TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում ապաստան հայցողների մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիներ են

18:37 14.05.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանից ապաստան է խնդրել 364 օտարերկրյա քաղաքացի: Փոխանցում է aliq.ge-ն։ Հատկանշական է, որ նրանց մեծամասնությունը՝ 126-ը Ուկրաինայի քաղաքացի են։ Մյուս քաղաքացիների դեպքում պատկերը հետևյալն է. 52-ը` Թուրքիայի, 31-ը` Իրանի, 21-ը` Ռուսաստանի, 17-ը Աֆղանստանի, 16-ը՝ Եգիպտոսի քաղաքացիներ: ՆԳՆ տվյալներով՝ ընդհանուր առմամբ հումանիտար […]

̰
Գյումրիի քաղաքապետարանում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ քննարկվել են Գյումրիում բնակարանային ապահովման նոր ծրագրի մանրամասները

17:28 14.05.2022

Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարան-«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում իրականացվելիք նոր ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման հանձնաժողովի առաջին նիստը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Նիստի սկզբում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը մանրամասն ներկայացրել և հանձնաժողովի անդամների հետ քննարկել են ծրագրի և […]

̰
Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է համագյուղացու ուղղությամբ

12:39 14.05.2022

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41–ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել […]

̰
Սպիտակ կոշիկները ճանաչվել են 2022 թվականի ամառային թրենդ

10:52 14.05.2022

Բրիտանական Vogue-ի նորաձևության խմբագիր Էլիս Մոնտգոմերին սպիտակ կոշիկներն անվանել է 2022 թվականի ամառային թրենդ։ Ըստ փորձագետի՝ այս սեզոնին ժողովրդականություն ձեռք կբերեն սպիտակ աքսեսուարները՝ պայուսակներն ու գոտիները։ Բացի այդ, այս ամառ ակտուալ կդառնան սանդալները, սպորտային կոշիկները, մինիմալիստական ​​հարթ սանդալներն ու 1990-ականների ոճի սպիտակ կրունկները։Դրան զուգահեռ նորաձև կհամարվեն օրիգինալ, ոչ ստանդարտ կրունկները:  

̰
ՌԴ-ում առաջարկել են ստեղծել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական տարբերակը

09:40 14.05.2022

Երաժշտական ​​պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն առաջարկել է ստեղծել «Եվրատեսիլի» ռուսական անալոգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ես պատրաստ եմ իմ «Եվրատեսիլն» անցկացնել: Ես մեծ փորձ ունեմ»,- ասել է նա։ Պրոդյուսերը հիշել է, որ 1995 թվականին ստեղծել է ռուսական «Ոսկե գրամոֆոն» երաժշտական ​​մրցանակը։ Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ վաղուց կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ» միջազգային փոփ […]

̰
Տեսնելով, որ տանը մարդ չկա, ներս էր մտել ու գողություն արել

23:30 13.05.2022

Մայիսի 11-ին Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի մի տնից գողություն էին արել: Ժամը 11.30-ի սահմաններում բնակարանագողը տեսնելով, որ տանը մարդ չկա, դուռն էլ բաց է, ներս էր մտել, հյուրասենյակի սեղանից գողացել էր տանտիրոջ բջջային հեռախոսն ու հեռացել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չստացվեց: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրենք պարզեցին կատարվածի հանգամանքներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Պարզվեց, որ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:24 13.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 […]

̰
Վրաստանը տուրիզմի վերականգնմամբ հետ է Հայաստանից և Թուրքիայից

20:47 13.05.2022

Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում միջազգային զբոսաշրջիկների թվի վերականգնումը ցածր է եղել՝ համեմատած եվրոպական և Կենտրոնական/Արևելյան Եվրոպայի միջինի հետ, բայց բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում տեղի է ունեցել 1 մլն 577 հազար 463 զբոսաշրջային այցելություն, ինչը 31 տոկոս վերականգնման ցուցանիշ […]

̰
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ամբողջությամբ բացահայտվել է. կան ևս երկու ձերբակալվածներ

20:30 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ […]

̰
Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի մարդահամարի անցկացման հարցերը

20:23 13.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը տարբերվում […]

̰
Գյումրիում վերակազմավորված գիշերօթիկ հաստատություններից ընտանիք է վերադարձել 190 երեխա

19:39 13.05.2022

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով է անցկացվել Գյումրիում։ Ներկայացվել է Հայաստանում իրականացվող  «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ընթացքը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն» Հայաստանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ 2019 թվականից իրականացվող ծրագիրը մեկ կարևոր նպատակ և ուղղվածություն ունի՝ ստեղծել ընտանեկան միջավայր այն երեխաների համար, որոնք հայտնվել են […]

̰
Նախատեսվում է Արցախի պետական համալսարանում բացել ռազմագիտության ամբիոն

16:55 13.05.2022

Մայիսի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խորհրդարանը հերթական նիստում ընդունել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենք, […]

̰
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ

16:51 13.05.2022

Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]

̰
Տեղի է ունեցել շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը

16:30 13.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Ներկայացվել են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակում (D4I) մշակված փորձագիտական գնահատման զեկույցին առնչվող մի շարք մանրամասներ, որոնք նպատակ ունեն վեր հանել 2020-21թթ․ Գործողությունների ազգային ծրագրի […]

̰
Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

16:15 13.05.2022

Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում: Հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու […]

̰
Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան․ նոր համակարգ կներդրվի

15:45 13.05.2022

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք: Անընդհատ մեր օրակարգում է սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը: Այս առումով մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ: Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից […]

̰
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները

15:18 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում […]

̰
Նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ

15:15 13.05.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է ներմուծել ռեժիմների […]

̰
ԵՄ դեսպանը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին

15:11 13.05.2022

Մայիսի 13-ին 2022թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին։ «Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության […]

̰
Սկեսրայրի ննջասենյակից գողացել էր 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը

11:56 13.05.2022

Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տարվա ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում հարսը և նրա մայրը իր առանձնատան ննջասենյակի պահարանից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և 3 ոսկյա մատանի: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից կասկածվողները բերման են […]

̰
300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատանքի

11:25 13.05.2022

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների « իԳործ » 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից: […]

̰
Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների

10:02 13.05.2022

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների՝ Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]

̰
Գնդացիրներից բացի ավտոմեքենայում ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

23:50 12.05.2022

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ: Մայիսի 1-ին, ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր «ՌՊԿ» […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

23:36 12.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը, 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի […]

̰
Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում գազանջատումներ կլինեն

22:03 12.05.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան […]

̰
2020-ին դադարեցված շինարարությունը վերսկսվել է․ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում

20:53 12.05.2022

Մեկուկես տարվա դադարից հետո վերսկսվել է  նոր ծննդատան շինարարությունը։ Մեկնարկը եղել էր 2019 թվականին, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Երեք տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրով նոր բուժհաստատությունում են միավորվելու Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը։ Երկու բուժկենտրոննների միջնամասում հատկացված փոքր հողատարածքում, որը պատկանում է մանկական հիվանդանոցին, […]

̰
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

20:32 12.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
«Առողջ բույս՝ առողջ մոլորակ»․ մայիսի 12-ը Բույսերի առողջության պաշտպանության օրն է

19:00 12.05.2022

Արդեն մի քանի տարի է՝՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կենդանիների և բույսերի առողջությամբ զբաղվող միջազգային կառույցները փորձում են համատեղել ջանքերը և համախմբել բոլոր շահագրգիռ ոլորտերը «Մեկ առողջություն» սկզբունքի շուրջ, որի շրջանակներում առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը: Խնդրի կարևորությունը նկատի ունենալով էլ՝ ՀՀ կառավարությունը, ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում […]

̰
Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին

18:45 12.05.2022

Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ.-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին […]

̰
Մայիսյան անձրևները նորմայի սահմաններում են և գյուղատնտեսության համար առայժմ նպաստավոր․ Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտարկումները

18:38 12.05.2022

Գյումրիի օդերևութաբանական կայանում, բացի հիդրոմետ տարրերի շուրջօրյա դիտարկումներից, նաև ագրոօդերևութաբանական ուսումնասիրություններ են կատարվում ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար, թե ինչպիսին է բնակլիմայական երևույթների ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ու զարգացման վրա։ Այս տարվա մայիսյան անձրևները, որքան էլ մարդկանց համար չափից շատ թվան, բայց ըստ մասնագետների դիտարկումների, դեռևս նորմայից քիչ են։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկին տեղումների այս քանակն առայժմ […]

̰
BACK_TO_TOP