TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում տրվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը

19:59 26.04.2022

Այսօր Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տրվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը՝ նպատակաուղղված արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի և հեղինակության բարձրացմանը։ «Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը, կազմակերպիչը  «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամն է։ «Մենք հասկանում ենք, որ եթե ուզում ենք ունենանք […]

̰
Շիրակի մարզի համայնքները ուշացնում են սուբվենցիոն ծրագրերի նախագծերը

19:05 26.04.2022

Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցութամբ և հայտնել, որ վաղը սուբվենցիոն հայտերի ամբողջական նախագծային փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է, բայց համայնքներից դեռ որևէ նախագիծ մարզպետարանը չի ստացել։ 2022 թվականի սուբվենցիոն նախնական 44 ծրագրային հայտ է ներկայացրել Շիրակի մարզը, բոլորն էլ նախնական հավանություն ստացել են։ Մինչև ապրիլի 27-ը համայնքները մարզպետարան են ներկայացնելու իրենց առաջարկած ծրագրերի […]

̰
Ազատազրկված անձանց համար փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը կիրականացվի առցանց եղանակով

18:53 26.04.2022

Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը: Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ Նախարարի տեղակալ Արփինե […]

̰
Քննություն է տարվում 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:19 26.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի […]

̰
Նորվեգացի միսիոներուհի տատի հետքերով․ Բոդիլ Կատարինե Բյոռնի թոռը բացահայտում է իր հայկական արմատները

18:08 26.04.2022

Գյումրիի «Հայուհի»  թանգարանի նախասրահում բացվել է նորվեգացի միսիոներուհի, մեծ բարերար ու հումանիստ Բոդիլ Կատարինե Բյոռնի դիմաքանդակը։ Նորվեգացի միսիոներուհին 1920-ականներին Ալեքպոլում սովից ու մահից փրկել է գաղթական դարձած հայ մանուկներին: Միսիոներուհու թոռը՝ 76-ամյա Յուսի Ֆլեմինգ Բյոռնը մինչև 15 տարեկան դառնալն ապրել է տատիկի հետ, լսել հայերի ու Մեծ եղեռնի մասին նրա պատմությունները: «Ցեղասպանության տարիներին տատս եղել […]

̰
Գուտերեշը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար

15:24 26.04.2022

Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ուկրաինայի շուրջ երկխոսության և այնտեղ հրադադարի համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Այսօր մենք ականատես ենք Ուկրաինայում բարդ իրավիճակի, մենք տարբեր մեկնաբանություններ ունենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Բայց դա չի սահմանափակում լուրջ երկխոսության հնարավորությունը»,- ասել է Գուտերեշը։ Գլխավոր քարտուղարը […]

̰
Տիրասպոլը սահմանել է անվտանգության կարմիր մակարդակ և չեղարկել շքերթը

14:50 26.04.2022

Պրիդնեստրովիեի Անվտանգության խորհուրդը որոշել է հանրապետությունում սահմանել ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ։ Երկրի տարածքում նախորդ օրը 3 հարձակում է իրականացվել՝ Տիրասպոլի պետական ​​անվտանգության նախարարության շենքի, Պարկանիում գտնվող զորամասի և Մայակ գյուղի հեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Անվտանգության խորհրդի կողմից վտանգի մակարդակը ճանաչվել է որպես կրիտիկական, և լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Տիրասպոլում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը չեղարկվել է։ […]

̰
Ալիևը Օվերչուկի հետ քննարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը

13:45 26.04.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման, Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների […]

̰
Կհստակեցվի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

11:38 26.04.2022

ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ին կայացած նիստում հավանության է արժանացել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Որոշման ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացները կկատարելագործվեն, դրանք կդառնան ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության […]

̰
Մայրը 2-ամյա դստերը գցել էր գետը

11:32 26.04.2022

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական […]

̰
Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

11:11 26.04.2022

2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման […]

̰
Մասիսի ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի «ալֆա PVP» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

23:49 25.04.2022

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց: Ապրիլի 18-ին նրա տան ննջասենյակում հայտնաբերվեցին բաց կապտագույն բյուրեղանման զանգվածով 4 փաթեթ և ապակե գլանակ՝ չորացած դեղնավուն հետքերով: Ըստ տանտիրոջ՝ պոլիէթիլենային փաթեթներում «ալֆա PVP» թմրամիջոց է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր […]

̰
̰
Իլոն Մասկը ձեռք է բերում Twitter-ը 44 միլիարդ դոլարով

23:12 25.04.2022

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը, հայտնում է ընկերությունը։ Twitter, Inc.-ը հայտարարել է, որ վերջնական պայմանագիր է կնքել Մասկի կողմից ընկերության ձեռքբերման համար։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 44 մլրդ դոլար։ PR Newswire պորտալի տվյալներով՝ գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա ոչ հրապարակային ընկերություն։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4233 խախտում

22:42 25.04.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ […]

̰
Լոնդոնում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին

20:19 25.04.2022

Ս․թ․ ապրիլի 22-ից 24-ը Լոնդոնում, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։ Մասնավորապես, ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։   Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է […]

̰
Գյումրին դարձել է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը․ խնդիր կա սպասարկման ծառայությունների ընդլայնման և որակական փոփոխությունների

19:54 25.04.2022

Գյումրին համարվում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը, թերևս ամենագրավիչն իր հին պատմական, ճարտարապետական արժեք շենքերով, կոլորիտային անկյուններով ու թանգարաններով։ Հին քաղաքի նեղլիկ փողոցներում օրվա պիկ ժամերին նույնիսկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չես գտնի։ Ներքին տուրիզմը զարգանում է։ Առանց հատուկ հետազոտության՝ նկատելի է, շեշտում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, այցելուների […]

̰
Այսուհետև «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձի կտրամադրվի բուժման լիարժեք կուրս

18:43 25.04.2022

Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է: Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից  զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ: Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության […]

̰
Բացահայտվել է կաշառք պահանջելու և ստանալու հերթական դեպքը

18:14 25.04.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված տարաբնույթ և տակտիկապես համակարգված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում […]

̰
Գյումրին և Կրագերոն քույր քաղաքների պայմանագիր են կնքել

18:10 25.04.2022

Գյումրին և Կրագերոն կնքեցին քույր քաղաքների պայմանագիր։ Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարանում: Մինչ պայմանագրի ստորագրումը՝ կողմերը խոսել են երկու քաղաքների միջև եղած կապերի, պայմանագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին: Ողջունելով ներկաներին՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն իր խոսքում նաև նշել է. «Այս պայմանագրով ամրագրում ենք հետագա […]

̰
42-ամյա տղամարդը բնակարանից գողություն է արել՝ պատճառելով շուրջ 6.000.000 դրամի գույքային վնաս

15:10 25.04.2022

Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021թ. հունվար ամսին գնացել են Էջմիածին քաղաքի […]

̰
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

14:12 25.04.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-13:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 1-ին, 7-րդ փողոցների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Ամփոփվել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը

12:54 25.04.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվել է ՀՑԹԻ հիմնադրամի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ 20 մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Եռօրյա գիտաժողովն ունեցել է 6 նստաշրջան, որոնց ընթացքում քննարկվել են միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում ցեղասպանության դասավանդմանը, […]

̰
ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են հրամանատարական 4 կետ

12:36 25.04.2022

Ռուսական հրթիռային ուժերը գիշերվա ընթացքում իրենց հարվածներով ոչնչացրել են 240 ուկրաինացի զինվորի և 28 միավոր տեխնիկա, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Գիշերվա ընթացքում հրթիռային ուժերը 19 հարված են հասցրել, ոչնչացրել՝ հրամանատարական 4 կետ, այդ թվում՝ 81-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադը և 110-րդ տարածքային պաշտպանության բրիգադը, և զինամթերքի 3 պահեստ։ Խոցվել […]

̰
Անցած շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 36 երեխա

12:27 25.04.2022

Ապրիլի 18-24-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 36 երեխա։ Նրանցից 14-ն աղջիկ, 22-ը տղա է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

̰ ̰
ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք

12:24 25.04.2022

Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի […]

̰
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

12:20 25.04.2022

Ճապոնուհի Քեյն Տանական, ով 2019 թվականին ճանաչվել էր երկրագնդի ամենատարեց մարդ, մահացել է 120 տարեկանում, հայտնում է NHK-ն։ Քեյն Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թ.-ին։ Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ և տեսել հինգ կայսրերի գահակալությունը՝ սկսած ռեֆորմիստ կայսր Մեյջիից և վերջացրած նրա ծոռով՝ ներկայիս կայսր Նարուհիտոյով։ Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի […]

̰
Ապրիլի 22-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 133 դեպք

11:40 25.04.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության՝ 17, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 3-ական, հարկերից խուսափելու, […]

̰
Նալբանդյան գյուղում կրակոցների հետևանքով վիրավորված 71-ամյա կինը մահացել է

11:24 25.04.2022

Ապրիլի 23-ին, ժամը 04.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 71-ամյա Սիլվարդ Հարությունյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը […]

̰
BACK_TO_TOP