TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.38 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:23 04.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան Մոնթե Մելքոնյան փ. 46, 46/1, 48, 50, 52, 52/1 շենքերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆիրդուսի թաղամաս մասնակի, Տիգրան Մեծի պող. […]

̰
ՇՄՆ տեղակալը մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը

19:46 04.02.2025

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Հանդիպումը միտված է նպաստելու Եվրասիական երկրների և ՏՀԶԿ-ի (OECD) միջև գործընկերության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի նպաստել գործընկերների միջև փոխանակմանը տարածաշրջանի տնտեսական զարգացման հավակնությունները կլիմայական և […]

̰
Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը

18:42 04.02.2025

Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Փետրվարի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր, որի կարգախոսն է՝ «Պաշտպանենք խոնավ տարածքները մեր ընդհանուր ապագայի համար»։ Հայաստանի բնության պետական թանգարանում օրվա շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, […]

̰
Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում

17:53 04.02.2025

Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում և ի՞նչ նոր զարգացումներ այն կարող է ունենալ: Հայաստանում անցկացվել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներ, ովքեր 2 օր շարունակ քննարկել են ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ներկայացվել են պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները

17:29 04.02.2025

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչությունը կազմակերպել է հանդիպում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ներկայացնել պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները: Հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները ներկայացրել են ձևաչափում իրականացված փոփոխությունները՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն տարբեր շահառուների համար պետական բյուջեի հաշվետվությունը դարձնել էլ ավելի մատչելի: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են […]

̰
Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

17:22 04.02.2025

Փետրվարի 8-24-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ուշագրավ է, […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

17:12 04.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։ Պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին […]

̰
Առևտրային պատերազմն աշխարհում կսրվի. Էրդողան

17:06 04.02.2025

Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում: Աշխարհաքաղաքական պայքարն այլևս չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր: Մենք հետևում ենք վերջին զարգացումներին: Առևտրային պատերազմում պայքարը կսրվի: Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր […]

̰
Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Գևորգ Պապոյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

17:00 04.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության […]

̰
Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի․ քրեական ոստիկանները բացահայտել են դեպքը

16:54 04.02.2025

Փետրվարի 1-ին՝ ժամը 16։20-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է […]

̰
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

16:35 04.02.2025

ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասվում է […]

̰
Ծխախոտի տուփերում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփ ու մարիխուանա. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:27 04.02.2025

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ: Հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ: Նա հայտնեց, […]

̰
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ կայացել է աշխատանքային քննարկում

16:16 04.02.2025

Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվել են կենդանիների նկատմամբ […]

̰
Հունաստանի նվերը` Հայաստանին. Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։

16:12 04.02.2025

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այսօր առավոտյան կամրջի վրայով առաջին մեքենան է անցել։ Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։ Կամրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։ Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի […]

̰
Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրենների հետ

16:06 04.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում […]

̰
Արտաշատի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

15:39 04.02.2025

Համայնքային ոստիկանություն Արտաշատի բաժնում հունվարի 11-ին Այգեստան գյուղի 44-ամյա մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ իր հողատարածքից գողացել են երկաթյա խողովակներ: Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանները պարզել էին, որ հունվարի 10-ից հունվարի 11-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում նշված հողամասից գողացել են երկաթյա 18 խողովակ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը

15:34 04.02.2025

Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական […]

̰
PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա․ ՆԳՆ

15:25 04.02.2025

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում […]

̰
Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են

14:30 04.02.2025

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ […]

̰
Գեղարքունիքի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

14:20 04.02.2025

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։ Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։ […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:10 04.02.2025

Երևանում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Մարզերում փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։ Օդի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:44 04.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 23, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, վարժական հավաքից խուսափելու՝ 5, […]

̰
Դաշտադեմ և Դդմասար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:11 04.02.2025

Փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում Դդմասար բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Ի՞նչ բացասական հետևանք կունենա Հայաստանի համար USAID-ի հնարավոր լուծարումը

11:46 04.02.2025

Հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի տնօրեն Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդն է համարվում: Իրեն պատկանող «X» միկրոբլոգում նա գրել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Քովիդ-19-ի վարակի հարուցչի ստեղծման հետ կապված հետազոտությունները: Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Հաագայում

10:28 04.02.2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով հունվարի 20-ից 24-ը գտնվել են Հաագայում: Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում: Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 4-ին

10:11 04.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 411 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:  

̰
Հեղեղումների վերաբերյալ վարքականոնների ուսուցանում` բնակչության պատրաստվածության բարձրացման նպատակով

08:45 04.02.2025

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից հունվար ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և անց են կացվել են մի շարք դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված հեղեղումների առաջացման կանխարգելմանն ու դրանց վերաբերյալ բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Հեղեղումները, որպես բնական աղետ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 04.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:09 04.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

01:12 04.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […]

̰
BACK_TO_TOP