TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.38 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:03 04.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:08 04.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

22:56 03.02.2025

Բրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […]

̰
Փետրվարի 4-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:22 03.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր, Խաղաղ Դոնի փ. 1 շենք և հարակից […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:42 03.02.2025

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից […]

̰
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 03.02.2025

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության […]

̰
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

19:00 03.02.2025

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական […]

̰
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը

18:27 03.02.2025

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը: Նոր մոդելի համաձայն, համագործակցության […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարի հերթական դրվագները

18:22 03.02.2025

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին

18:16 03.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ հունվարի 31-ի երեկոյան Բելգիայի հինգ կուսակցություն, ի վերջո, […]

̰
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

18:05 03.02.2025

Փետրվարի 1-ին՝ ժամը 20:37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը: Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու […]

̰
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը

17:55 03.02.2025

Հունվարի 31-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Մանուկ Բարսեղյանը:    

̰
Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր

17:44 03.02.2025

Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական […]

̰
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը

17:37 03.02.2025

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

17:25 03.02.2025

Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում:

̰
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

17:19 03.02.2025

Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […]

̰
Շիրակի մարզում հունվար ամսին ծնվել է 205 երեխա

17:14 03.02.2025

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հունվարի 1-31-ը ծնվել է 205 երեխա: Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 112 տղա, 93 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

̰
Վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

17:09 03.02.2025

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում

16:52 03.02.2025

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

̰
ՏԿԵ նախարարն ու Չեխիայի դեսպանը կարևորել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը

16:46 03.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ […]

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:40 03.02.2025

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]

̰
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

16:35 03.02.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար […]

̰
Մեկնարկում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

16:25 03.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […]

̰
ՆԳ նախարարի գլխավորությամբ ամփոփվել են Ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

16:16 03.02.2025

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […]

̰
Փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

16:10 03.02.2025

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ  2025 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է։

̰
2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ․ ՊԵԿ

15:44 03.02.2025

2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է շուրջ 340 մլն դրամ։

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի հունվարի 27-ից փետրվարի 2-ը

15:38 03.02.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]

̰
Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հնարավոր կլինի լրացուցիչ 30 օր օգտագործել

15:12 03.02.2025

2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։ Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները. transport.yerevan.am կայքից, Telcell բջջային հավելվածից, TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:05 03.02.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ Տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են չհայտարարագրված ավտոմեքենայի յուղի տարաներ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց Կատալիզատորի նմանվող խտանյութի և դեղամիջոցի անօրինական տեղափոխման փորձերը կանխվել է Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ և կոշիկ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված […]

̰
Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասին

14:40 03.02.2025

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP