TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի ավագանին հաստատել է քաղաքի 2022 թվականի բյուջեն

18:08 27.12.2021

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 2022-ի բյուջեի նախագծի ու համայնքի զարգացման հնգամյա ծրագրի հաստատումն են եղել։ Ավագանին հաստատել է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը փոփոխվել է, հայեցողական պաշտոններ են ավելացել։ Փոփոխությունը նաև տեղական բյուջեում կառավարության ֆինանսավորման չափին է վերաբերում։ 2022-ին Գյումրիին հասանելիք դոտացիայի չափն է նվազելու, փոխարենը՝ շուրջ 2 տոկոսով կավելանան եկամուտները […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է 2022թ. Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների մրցույթը

15:50 27.12.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է 2022թ. Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների մրցույթը: Ծրագիրն աջակցություն է տրամադրում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը և քաղաքացիական կրթությանը/դաստիարակությանը միտված նախաձեռնություններին։ Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերենով և ներկայացվեն հետևելով ծրագրային ուղեցույցին ոչ ուշ, քան 2022թ. փետրվարի 21-ը: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տես այստեղ։

̰
Խորհուրդներ նախատոնական գնումներ կատարելիս

14:45 27.12.2021

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, գնումներ կատարելիս […]

̰
Գիտնականները դինոզավր-թռչնի նոր տեսակ են հայտնաբերել

17:47 26.12.2021

Բրիտանացի պալեոնտոլոգները պարզել են, որ 2004 թվականին Լա Մանշի Ուայթ կղզում հայտնաբերված դինոզավրի մնացորդները պատկանում են Velociraptor-ի հետ կապված նախկինում անհայտ տեսակի՝ Vectiraptor greeni-ին։ Այս մասին ասվում է Բաթի համալսարանի կայքում։ «Դա սկիզբ է առել վաղ ժամանակաշրջանից՝ ավելի քան 100 միլիոն տարի առաջ: Նոր կենդանին անվանվել է Vectiraptor greeni՝ ի պատիվ տեղացի կոլեկցիոներ Միք Գրինի, […]

̰
Բժիշկը պատմել է, թե ինչ խաղալիքներ չի կարելի նվիրել երեխային Ամանորին

17:05 26.12.2021

Նոր տարվա համար ոչ բոլոր խաղալիքները կարելի է տալ երեխային, հիշեցրել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մասնագետ`Անդրեյ Տյաժելնիկովը։ Հատկապես պետք է զգույշ լինել նորածինների համար նվերներ ընտրելիս: Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անորակ խաղալիքները կարելի է ճանաչել սուր քիմիական հոտից, իսկ նորածինների դեպքում չի կարելի մանր մասնիկներով, սուր և հատկապես մագնիսական մասերով […]

̰
Նորածին մանկան ճիչ, որը նոր լույս ու հույս է սփռել պատերազմում անմահացած հերոսների` Հենրիկ Ասատուրյանի և Վահե Բաղդասարյանի ընտանիքներում․ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութը

23:33 25.12.2021

Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը զինված ուժերի շարքերը կհամալրի մինչև հունվարի 31-ը։ Ամփոփիչ քննություններ ուսումնական զորամասերում։ Մասնագիտական հմտությունների ու գիտելիքների մեծ պաշարով կրտսեր հրամանատարները պատրաստ են իրենց առջև դրված ուսումնամարտական խնդիրների գերազանց կատարմանը։ Ուսումնական տարին են ամփոփում նաև ռազմաուսումնական հաստատությունները։ Ավիացիոն համալսարանում քննական ակտիվ եռուզեռ է։ Եվ այս թողարկման ամենալուսավոր ակորդը։ Նորածին մանկան ճիչ, […]

̰
Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվել է սարկավագական ձեռնադրություն

19:48 25.12.2021

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է։ Բեկրառատ տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն […]

̰
Աշխարհում առանց նախազգուշացման չեղարկվել են հազարավոր չվերթներ

19:00 25.12.2021

Աշխարհում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդի նախօրեին, ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել։ Պատճառը կորոնավիրուսի Omicron շտամի տարածումն է։ Որոշ չվերթների ուղևորներ նախապես չեն զգուշացվել, իսկ չվերթի չեղարկման մասին իմացել են միայն օդանավակայան ժամանելուց հետո, հայտնում է The Guardian-ը։ Միայն ԱՄՆ-ում, որտեղ Omicron-ի դեպքերը կազմում են ավելի քան 70%, օրական չեղարկվում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների

18:05 25.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որը պատերազմին իբր անհետ կորել էր

17:55 25.12.2021

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։     Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի […]

̰
Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում

12:56 25.12.2021

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել: Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և […]

̰
Հետախուզվողներ են հայտնաբերվել

12:22 25.12.2021

*Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Բուզանդի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) […]

̰
«Կարենի նկատմամբ իմ տածած սերը, կարծես, մի կաթիլ էր ժողովրդի անհուն սիրո մեջ»․ Ռիմա Դեմիրճյանի հուշերից

22:06 24.12.2021

Դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել նրա հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, մշակութային գործիչներ, այլ քաղաքացիներ: Ռիմա Դեմիրճյանը զբաղվում էր դասախոսական գործունեությամբ: Նա նաև տնօրինում […]

̰
Շիրակի մարզի 2021թվականի սուբվենցիոն ծրագրերից 21-ի ավարտը տեղափոխվել է հաջորդ տարի

21:00 24.12.2021

Այսօր կայացած  մարզխորհրդի նիստում ամփոփվել են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի կատարողականների արդյունքները։ Այս տարի մարզից ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 4 միլիարդ 463 միլիոն դրամ արժողության։ 10 ոլորտային ծրագրերից  մի քանիսը տարբեր խնդիրների պատճառով տեղափոխվել են հաջորդ տարի։ «8 սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն  համայնքների կողմից օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը  չներկայացնելու […]

̰
Ուկրանիայում կանանց զինվորական հաշվառման են վերցնում

20:33 24.12.2021

  Ուկրաինայում 18-60 տարեկան բոլոր կանայք 2022 թվականին պետք է ներկայանան իրենց բնակության վայրի զինկոմիսարիատ և պարզել, թե արդյոք նրանք պիտանի ենն զինվորական հաշվառման համար՝  կախված իրենց կրթությունից և մասնագիտությունից։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի կադրերի բաժնի պետ Ռոման Գորբաչը և Կիևի տարածաշրջանային հավաքագրման կենտրոնի զինվորական կոմիսար […]

̰
Շիրակի մարզի Անի համայնքում այսօր նորակառույց սպանդանոց է բացվել

20:15 24.12.2021

Շիրակի մարզի Անի համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից: Մարզպետին ներկայացվել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը, հեռանկարային անելիքները։ «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի […]

̰
Այս տարի Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումները թերակատարել են 833 միլիոն դրամով

19:53 24.12.2021

Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են համայնքների բյուջեների հավաքագրման, կատարողական ցուցանիշները, վարչության ղեկավարները ներկայացրել են  իրենց ենթակայության ոլորտներում կատարված  աշխատանքները և այն խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մարզխորհրդի նիստն առաջինն էր, առաջին անգամ այն սկսվեց օրհներգով։ Դահլիճում ներկաների թիվն էականորեն կրճատվել է, ներկա էին  մարզի […]

̰
Դատապարտյալները ՔԿՀ-ի պետին և անվտանգության աշխատակցին կաշառք են տվել

16:49 24.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու […]

̰
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք

16:41 24.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։

̰
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը

15:55 24.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը․ «Անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային: Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու […]

̰
Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում մշտադիտարկվել է 50 տրանսպորտային միջոց

15:29 24.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 24-ին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնավորապես Խանջյան փողոցով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 50 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

̰
Ինչպես կերակուր պատրաստել և մթերքը պահել թունավորումներից զերծ մնալու համար․ ԱՆ-ի խորհուրդները

15:12 24.12.2021

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է. ⦁ Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: ⦁ Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է […]

̰
Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

14:27 24.12.2021

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Անահիտ Ավանեսյան

23:44 23.12.2021

«Չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկուսն են եղել»,-   ճեպազրույցի ժամանակ ասել  է Առողջապահության նախարարը:  Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ ներկայումս   կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զարեհ Սինանյանն անցնող տարին ամփոփում է ասուլիսով

22:26 23.12.2021

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով, անդրադարձել տարբեր ծրագրերի, թվել ձեռքբերումներն ու մատնանշել հետագա քայլերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վաղը վթարային ջրանջատում կլինի

22:03 23.12.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Բուսաբանական, Գերցենի, Մ.Էմինեսկու փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Ռուբինյանց փող. 27 շենքի՝ իր կոտորակներով և փողոցի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

20:36 23.12.2021

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել: Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝ […]

̰
Ավտոմեքենաների պարտադիր տեխզննման պահանջ և հերթեր Շիրակի մարզի 2 տեխզննման կայաններում

20:33 23.12.2021

Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կարգի փոփոխությունները լիցենզավորված տեխզննման կայաններում աշխատանքային ծանրաբեռնվածություն են ստեղծել։ Շիրակի մարզում կա ընդամենը երկու տեխզննման կայան։  Մեքենաները զննության ենթարկելու և համապատասխան փաստաթուղթ ստանալու համար վարորդները ժամերով, երբեմն նաև օրերով հերթերում են  սպասում , շատերը գիշերում են մեքենաներում։ Գյումրիի տեխզննման կայանում  տեղ չկա, վարորդները ստիպված  հասնում են Արթիկ, որտեղ ևս պատկերը գրեթե […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:01 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ էԱրագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի […]

̰
Պատվաստումները պաշտպանում են նաև Omicron շտամից. կառավարության այսօրվա նիստի մանրամասները

19:47 23.12.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիրը հաստատել է պետհամալսարանի և բժշկական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները: Ներկայացվել է համաճարակային իրավիճակը Հայաստանում, պատվաստումային գործընթացը:Կառավարությունը հաստատել է նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու կարգը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP