20:19 22.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը համատեղ խորհրդակցություն են ունեցել Տավուշի մարզպետարանում։ Քննարկվել են անտառային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նոր անտառների ստեղծման հարցերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև […]
20:14 22.04.2022
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է: Շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական […]
19:58 22.04.2022
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ […]
19:47 22.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
12:27 22.04.2022
Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ: Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»): Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է: Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում՝ https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/:
11:28 22.04.2022
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին իր էջում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանը։ «Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ, հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,-գրել է օգտատերը։
11:16 22.04.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։ 📌 Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում […]
11:11 22.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Սոսի Մանանդյանը 2022 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ: Կենսագրություն Նարեկ Սոսի Մանանդյանը ծնվել է 1991 թվականին: 2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: Աշխատանքային գործունեություն 2013-2014թթ. – […]
10:20 22.04.2022
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ […]
20:40 21.04.2022
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնել է, որ […]
19:28 21.04.2022
Այսօր շուրջ 250 բանտարկյալ ազատ է արձակվել Վրաստանի քրեակատարողական հիմնարկներից, այս մասին հայտնել են խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի պատգամավորները։ Հայտնում է jnews.ge-ն։ Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանում ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում վաղաժամկետ քրեակատարողական հիմնարկները լքել են բանտարկյալները։ Օրենքի նախագծով ազատ են արձակվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կատարված հանցագործությունների համար […]
19:22 21.04.2022
Ապրիլի 21-ին՝ ժամը 16:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
19:11 21.04.2022
Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արդյունքում սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում է շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները: Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, […]
18:41 21.04.2022
Ձնհալից ու գարնանային անձրևներից հետո նորից Գյումրիի տասնյակ փողոցներում անվերջանալի փոսերի խնդիրն է առաջ եկել, հետն էլ վարորդների մշտական դժգոհությունները։ Գյումրիում դարձյալ սկսվել են փոսային նորոգումները, հիմնականում այն փողոցներում, որոնք համարվում են կենտրոնական և երթևեկությամբ ծանրաբեռնված։ Փոսային նորոգման եղանակով փողոցները բարեկարգելը լավագույն տարբերակ չէ։ Ձմեռից գարուն անցումը Գյումրիում ամեն տարվա պես անփոփոխ է, ձյունը հալվելուց […]
12:19 21.04.2022
«Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել: Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ […]
12:11 21.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի […]
11:48 21.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ: Կենսագրություն Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին: 2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային […]
11:44 21.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական […]
23:40 20.04.2022
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Մասիսի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին` ժամը 22-ին, մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մասիսի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի երևանցի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև թափանցիկ հեղուկով երեք սրվակ, որոնց վրա կար «Մեթադոնային լուծույթ» գրառումը: Ըստ […]
23:18 20.04.2022
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների […]
22:45 20.04.2022
Առաջին ահազանգն ապրիլի 3-ին էր: Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Երևանի Արամի փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները գողացել են: Հաջորդ օրը ստացվեց երկու ահազանգ. գիշերը գողացել էին մայրաքաղաքի Աբովյան և Վարդանանց փողոցներում կայանված երկու «Լեքսուսի» կողային հայելիները: Եվս երկու ահազանգ ստացվեց ապրիլի 9-ին՝ երկուսն էլ Արամի փողոցից: Մնացածը նույնությամբ կրկնվում էր: Իսկ Բաղրամյան պողոտայում կայանված […]
19:36 20.04.2022
18 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 12-ն ավարտվել են․ 2021 թվականին Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 924 մլն 135 հազար դրամ, գումարի 52․2 տոկոսը կառավարությունն է հատկացրել՝ 482 մլն 707 հազար դրամ, 47․8 տոկոսն էլ համայնքային բյուջեի համամասնությունն է։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի […]
18:40 20.04.2022
ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուայի և ընկերության պատասխանատուների հետ: Կարևորելով Տրանշ 3-ով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը՝ […]
14:05 20.04.2022
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ կայքը: «Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք Նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով և վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն և բարօրություն: Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով և խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով: Գարնանային […]
12:35 20.04.2022
Մշակույթ-կրթություն կապն ամրապնդելու եւ մատաղ սերնդի մոտ հայկական մշակույթի հանդեպ սեր ու հոգատար վերաբերմունք արմատավորելու նկատառումով, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի աշակերտների համար։ Ծրագրի իրագործմանը անմասն չի մնացել նաեւ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի մասնաճյուղ արգելոց-թանգարանները («Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ» , «Լոռի […]
12:06 20.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]
10:22 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին: Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: […]