11:22 25.04.2022
Ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած- ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր […]
10:59 25.04.2022
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական […]
23:15 24.04.2022
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում […]
19:57 24.04.2022
Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է AnalitikaUA.net-ը։ «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, չնայած երկրում առկա ռազմական դրությանը, ավանդաբար անցկացվում էր Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի միջոցառումները մեկնարկել են աղոթքով։ Ուկրաինայի մայրաքաղաքում աղոթքի արարողությունը առաջնորդել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս […]
19:30 24.04.2022
Այսօր առավոտնից Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ: Սիրիայի Արաբական Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանականները, Նորվեգիայի Կրագերյո քաղաքի քաղաքապետը և ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը, Իսրայելի Քնեսեթի անդամները և Նիդերլանդների կառավարական պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: Նրանք ծանոթացել են մշտական […]
19:14 24.04.2022
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։ Արարողությունից հետո ծաղիկներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։
18:40 24.04.2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փաստաթղթին։ 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունեցին համատեղ հռչակագիր՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների և բռնի տեղահանության վերաբերյալ։ Երեք դաշնակիցները հայտարարեցին, որ թուրքական կառավարությունը պատասխանատու է հայերի դեմ այս հանցագործության համար։ Դաշնակից երկրների հռչակագրում հայկական ջարդերի մասին ասվում […]
18:27 24.04.2022
Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022թ․-ի «Ավրորայի» հերոսների անունները՝ Ջամիլա Աֆղանի՝ Աֆղանստանից, Մահինուր Էլ-Մասրի՝ Եգիպտոսից և Հադի Ջուման՝ Եմենից։ Ըստ կազմակերչպիչների, նրանք բոլորն էլ վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար և «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության և նվիրվածության համար։ Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում․ […]
17:48 24.04.2022
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ս/թ․ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, […]
16:55 24.04.2022
Էթնիկ զտումները Թուրքիայում իրականացվել են ոչ միայն կոտորածների ու բռնի տեղահանումների, այլ քրիստոնյաների բռնի կրոնափոխությամբ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել այն ժամանակ արևմուտքում լույս տեսնող մամուլում: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը զրուցել է ավստրալահայ գրականագետ, գիտաշխատող Արա Քեթիպեանի հետ:
16:43 24.04.2022
Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 107-ամյա տարելիցի օրը, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Պատարագիչն էր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը։ Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և քաղաքային իշխանության […]
16:20 24.04.2022
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը. «Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային […]
15:45 24.04.2022
Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին ոգեկոչման պատարագ է այսօր մատուցվել Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանության, Գյումրիում հավատարմագրված հյուպատոսությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ,որը տեղադրվել է 2015 թվականին՝ Մեծ եղեռնի […]
15:05 24.04.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
14:47 24.04.2022
Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Միացյալ նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը ազդեցիկ է նման դեպքերի կրկնության բացառման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ նշել է, որ այսօր ադրբեջանական կողմի հայատյացության քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև՝ ահագնանում։ «Ես այսօր այստեղ եմ, […]
10:07 24.04.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ւղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի´ հայրենակիցներ Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը: Ցեղասպանությունից […]
08:47 24.04.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձն է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան […]
19:59 23.04.2022
Կոշիկների ամառ-ձմեռ հավաքածու, հագուստի լայն տեսականի, թիթեղյա, ապակե ու պլաստիկե տարաներ, տոպրակներ։ Այս բազմազանությունը Կառնուտի ջրամբարի տարածքում է։ Ջուրն իր ճամփին պատահած աղբը բերում -լցնում է ջրամբար, երբ մի քիչ ցամաքում է, ջրի բերածը հայտնվում է արևի տակ։ Իսկ ափամերձ տարածքներում աղբի քանակն ավելանում է հանգստի եկած ու ձկնորսության սիրահար մարդկանց պատճառով։ Շիրակցի ձկնորսները տարին […]
19:51 23.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
19:32 23.04.2022
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»: Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս […]
19:21 23.04.2022
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր մենք մշակութային բաժնով ներկայացրինք մեր պահանջատիրական իրավունքը, պահանջատեր ենք այնքան, քանի դեռ չենք հասել հատուցման։ Որպեսզի աշխարհում կանխարգելվեն ցեղասպանությունները, պիտի դատապարտվի 1915 թվականի ոճրագործությունը, որը անվանվեց ցեղասպանություն և որը մինչև հիմա շարունակվում է»,-ասել է ԱԵԿ-ի պատասխանատու […]
18:46 23.04.2022
Գազել մակնիշի 63 միկրոավտոբուսները նախորդ տարվա հուլիսից ներկրվեցին Գյումրի: Այն սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեց որպես համայնքային խիստ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր։ Տրանսպորտային ցանցի շահագործման համար կարևոր՝ 900 միլիոն դրամ արժողության միկրոավտոբուսները մոտ մեկ տարի է կայանած են մնում, երթուղիների սպասարկումը հին տրանսպորտային միջոցներով է: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի նորանշանակ պաշտոնակատարը հետաձգումները բացատրում է տեխնիկական խնդիրներով, նախատեսում […]
18:17 23.04.2022
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել նախագահի աշխատակազմի կայքում։ Փախանցում է 1tv.ge-ն։ Նախագահը Հարության Հրաշափառ տոնի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի, ովքեր այսօր կլքեն ՔԿՀ-ը»,- ասված է հաղորդագրությունում։
17:58 23.04.2022
Այսօր երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:«Ռեքվիեմը» կհնչի նաև հաջորդ օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
12:30 23.04.2022
Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել […]
12:19 23.04.2022
Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։ Նշանակվել […]