TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

17:54 30.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021թ․-ի վերջին՝ եզրափակիչ նիստը։ Օրակարգի հարցերից բացի, կառավարության անդամներն ամփոփել են տարբեր գերատեսչությունների արձանագրած արդյունքները։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, կառավարության այս տարվա վերջին նիստի սկզբում խոսվել է 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի ցուցանիշի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների մասին: Վարչապետը ՊԵԿ նախագահից նախ հետաքրքրվել […]

̰

12:39 30.12.2021

«Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022թ․-ը լինի վերելքի և վերածննդի տարի»․ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփել անցնող տարին և նախանշել անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համոզված եմ՝ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները․ Վահե Ղազարյան

11:43 30.12.2021

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին: Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք: Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել […]

̰
Աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում կամ կատարում է ոչ ամբողջական․ ՄԻՊ

10:38 30.12.2021

Աշխատանքային իրավունքների լուրջ խնդիրներից է այն, որ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում կամ կատարում է ոչ ամբողջական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իրականում, աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուի ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը. գործատուն կարող է աշխատողի հետ քննարկել վերջնահաշվարկի այլ հարցեր (օրինակ՝ ժամկետը), […]

̰
Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաներ

20:44 29.12.2021

Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեայանը։ Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին։

̰
Գեղարքունիքի մարզպետն այցելել է առաջնագիծ

19:55 29.12.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ այցելել է առաջնագիծ՝ շնորհավորելու ժամկետային զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մարզպետը շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։

̰
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գյումրիում

19:43 29.12.2021

  Այսօր Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գյումրիում, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է ռազմաբազայի զինծառայողներին և նշել, որ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում․ «Մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, հատկապես ուզում եմ ընդգծել, […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հրապարակել է Հայաստան վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները

18:50 29.12.2021

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք: Այս մասին գրառում է կատարել  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նա հրապարակել է Հայաստան վերադարձած գերիների անունները. Սարգիս Արթուրի Աբրահամյան, Արման Վաչագանի Խաչատրյան, Վահե Սասունի Աղաջանյան, Սուրեն Լյովայի Խաչատրյան, Արամ Արտյոմի Ավետյան:

̰
Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. ինքնաթիռը կայծակի պատճառով կրկին վերադարձել է Բրյուսելի օդանավակայան

15:35 29.12.2021

Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Aviation24.be կայքը։ Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։ Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։

̰
Սահմանվեցին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2022թ. սակագները

14:35 29.12.2021

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից: Այսպիսով՝ ⦁ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, ⦁ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Գյումրիում 63-ամյա կնոջ սպանությունից

13:43 29.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հագուստի խանութ-սրահում հայտնաբերեցին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին՝ պարանոցի հատվածում կտրած վերքերով: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումերի շնորհիվ պարզվեց, […]

̰
Ըստ տուժողի` իրեն դիտավորությամբ են վրաերթի ենթարկել

12:54 29.12.2021

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի եկեղեցու մոտ 33-ամյա տղամարդը իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ ձեռնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ Սվաճյան փողոցից բուժօգնության է տեղափոխել տուժածին։ Մալաթիայի քրեական […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

12:10 29.12.2021

Դեկտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Կանոները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ […]

̰
Գյումրու բնակչուհու սպանության կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել

11:31 29.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, որով ՀՀ ոստիկանության Կումայրիի […]

̰
ԱԻՊԾ-ն հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել պայթուցիկների օգտագործումից

10:17 29.12.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․ «Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պետարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը

22:29 28.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:20 28.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հայտնում է  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Սևանա լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց

18:46 28.12.2021

Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։Ցանցերն առգրավվել են։ Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։ Տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների […]

̰
Գերատեսչություններն ասուլիսների տեսքով ամփոփել են անցնող տարին, նշել ձեռքբերումներն ու խոսել գալիք տարվա անելիքներից

17:17 28.12.2021

«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։ Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման […]

̰
Ֆրանսիայում փակվել է ևս մեկ մզկիթ

15:45 28.12.2021

Ֆրանսիայի Oise դեպարտամենտի իշխանությունները որոշել են փակել Բովե քաղաքի մզկիթը արմատական ​​իսլամիզմի քարոզչության համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով AFP-ին։ «Oise դեպարտամենտի պրեֆեկտը հրամայել է փակել մեծ Բովեի մզկիթը վեց ամսով։ Սույն հրամանագիրն ուժի մեջ կմտնի 48 ժամից»,- հայտնել են մարզպետարանից։ Ոչ առևտրային կազմակերպությունը, որը ղեկավարում է մզկիթը, խոստացել է դատարանում վիճարկել Oise-ի […]

̰
Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք․ ոստիկանության բացահայտումը

15:05 28.12.2021

ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և «Տելեգրամ» հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։ դեկտեմբերի 17-ին ՔՈ […]

̰
Արցախում հաշվառված անձանց նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ին

11:18 28.12.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, ? Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։ Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով […]

̰
Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ Գյումրու բնակչի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

10:48 28.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Գյումրու բնակիչ Ս. Ղուկասյանի, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել է, որ Գյումրի […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հանրային սննդի 19 կետում և իրացման ցանցում

10:45 28.12.2021

դեկտեմբերի 27-ի երեկոյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից […]

̰
Տելեգրամյան օգտատիրոջն օժանդակում էր թմրամիջոց իրացնել. ոստիկանների բացահայտումը

23:24 27.12.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել: Նա տվել է ոչ միայն […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

19:59 27.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ […]

̰
Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը

19:54 27.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը.  «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: […]

̰
ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել Սյունիքի թիմը

19:40 27.12.2021

Դեկտեմբերի 23-26-ը Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի թիմը։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մրցումներին մասնակցում էին բոլոր մարզերի և Երևան քաղաքի պատվիրակությունները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետևյալ մրցաձևերը՝ վազք 30 մ բարձր մեկնարկից, վազք 60 մ բարձր մեկնարկից, վազք 500 մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ […]

̰
Վարչապետն այցելել է Սահմանադրական դատարան

18:45 27.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան՝ հանդիպել է ՍԴ դատավորներին: Քննարկմանը մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը: Քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

̰
Երևանում 11 ամսում սպանության դեպքերը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը շատացել են

18:40 27.12.2021

Երևան քաղաքում 2021թ. 11 ամսում արձանագրվել է հանցագործության 14593 դեպք՝ 2633-ով ավելի նախորդ տարվանից: Սպանության դեպքերը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը շատացել են: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացնում է սպանության դեպքերի և ՃՏՊ-ների պատկերը և դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP