TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի գիտնականներն ասում են, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը

16:20 02.01.2022

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Հետազոտվողները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, բայց չեն հիվանդացել,պարզվում է ամսական մոտավորապես 27 բաժակ թունդ ալկոհոլ են օգտագործել։ Նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամսական մոտ 0,4 բաժին են օգտագործել։ Միևնույն ժամանակ գիտնականները որևէ կապ չեն գտել COVID-19-ի և ոչ թունդ […]

̰
Հազարավոր ուղևորներ մնացել են զբոսաշրջային նավի վրա՝ COVID-19-ի բռնկման պատճառով

16:05 02.01.2022

Aida Nova զբոսանավի մոտ 3000 ուղևոր Ամանորի գիշերն անցկացրել է Լիսաբոնում չնախատեսված կանգառում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հունվարի 1-ին հայտնել է DPA գործակալությունը։ Փոխանցում է Iz.ru-ն։ Ուղևորությունը նախատեսված Ատլանտյան օվկիանոսի Մադեյրա կղզու Ֆունշալ նավահանգստի վրայով, որտեղ զբոսաշրջիկները դիտելու էին ամանորյա հրավառությունը, սակայն նավը տեղ չի հասել։ Լիսաբոնի նավահանգստի տնօրեն Դիոգո  Բրանկոն ասել է, որ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:15 02.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում […]

̰
Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները՝ COVID-19-ի բռնկման պատճառով

13:55 02.01.2022

ԱՄՆ-ում մասսայական չվերթներ են չեղարկվում՝ COVID-19-ի բռնկման պատճառով։ Անձնակազմի անդամների շրջանում վարակման դեպքերն ավելի հաճախակի են դարձել, հաղորդում է Iz.ru-ն։ Ուղևորները ստիպված են մի քանի ժամ սպասել օդանավակայաններում։   Դեկտեմբերի 24-ից դեպի ԱՄՆ ավելի քան 12 հազար չվերթ չեղարկվել է։ Թռիչքների հետաձգման և չեղարկման մեկ այլ պատճառ է եղել վատ եղանակը, ձյունը ծածկել է Չիկագոն։ […]

̰
Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

13:40 02.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 13։10-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր

11:30 02.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ախուրյանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

10:10 02.01.2022

Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

09:57 02.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են տասնյակ չվերթներ

17:53 01.01.2022

Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ։ Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։ Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 100 չվերթ։  

̰
Թալինի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:25 01.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]

̰
Հռոմի պապը կանանց նկատմամբ բռնությունն անվանել է վիրավորանք Աստծո հանդեպ

16:28 01.01.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տարվա առաջին օրվա քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության թեմային։ «Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պաշտպանում են աշխարհը, եկեք բոլորս միասին աշխատենք մայրերին խնամելու և կանանց պաշտպանելու համար: Այնքան շատ է կանանց նկատմամբ բռնությունը: Բավական է: Կնոջը ցավ պատճառելը նշանակում է վիրավորել Աստծուն», – ասել է Հռոմի պապը: […]

̰ ̰
Փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը 

21:00 31.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]

̰
Պարտավոր ենք 2022-ը դարձնելու մեր ժողովրդի համար խաղաղ արարումի, պետական ինստիտուտների կայացման և հայոց պետականության ամրապնդման տարի․ Ռոմանոս Պետրոսյան

20:38 31.12.2021

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ուղերձ է հղել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: «Տոկունություն, կամք և համազգային միասնականություն եմ մաղթում մեր բազմադարյա փորձառությամբ իմաստնացած ժողովրդին։ Մեր ինքնիշխանության ու անվտանգության համար կյանքը զոհաբերած հերոսների սխրանքը մեր սրտերում՝ պարտավոր ենք 2022-ը դարձնելու մեր ժողովրդի համար խաղաղ արարումի, պետական ինստիտուտների կայացման և հայոց պետականության ամրապնդման […]

̰
Մեր հավակնոտ ծրագրերը տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ․ Անահիտ Ավանեսյան

12:10 31.12.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը: Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական […]

̰
Պարտավոր ենք գնալ բարեփոխումների, որոնք կստիպեն բոլորիս առավելագույնի հասցնել անձնական պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ Անդրանիկ Փիլոյան

12:06 31.12.2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով․ «ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ, Ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը: Շոշափելի […]

̰
«Ամենօրյա աշխատանքում յուրաքաչյուրս բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով իրականացնենք մեր առաքելությունը». Արմեն Մուրադյան

10:31 31.12.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի ապագա բժիշկներ, գործընկերներ, բժշկի աշխատանքում լավագույն գնահատականը, անշուշտ, առողջացած հիվանդն է և նրա կողմից ասված երախտիքի խոսքը: Բոլոր ժամանակներում բուժաշխատողների կատարած աշխատանքն անգնահատելի է. ամենօրյա սխրանք, որի շնորհիվ շատերն ապաքինվում են, վերադառնում են լիարժեք կյանք, վերականգնում առողջությունը: Կորոնավիրուսային համավարակի դեմ «սպիտակ բանակի» շարունակվող պայքարն ամենավառ օրինակն […]

̰
Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է

23:11 30.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Արծվանիստ գյուղի երկու բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ։ Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից ներկայացրին 27 կգ ընդհանուր քաշով՝ […]

̰
̰
ԱՄՆ-ն «թռչող ափսեի» տեսքով լուսնագնաց է ստեղծել

22:54 30.12.2021

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները «թռչող ափսեի» տեսքով ամենագնաց ռովեր են մշակել, որը կարող է ընթանալ Լուսնի և աստղակերպերի անհարթ մակերևույթներով: Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է ScienceAlert-ը։ Սարքը սնուցվելու է էլեկտրական դաշտով, որն առաջանում է Արեգակի և շրջակա պլազմայի անմիջական ազդեցության շնորհիվ։ Մթնոլորտի բացակայության դեպքում արևի նման ազդեցությունը ստեղծում է լիցք, որը կարող է փոշին […]

̰
Մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

22:07 30.12.2021

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Հարգելի՛ ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2022 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 01:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկությունը»:

̰
2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում ճանապարհաշինական մի շարք ծրագրեր են իրականացվել

20:38 30.12.2021

2021 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ ծրագրերով Կոտայքի մարզում ճանապարհաշինական մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: Ընթացքի մեջ է Երևանից՝ Ջրաշխարհի հետ հատման տեղից դեպի Գառնի- Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը: Արդեն կայացել է դեպի Ծաղկաձորի սպորտհամալիր […]

̰
Անտառային հրդեհների մարման աշխատանքներում ցուցաբերած անձնվիրության համար ախուրյանցի Էլբակ Իգիթյանը ՌԴ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

20:30 30.12.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ախուրյան  գյուղի բնակիչ 44-ամյա  Էլբակ Իգիթյանը  հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Բացառիկ սխրանքների  համար շնորհված մեդալն այսօր Էլբակ Իգիթյանի ընտանիքին է հանձնել Գյումրիում ՌԴ գլխավոր  հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Հյուպատոսը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իգիթյանների ընտանիքին և ռուս ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել բնական աղետի ժամանակ  Էլբակ Իգիթյանի  ցուցաբերած […]

̰
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

20:08 30.12.2021

Դեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ […]

̰
2021 թվականին Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել երեք մանկապարտեզ

19:55 30.12.2021

Այս տարի Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել երեք մանկապարտեզ, ընդ որում, դրանիցից մեկը՝ Գեղաշենի մանկապարտեզը, կառուցվել էր զրոյից. այդ համայնքում երբևէ մանկապարտեզ չէր գործել: Տեղեկացնում է Կոտայքի  մարզպետարանը։ Կառավարության ֆինանսական աջակցության միջոցով վերաբացվեցին նաև Մայակովսկիի և Գեղադիրի մանկապարտեզները: Շատ երկար տարիներ Գեղադիր համայնքում մանկապարտեզ չէր գործել: Այն կապիտալ վերանորոգվել էր առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով, […]

̰
8-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նստաշրջանում ընդունվել է 98 օրենք

19:47 30.12.2021

Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել դեկտեմբերի 16-ին: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 98 օրենք, որից 2-ը՝ մայր օրենք, 82-ը՝ փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում, իսկ 14-ը՝ օրենք-համաձայնագրեր:

̰
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների համար Շիրակի մարզպետարանում անցկացվել է տոնական միջոցառում

19:25 30.12.2021

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների համար ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Շիրակի մարզպետարանը կազմակերպել են տոնական միջոցառում, երեխաներին հանձնվել է ՌԴ և ԱՄՆ հայ համայնքների բարերարների կողմից ուղարկված Ամանորյա նվերներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 150 սոցիալական աշխատողներ մասնակցել են ներածական դասընթացների

19:10 30.12.2021

Համաշխարհային բանկի կողմից տնօրինվող, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավության կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` Դիլիջանում և Ծաղկաձորում կայացան Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 150 սոցիալական աշխատողների համար նախատեսված ներածական դասընթացներ: Օրակարգում են եղել շահառուների ակտիվացման, ներառման […]

̰
Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն

18:46 30.12.2021

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին է հայտնում ՀՀ էկոնոմիկային նախարարությունը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի […]

̰
Անցնող տարին Գյումրիի քաղաքապետարանում ամփոփել են տոնական միջոցառումով

18:40 30.12.2021

Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են անցնող տարին։ 2021 թվականը Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների համար փոփոխությունների տարի էր՝ նոր ավագանու կազմ է ձևավորվել, նոր քաղաքապետ է ընտրվել։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ներկայացրել է անցնող տարում կատարված աշխատանքները։ Մասնավորապես, առանձնացրել է փողոցաշինությունը, անօթևանության խնդրին ուղղված, բարեգործական  հիմնադրամների հետ համատեղ ծրագրերը, մշակութային հաստատություններում կատարված վերանորոգումները։ «Տարին, անշուշտ, բարդ էր […]

̰
BACK_TO_TOP