգու տարածքում կներկայացնեն արվեստն ու արհեստը, կանցկացվեն նաև վարպետության դասեր։ «Ամեն տաղավարը մոտ 4,5 քմ է և այնպես է լինելու, որ […]
20:52 19.05.2022
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում հինգ հարց է ընդգրկված եղել: Օրենսդիրները բոլոր նախագծերն էլ քննարկել և քվեարկել են: Ընդդիմադիրներն այս անգամ ևս նիստին ներկա չեն եղել: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:45 19.05.2022
Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» ընկերության պատվերով իրականացվել է միջազգային աուդիտ: Ըստ մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության եզրափակիչ եզրակացության՝ «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այն հիմնովին թերի է, և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի: Այս եզրակացության համաձայն՝ «Ադմոսֆեր Արմենիայի» հեռուստալսարանի չափումները չեն […]
20:28 19.05.2022
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում կստանան 10 տոկոսի չափով հետվճար, 9 մարզի պետությունը կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա, կբարձրանա Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը։ Օրենքի այս նախագծերն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարելու դեպքում կստանան 10 տոկոսի չափով […]
19:20 19.05.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
18:45 19.05.2022
Բազմաբնակարան շենքերում բնակիչների կատարած անթույլատրելի ձևափոխությունները լուրջ հետևանքներ կարող են թողնել կառույցների ամրության, սեյմսակայունության վրա։ 88-ին հազարավոր շենքեր փլուզվեցին ոչ միայն անորակ շինարարության, սեյսմիկ վտանգի սխալ գնահատման, նաև բնակիչների պատճառով, որոնք բնակարաններում վերանորոգումների ընթացքում կատարել էին բազմաթիվ ձևափոխություններ։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանի մասնագետների ուսումնասիրությունները փաստում են կատարված ապօրինությունները, որոնց մասին տվյալներն ամփոփվել են «Բազմաբնակարան շենքերում […]
18:38 19.05.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ […]
15:53 19.05.2022
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու և այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքերով` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարևորագույն ինստիտուտի […]
15:47 19.05.2022
Ս.թ. մայիսի 15-ին Սիրիայում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, պարոն Իմրան Ռիզայի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Արկադի Տոնոյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած […]
14:00 19.05.2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման […]
13:39 19.05.2022
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, փոխանցում են արդարադատության նախարարությունից։ Այս փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին […]
13:36 19.05.2022
ՀՀ կառավարությունը 2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 5.6 միլիարդ դրամ: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ՀՀ 25 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագիր, որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021-ին, իսկ 3-ը՝ 2020-ին: «Խոսքը 790 միլիոն դրամի մասին է: Բոլոր ծրագրերն ավարտված են: Մենք, […]
12:58 19.05.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է։ Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել` նշելով, որ անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային […]
12:53 19.05.2022
Հուլիսի 1-ից անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի 10 տոկոս հետվճար։ Այն չի գերազանցելու 5000 դրամը։ Պարզապես կենսաթոշակառուները և նպաստառուները պետք է գնումներ կատարեն ոչ թե կանխիկ, այլ՝ անկանխիկ եղանակով։ Նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ «Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ […]
10:48 19.05.2022
Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծեց, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես […]
23:54 18.05.2022
Մայիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։ Համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը ներկայացվել […]
22:40 18.05.2022
Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
22:24 18.05.2022
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 18.05.2022թ. այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ոստիկանության բաժիններ. Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից, արձանագրվել են հետևյալ խախտումները. «1. Արձանագրվել են ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են […]
20:37 18.05.2022
Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 […]
19:54 18.05.2022
Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես […]
19:26 18.05.2022
Գյումրի քաղաքի սեփականություն հանդիսացող Շիրակացի 162 հասցեի հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը նախատեսվում է ներդրողի հանձնել՝ վարձակալական հիմունքներով։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային լսմանը ներկայացվել են ներդրումային 3 ծրագրեր, որոնցից երկուսն ունի առողջապահական, իսկ մեկը՝ հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մատուցման նպատակ։ Նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում։ Այն ժամանակին եղել է քաղաքի […]
19:14 18.05.2022
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի 541-Ն որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և մանկապարտեզին՝ պատճառած վնասի փոխհատուցման համար։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը Հատկացված 3 միլիոն […]
19:01 18.05.2022
Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական և առարկայական դարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում: Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի […]
18:43 18.05.2022
Մայիսի 18-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ ԱԺ քննարկմանն են ներկայացվել գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների 2021 թ․ բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները։ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում նախարարության հաստատված բյուջեն 9 […]
16:31 18.05.2022
Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։ «Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական […]
16:24 18.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է բարելավել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից տրամադրվող ծառայությունները։ Ընտանիքների սոցիալական և պարենային կարիքների գնահատման և դրանց անհապաղ արձագանքելու գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ նախարարությունը պատրաստվում է գործարկել «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային […]