TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

̰
Ստուգայցեր են իրականացվել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, սննդամթերքի արտադրամասեր

15:40 05.01.2022

Հունվարի 4-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր: Երևանի 14, Վայոց Ձորի 9 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 […]

̰
Կընդլայնվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը

15:27 05.01.2022

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես, հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը ընդլայնելու նպատակով: Ըստ այդմ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-երը թաքցնելու հնարավորությունը։ Արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու […]

̰
Ղազախստանում ձերբակալել են գազի գինը բարձրացրած գործարանի տնօրենին

12:36 05.01.2022

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում իրավապահները ձերբակալել են գազի վերամշակման գործարանի տնօրենին, ով անհիմն բարձրացրել էր գազի գինը՝ առաջացնելով հասարակական դժգոհության ալիք։ Այս մասին հայտնում է zakon.kz լրատվական պորտալը։ Ֆինանսական մոնիտորինգ իրականցնող գործակալության տվյալներով՝ ձեռնարկության ղեկավարի կողմից անհիմն կերպով թանկացման դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել։ Բերման է ենթարկվել նաև հեղուկացված վառելիքի առևտրի էլեկտրոնային հարթակի ղեկավարը։ Նշվում է, […]

̰
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-22 ուստարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները

11:49 05.01.2022

Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: 12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ., 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ., 4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, 5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ: Նշենք, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն քննական կենտրոններում: Քննության մասնակից սովորողները կբաժանվեն խմբերի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Քննությունների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին:

̰
Ինչպես կարող է թոշակառուն տեղեկանալ, թե հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարող է իր կենսաթոշակն ստանալ անկանխիկ

11:02 05.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, թե ինչպես կարող է քաղաքաբնակ կենսաթոշակառուն տեղեկանալ, թե հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարող է իր կենսաթոշակն ստանալ անկանխիկ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։ Քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակն ստացել են […]

̰
̰
2022-ի երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 11 ծնունդ

20:52 04.01.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

̰
Արմավիրի մարզում իրականացվել է 60 սուբվենցիոն ծրագիր՝ 2.86 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

20:00 04.01.2022

2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ – 12 ծրագիր, բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ,խճապատմամբ – 5 […]

̰
Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է և կամավոր ներկայացել ոստիկաններին

13:35 04.01.2022

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 3-ին, ժամը 21.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՌԴ-ից կամավոր ՀՀ է վերադարձել 1995 թ. ծնված Մանուկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 31-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) […]

̰
Դիտարկվել է Երևանի հանրային սննդի  և իրացման 15 օբյեկտ

11:50 04.01.2022

2022 թվականի առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերսկսել են ամանորյա տոնական երկու օրերին ընդհատված ստուգայցերը՝ այցելելով Երևանի հանրային սննդի և իրացման 15 օբյեկտ: հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն՝ աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը չներկայացնելու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը […]

̰
ՊԵԿ նախագահը շնորհավորել է մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

10:31 04.01.2022

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է […]

̰
Հունվարի 1-3-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 20 երեխա

20:44 03.01.2022

2022թ. հունվարի 1-ից 3-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 20 երեխա՝ 13 տղա, 7 աղջիկ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից,տոնական օրերի ծնունդներից մեկը զույգ է։ Նախորդ՝ 2021 թվականին, Շիրակի մարզում ծնունդների թիվը 2828 է եղել, ծնվել է 1497 տղա և 1357 աղջիկ, որից 23-ը զույգ։

̰
Ապօրինի հատված 619 ծառ, պատճառված ավելի քան 12մլն դրամի վնաս. 8 պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

18:12 03.01.2022

Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց /2 անտառապահ, 2 անտառապետ, 1 ավագ անտառապետ, անտառպահպանութհան 1 ինժեներ, 2 անտառային տեխնիկ/ վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացված քրեական գործի նախաքննությունը:   Նշված պաշտոնատար […]

̰
Վերահսկողություն է իրականացվել հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

15:45 03.01.2022

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստւգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն: Արտաշատում (3 ստուգայց), […]

̰
Ամփոփվել են Ամանորին ընդառաջ մսի տաղավարներում իրականացված խստացված վերահսկողության արդյունքները

14:01 03.01.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել էր ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման կետերում: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել: Երևանի Խորենացի փողոցի մսի բոլոր 36 տաղավարները (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) […]

̰

13:51 03.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, […]

̰
Հունվարի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 5-ից

13:03 03.01.2022

2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 5-ից։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով:

̰
Պուտինը «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ խոսել է իտալերեն

12:53 03.01.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի եթերում իտալերենով ամանորյա շնորհավորանք է հղել։ Թողարկումը հեռարձակվել է շաբաթ օրը՝ հունվարի 1-ին, «Chao, 2021!» երաժշտական ​​փառատոնի տեսքով: Հաղորդման ողջ ընթացքում հաղորդավարներն ու արտիստները խոսել ու երգել են իտալերեն։ Հաղորդման վերջում ՌԴ ղեկավարը ելույթ է ունեցել Կոլիզեումի ֆոնին: Նրա ելույթն ուղեկցվել է ենթագրերով։ «Իտալիայի հարգելի՛ քաղաքացիներ, […]

̰
Հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ դեպքի վայր է ժամանել 4 մարտական հաշվարկ

12:35 03.01.2022

Հունվարի 3-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական […]

̰
30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում․ օրենքն ուժի մեջ է հունվարի 1-ից

12:21 03.01.2022

Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես […]

̰
Հունվարի 1-ից արգելվում է ծխախոտի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում

12:20 03.01.2022

2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ այդ դրույթների՝ այլևս […]

̰
ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

11:44 03.01.2022

ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները: Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace): «ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ՝ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ […]

̰
Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվում

22:03 02.01.2022

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում։ «Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և […]

̰
Հանրապետության տարածքում սպասվում է թույլ ձյուն

21:23 02.01.2022

  Հանրապետության տարածքում հունվարի 2-ի և 4-ի երեկոյան ժամերին, 3-ի և 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի […]

̰
Սննդաբանը խոսել է հացից հրաժարվելու հետևանքների մասին

21:10 02.01.2022

Սննդաբան Տատյանա Ռազումովսկայան ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչ խնդիրներից կարելի է խուսափել՝ հրաժարվելով կամ նվազագույնի հասցնելով հացի օգտագործումը։ Նրա խոսքով` հացի կալորիան կազմում է 250-300 կիլոկալորիա՝ 100 գրամի դիմաց։ Միաժամանակ փխրուն ալյուրից պատրաստված ցորենի հացն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս՝ 85-90։   «Երբ դուք սպիտակ հաց եք ուտում, ինսուլինի ուժեղ արտազատում է տեղի ունենում. արյան […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

20:42 02.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Արմավիրի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ […]

̰
Ամենխոտեպ Առաջին փարավոնի մումիան հետազոտվել է համակարգչային տոմոգրաֆիայով

19:07 02.01.2022

Ամենխոտեպ Առաջին փարավոնը, ում մարմինը զմռսված է, մեկն է Եգիպտոսի այն կառավարիչներից, որի մնացորդները գիտնականնեը դեռ չեն հետազոտել առանց թաղման ծածկոցի։ Մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Լյուքսորի Դեյր-ալ- Բահարի դամբարանում և սպիտակ թաղանթը, որով պատված է եղել մարմինը, չի հեռացվել։ Այժմ Ամենխոտեպ Առաջինի մումիան պահպանվում է Կահիրեի թանգարանում։ Գիտնականները որոշել են փարավոնի մնացորդները հետազոտել համակարգչային […]

̰
Հայաստանի որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:42 02.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]

̰
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուզբեկների և ղրղզների միջև

16:35 02.01.2022

Ուզբեկստանից և Ղրղզստանից ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Տեքստիլագործների թաղամասում։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 2-ին, հայտնել է Interfax-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ միգրանտների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել անձնական թշնամանքը։ Ընդհանուր առմամբ ծեծկռտուքին մասնակցել են Ուզբեկստանի երեք և Ղրղզստանի տասը քաղաքացիներ։ […]

̰
BACK_TO_TOP