TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոնվում է Օլգա Սանիկովան

13:56 12.05.2022

Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․ Սանիկովայի մասին որևէ […]

̰
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են

12:55 12.05.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․ «Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են։ 👉 Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք եղանակներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: 👉 Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները […]

̰
Թալինի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

12:50 12.05.2022

Ապրիլի 27-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մարալիկի և Պեմզաշենի երեք բնակչի՝ մեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերվեցին մետաղյա ամրաններ, մետաղալարեր և այլն։ Բերման ենթարկվածները հայտնեցին, որ հայտնաբերվածը գողացել են Մաստարա գյուղում մի ընկերության կողմից կառուցվող կամրջի տարածքից։ Ի դեպ, բերման ենթարկվածներից մեկն աշխատում է այդ ընկերությունում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

̰
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

10:53 12.05.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը. նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, իսկ տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն առաջիկա օրերին: ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության […]

̰
Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են

08:09 12.05.2022

Մայիսի 12-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 07:57-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից […]

̰
Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել

23:44 11.05.2022

Մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 4.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 17 և 24 տարեկան երկու երիտասարդի՝ «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելը և օգտագործելն էր: 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ ու նրանց բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի […]

̰
Աշխատանքային պրակտիկայի ծրագիր՝ Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների ու կանանց համար

22:58 11.05.2022

Կարևորելով մարզաբնակների աշխատանքային փորձի ձեռքբերումն ու աշխատաշուկայում մրցունակության ապահովումը՝ մեկնարկել է ծրագիր` ուղղված երիտասարդների և կանանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանը: Այն նախատեսված է Կոտայքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում բնակվող, մարզերի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրի շրջանակում գործատուին վճարվում է յուրաքանչյուր շահառուի ամսական աշխատավարձը՝ 100,000 դրամի չափով (դրանից հաշվարկվող եկամտային հարկը, […]

̰
Տեղի է ունեցել «Ճամպրուկս ու ես» նախագծի վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը

21:02 11.05.2022

Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։  31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ նույն եկեղեցուց։ «Շանթ» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություններն է հայտնում և զորակցում է դժբախտ պատահարի […]

̰
Գյումրիի 62 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքեր և տեսախցիկներ են տեղադրվելու․ երթուղի դուրս կգան հունիսին

19:59 11.05.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստի ֆինանսական ամենամեծ հատկացումը տեղական բյուջեից բաժին է հասել դեռ մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 62 նոր միկրոավտոբուսների տեխնիկական հագեցվածության ապահովմանը։ Տրասնպորտային միջոցները դեռ չեն շահագործվում, բայց կարևոր համարվեց դրանցում մետաղադրամ ընդունող սարքերի ու տեսախցիկների տեղադրումը։ «Այս ընթացքում ամբողջ ծախսերը արել ենք, էս պահին մնացել է արդեն վերջնական ծախսերը կատարել։ […]

̰
Հստակեցվել են քրեակատարողական հիմնարկներում Դիտորդների խմբի գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներ և տրվել են նոր լուծումներ

19:41 11.05.2022

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների […]

̰
Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջին փուլը

19:18 11.05.2022

Հայաստանում անցկացվում է արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու զարգացմանն ուղղված նոր՝ «Հայաստանի վարպետ» մրցույթը: Առաջին փուլն արդեն մեկնարկել է, որի ընթացքում առցանց քվեարկության միջոցով մի շարք մասնագիտություններից կընտրվեն 12 ուղղությունները, որոնք էլ կդառնան մրցույթի անվանակարգերը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Յուրաքանչյուրը կարող է այս հղումով https://www.varpetarmenia.am/#fields քվեարկել և առաջարկված ցանկից ընտրել այն մասնագիտությունը, որը համարում է […]

̰
Տեղումների հետևանքները Գյումրիի բաց կամ վնասված տանիքներով բնակելիներում

19:12 11.05.2022

   Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։ «Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, […]

̰
Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով նախաքննությունն ավարտվել է

19:05 11.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա. Մ.-ի կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար […]

̰
Հունիսի 1-ից 10%-ով կբարձրանան Գյումրիի համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձերը․ որոշումն ընդունվել է ավագանու նիստում

18:45 11.05.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկված 21 օրակարգային հարցերի հիմնական մասը վերաբերել է նախկինում ընդունված ավագանու որոշումների, բյուջեի նախագծում  փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև ֆինանսական հատկացումներին։ Սոցիալապես անապահով 110 ընտանիքների 1 միլիոն 690 հազար դրամ է հատկացվել, մոտ 900 հազար դրամ էլ նախատեսվեց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների համար։ Իսկ «Գյումրիի օրը» որոշվեց սեպտեմբերի փոխարեն […]

̰
Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը Սյունիքի մարզում

16:38 11.05.2022

«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են: Դրանք իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնձորեսկի և Կոռնիձորի […]

̰
Լոռու մարզպետը պարգևատրել է 2-ամյա երեխային փրկած քաղաքացուն

15:28 11.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, որն օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […]

̰
Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

14:29 11.05.2022

Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Նախարար Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։ […]

̰
«Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի արևմտյան ափին

14:00 11.05.2022

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետևանքով, որն ստացել է Հորդանան գետի արևմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները: Նրանց տեղեկատվության համաձայն՝ 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում էր մերձավորարևելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել է […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

12:34 11.05.2022

2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները, կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ

10:55 11.05.2022

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան […]

̰
Հյուրանոցում կինն ու տղամարդը դանակահարել էին իրար

10:51 11.05.2022

Մայիսի 10-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն: Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության […]

̰
5 օր առաջ Սևանա լճում անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել

09:14 11.05.2022

Մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից […]

̰
Բռնվել են հարսանեկան զգեստը վաճառելիս

23:29 10.05.2022

Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին […]

̰
Ընդդիմադիր շարժման անդամները շարունակել են երթերն ու անհնազանդության ակցիաները

22:42 10.05.2022

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ արդեն 10 րդ օրն է՝ վրանային նստացույց են անում ընդդիմադիր շարժման անդամները, ժամը 19-ին մեկնարկել է օրվա ամփոփիչ հանրահավաքը: Շարժման մասնակիցնեը նշել են, որ այսօր քաղաքի մի քանի վարչական շրջաններից՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի, Նոր-Նորք շարունակել են երթերն ու անհնազանդության ակցիաները: Եղել են նաև միջադեպեր ոստիկանների հետ , մասնավորապես այն ժամանակ, երբ Նոր-Նորքից […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4285 խախտում

22:28 10.05.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4285 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 21 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքները

20:50 10.05.2022

ՀՀ ՄԻՊ-ի՝ մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. «Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Իրականացված […]

̰
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

20:37 10.05.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 10-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արտյոմ Մեհրաբյանին: Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Արտյոմ Մեհրաբյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ քաջածանոթ է Մեհրաբյանի իրականացրած աշխատանքին և մասնագիտական կարողություններին դեռևս Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնավարման ժամանակաշրջանից: Նախարարը հույս է հայտնել, որ նրա հմտությունները, գիտելիքն ու փորձը […]

̰
ՀՀ ոստիկանության պարզաբանումը Երևանի Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում տղամարդու մահվան պատճառների վերաբերյալ

19:43 10.05.2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Վրաններից մեկից սրտի կանգով հիվանդանոց էր  տեղափոխվել մի քաղաքացի։ ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝  լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Ոստիկանությունն ավելի վաղ  հայտնել էր, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և […]

̰
Վանաձորի տնակային ավանում ապրող երկու ընտանիք բնակարանամուտ է տոնել

18:28 10.05.2022

Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի եռակողմ համագործակցության շնորհիվ այսօր Վանաձորի Տարոն 4 թաղամասում բնակարանամուտ տոնեց Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում 33 տարի բնակվող 2 ընտանիք: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։   Բնակարանամուտի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրաչ Հակոբյանը, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի […]

̰
Հայտնի է վարչապետի՝ Նիդեռլանդներ պաշտոնական այցի օրակարգը

13:53 10.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով կլինի Նիդեռլանդների Թագավորություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդեռլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի խորհրդարանի  երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի […]

̰
BACK_TO_TOP