TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը

15:04 18.05.2022

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ

12:52 18.05.2022

Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը: Փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և […]

̰
Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը 277 է

12:33 18.05.2022

Երևանի փողոցներում վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը ժամը 10.45-ի դրությամբ 277 է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Ընդդիմությունը մայիսի 18-ի առավոտից […]

̰
Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

11:58 18.05.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց […]

̰ ̰
Փեթակներ էր գողացել ու վաճառել. ոստիկանների բացահայտումը

20:13 17.05.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին: 37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

19:25 17.05.2022

Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի […]

̰
Հանդիսավորությամբ բացվել է Քյարամ Սլոյանի անունը կրող «3D Վախերի կառավարման» թվայնացված բուժական սենյակը

19:19 17.05.2022

«Հերոսների վերականգնողական քաղաք» կոչվող վայրում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի անվան «3D Վախերի կառավարման» թվայնացված բուժական սենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Բուժական սենյակի կարմիր ժապավենը բացել է հերոսի մայրը՝ Նվարդ Սլոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առաջարկվող նախագծով դատապարտյալները կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը

19:13 17.05.2022

«Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 ազատազրկված անձինք, որոնք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ: Ըստ զեկուցողի` վերջիններիս հետ դժվար է լինում […]

̰
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կանաչապատման աշխատանքներ են ընթանում

18:42 17.05.2022

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն այցելել են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրով կառուցվող այգու կանաչապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Դեֆանս հաուզինգ […]

̰
 Ախուրյանի խճուղի 83 շենքի կոյուղատար ցանցի տարիներով անլուծելի խնդիրը․ բնակիչների բողոքներն անարդյունք են ավելի քան 10 տարի 

18:33 17.05.2022

Ախուրյանի խճուղի թիվ 83 շենքի տարիներով չլուծված խնդրի շուրջ չեն դադարում բողոքել բնակիչները, քանի դեռ չեն հասել  արդյունքի։ Բազմաբնակարան շենքի կոյուղատար ցանցն ու դիտահորերը տասը տարուց ավելի  նորմալ չեն գործում, խցանված են, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, հոսում հարակից փողոցներով, հասնում տնամերձ մշակովի հողերին։ Եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 88 թվականին, բնակեցված է […]

̰
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

18:26 17.05.2022

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։   Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք […]

̰
Գյումրիում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը 4 միլիարդ դրամի ծրագիր է ներկայացրել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

18:20 17.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Գյումրին հայտնվել է  ներդրումային  մեծ ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Այդ  հնարավորությունների մասին է նշել էկոնոմիկայի նախարարը և փաստել, որ կան  ներդրումային ծրագրերի տարբեր առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է Գյումրիի նախկին զորամասերից մեկի՝ հայտնի «Ուռի գնդի» 21 հեկտար  տարածքում կառուցել տեխնո-էկո քաղաք։ […]

̰
Տեղաշարժի նոր կարգ Լարսի անցակետում ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար

18:15 17.05.2022

Վրաստանի ցամաքային տարածքով՝ Լարսով, Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար տեղաշարժի նոր կարգ է գործում: Վրաստանում ՀՀ դեսպանատնից «Ալիք Մեդիային» հաղորդել են, որ մայիսի 16-ին ուժի մեջ մտած օրենքով՝ Ռուսաստանի քաղաքացին ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս և Վրաստանի տարածքով Ռուսաստան հետ վերադառնալիս Վրաստանի ցամաքային անցակետերում պետք է ներկայացնի կամ COVID-19-ի դեմ […]

̰
Շարունակվում է ապաստարանի ծառայություններ տրամադրվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց

16:28 17.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝ ☑️ անհատույց բնակելի տարածք ☑️ սոցիալական աջակցություն ☑️ բնաիրային օգնություն ☑️ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները անվանել է երկրի ներքին գործ

15:16 17.05.2022

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կենտրոնական Ասիայի II համաժողովի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակներում։ «Սա Հայաստանի ներքին գործն է. այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, և այն ամենը, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: […]

̰
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք է բացահայտվել

15:08 17.05.2022

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։ Իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին ներկայացվեցին Լոռու մարզի երկու բնակչուհի։ Նրանցից մեկը հայտնեց, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը իրեն տվել […]

̰
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

13:54 17.05.2022

ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի […]

̰
Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ

10:57 17.05.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 3-ից 14-ը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։ Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4160 խախտում

22:42 16.05.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ […]

̰
ՄԻՊ-ն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

20:26 16.05.2022

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան, ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։ «Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի […]

̰
Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ են անցկացվել վարչատարածքային բաժանման շուրջ

19:25 16.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախօրեին Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ է իրականացրել։ Բնակիչներին է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվող […]

̰
Առողջապահության նախարարի անդրադարձն այսօր տեղի ունեցած միջադեպին

18:13 16.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու այսօրվա միջադեպին։   «Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան»,- գրել է նախարարը:  

̰
Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր. ՀՀ ոստիկանություն

12:27 16.05.2022

Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն: «Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը […]

̰
ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը

11:23 16.05.2022

Ռուսաստանում 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախատեսված արտասահմանյան բոլոր չվերթներով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «OneTwoTrip»-ը: «Արտասահմանյան երկրներից ներկայում ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը՝ ամրագրումների 18,7 տոկոսով, հաջորդում է Թուրքիան՝ 16 տոկոսով, Ղրղզստանը՝ 14,5 տոկոսով, Ղազախստանը՝ 3,8 տոկոսով և Հունաստանը՝ 3,4 տոկոսով»,-ասված է «OneTwoTrip»-ի վերլուծությունում: Ռուսաստանցիներին հետաքրքրում […]

̰
Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ

11:14 16.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով աշխատանքն ու բարձր արտադրողականությամբ զբաղվածությունը խթանելու, կարիքին համապատասխան […]

̰
ՄԻՊ-ն Աչաջուր համայնքում մասնակցել է ընտանիքի օրվան նվիրված միջոցառմանը

09:47 16.05.2022

Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։ Պաշտպանը նաև ներկա գտնվեց «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար […]

̰
Արագածոտնի մարզում BMW-X5-ը կողաշրջված հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

00:02 15.05.2022

Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով […]

̰ ̰
Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք

21:28 14.05.2022

Սույն թվականի մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]

̰
BACK_TO_TOP