21:35 19.04.2022
Մայրաքաղաքում սանմաքրման խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև աշխատանքների նկատմամբ մշտական վերահսկողություն սահմանելու նպատակով էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Կենտրոն վարչական շրջանի […]
19:15 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Լճաշեն գյուղում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց մեկնարկը տրվել էր 2021 թվականին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի ընդարձակման և մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի կառուցման ծրագրերի պայմանագրային արժեքը 23 միլիոն 819 հազար 348 դրամ է, որից 14 միլիոն 636 հազար դրամը […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]
18:40 19.04.2022
Երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված բնակարաններից մոտ 1300-ը դեռ սեփականաշնորհված չեն տարբեր պատճառներով։ Բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների մի մասը շարունակում է մնալ տնակներում, ըստ այդմ՝ տնակների քանդման ակտ ներկայացնել չեն կարող, մյուսներն ունեն բացակա անդամներ, ինչի պատճառով փաստաթղթերն ամբողջական չեն համարվում։ Կառավարությունում քննարկվում է սեփականաշնորհումը արագացնելու և փաստաթղթային խոչընդոտներին լուծում տալու իրավական նորմեր մշակելու հարցը։ Հովհաննես […]
18:20 19.04.2022
Ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։ Որոտանում […]
18:08 19.04.2022
Գյումրիում սոցիալական բնակարանաշինության «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը փոխում է իր բնույթը։ Որպես նախկինում իրականացրած սոցիալական բնակարանների կառուցման շարունակություն, հիմնադրամը նախատեսում էր դրանց կողքին, Անի թաղամասում, անավարտ հիմքերի վրա 9-10 բնակարան կառուցել և հատկացնել բնակարանի կարիք ունեցող տնակի բնակիչ այն ընտանիքներին, որոնք 10 տարվա ընթացքում կպարտավորվեին վճարել տան արժեքի 50 տոկոսը։ Այժմ հիմնադրամը ծրագիրն այլ ձևաչափով […]
15:52 19.04.2022
Երևան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա: «Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,- ասաց […]
15:32 19.04.2022
2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից:
15:08 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի, Նորաբակի, Շատվանի, Ճամբարակի թիվ 2 և թիվ 4 դպրոցներում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմաներով։ Երկրաշարժի և հրդեհի սցենարներով վարժանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ու «Աղետների ռիսկի նվազեցման […]
13:23 19.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Հրաչյայի Մարգարյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ: Կենսագրություն Արմեն Հրաչյայի Մարգարյանը ծնվել է 1988 թվականին: 2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: […]
12:59 19.04.2022
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման […]
12:48 19.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022 թ․ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկը Շիրակի մարզում։ 📌Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության […]
12:33 19.04.2022
Բնակարանի ինքնուրույն վերանորոգումը կարող է հանգեցնել տարբեր թունավորումների, վնասվածքների և կապտուկների, ասել են RIA Real Estate-ի փորձագետները: Ըստ InfoLine վերլուծական գործակալության, ներկայում ռուսների մոտավորապես 70%-ը, ովքեր բախվում են բնակարանի վերանորոգման անհրաժեշտության, դա իրականացնում են ինքնուրույն՝ առանց մասնագետների ներգրավման, և ապագայում ինքնուրույն վերանորոգման մասնաբաժինը կարող է աճել, քանի որ քաղաքացիների կենսամակարդակը նվազում է: «Մարդիկ փորձում են […]
12:23 19.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ: Կենսագրություն Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականին: 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2007թ. ավարտել է Երևանի […]
10:25 19.04.2022
Երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը: «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…»,-գրել է նա։ «Լույսերի մեջ մնաս, Վահան ջան…. Շատ ցավալի լուր: Փայլուն հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյան ջան, իմ առաջին գլխավոր խմբագիր»,-գրել է […]
09:17 19.04.2022
Ապրիլի 19-ին, ժամը 06։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ […]
18:39 18.04.2022
Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, […]
18:27 18.04.2022
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել: Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի […]
18:14 18.04.2022
Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների […]
18:10 18.04.2022
Արդեն մի քանի օր է՝ Շիրակացի փողոցում ջրաշինարարները վերսկսել են կոյուղատար ցանցի փոխարինման աշխատանքները, որոնք անավարտ էին մնացել նախորդ տարվանից: Անցկացվելու են 1 կմ երկարության 300 մմ տրամաչափի կոյուղատար խողովակներ։ Առաջիկա երկու ամիսներին ինտենսիվ երթևեկությամբ փողոցը միակողմանի փակ կլինի։ Խողովակաշարի անցկացման համար փորվում են մոտ երկու մետր խորության խրամուղիներ: Այս ընթացքում էլ ռուսական զորանոցների մոտակայքում […]
15:52 18.04.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թ․ պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի հետևանքով ՀՀ-ում բնակվող արցախցիների (ԱՀ այն քաղաքացիներն, որոնք հաշվառված են եղել Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս մնացած համայնքներում և այժմ բնակվում են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում) վերապատրաստումների, աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական […]
15:11 18.04.2022
Ապրիլի 9-ին՝ ժամը 23։15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 15-ին՝ ժամը 16։30-ին, պարեկային ծառայության հետաքննության բաժանմունք է ներկայացել 22-ամյա տղամարդը և հայտնել, որ ապրիլի 9-ին, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տղամարդուն ինքն է վրաերթի ենթարկել։ Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
14:29 18.04.2022
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին լույս աշխարհ է եկել 364 երեխա, որից՝ 181 տղա և 183 աղջիկ:
14:24 18.04.2022
Ոստիկանությունը ստուգայց-շրջագայություններ է իրականացրել մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներ հայտնաբերելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:50 18.04.2022
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է: Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած […]
12:38 18.04.2022
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, և նա տուգանվել […]
12:15 18.04.2022
«Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցը մշակվել և հրապարակվել է 2021 թվականին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 06-Լ հրամանով ուղեցույցը ներդրվել է տեսչական մարմնում։ 2022 թվականին ԱԱՏՄ տեսուչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման գործում մասնագիտական կարողությունների […]