13:15 19.11.2021
COVID-19-ի դեմ պատվաստումները արդյո՞ք կարող են կողմնակի խնդիրներ, օրինակ, ալերգիաներ առաջացնել։ «Արմենպրեսի»՝ այս թեմայով կազմակերպած ասուլիսին, մասնագետները խորհուրդներ են տվել և ներկայացրել վիճակագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:10 19.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
11:03 19.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 799 նոր դեպք ✓ 8148 թեստավորում ✓ 1903 առողջացած ✓ 29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
22:15 18.11.2021
Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին: Արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Վրաստանի […]
21:37 18.11.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ 1. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, 2. մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով […]
19:43 18.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով: Իրանի դեսպանը […]
18:55 18.11.2021
Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի, Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների, այդ գյուղերի բնակիչներին օժանդակելու, սուբվենցիոն ծրագրերի և ուսուցիչների ատեստավորմանն է վերաբերել ՀՀ կառավարության այսօրվա նիստը: Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվել է։ Մեկ այլ նախագծով էլ պետբյուջեից ավելի քան 462 միլիոն դրամ կհատկացվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի և Շիրակի մարզպետարաններին։ Մարզերում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, համայնքները […]
18:35 18.11.2021
Այսօր կայացել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում ավագանին հաստատել է քաղաքապետարանի 4 մշտական հանձնաժողովների նախագահների, տեղակալների թեկնածությունները։ Հանձնաժողովների ղեկավարների և տեղակալների պաշտոնները բաշխվում են ընտրությունների արդյունքներով՝ ըստ Դոնթի բանաձևի։ Համաձայն բանաձևի՝ 4 հանձնաժողովներից երկուսի նախագահներին ներկայացրել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, մյուս երկուսին՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս երկու կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրով Գյումրիի […]
15:27 18.11.2021
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Ծրագիրը մեկնարկել է գիտաժողովով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը: Զեկուցումներով հանդես են եկել կոմպոզիտոր, կոմիտասագետ, գիտաժողովի կուրատոր և բանախոս Արթուր Շահնազարյանը, ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ […]
12:58 18.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն […]
12:34 18.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։ Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող […]
12:25 18.11.2021
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության՝ 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը։ 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած միջոցառումների ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2020-50 թթ․-ի ռազմավարության թիրախների վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ՝ նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված […]
12:12 18.11.2021
Հետաքննությունների դաշնային բյուրոն Ռիչարդ Այվազյանի և Տերաբելյանի մասին տեղեկությունների համար մինչև 20 000 դոլար պարգև է առաջարկում։
11:34 18.11.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի […]
10:58 18.11.2021
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի […]
10:57 18.11.2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ: Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին: 2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում […]
10:25 18.11.2021
Ինչպես արդեն ՊՆ-ից տեղեկացրել էին, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների […]
22:27 17.11.2021
Ավարտվեց Գորիսի գլխավոր բաժանարար փականային հանգույցի վերակառուցումը, որտեղից կարգավորվում է քաղաքի թաղամասերից 8-ի ջրամատակարարումը, տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Տասնամյակներ առաջ այստեղ տեղադրված երկու 400 միլիմետրանոց խողովակներով ջուրը հասնում էր սպառողին խճողված ցանցի ու տարատեսակ փականների միջոցով, որոնք բարվոք վիճակում չէին, իսկ վթարների դեպքում տեղային ջրանջատումներ հնարավոր չէր լինում անել, առկա էր նաև օդի ներթափանցում […]
21:02 17.11.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր: «Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել […]
19:54 17.11.2021
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։ Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։ Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական […]
19:23 17.11.2021
«իԳործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակ ունի ներգրավել սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին նախարարությունների և պետական համակարգի կազմակերպությունների աշխատանքներում և ուղղել վերջիններիս ներուժը Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործմանը։ «իԳործ» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարություն և նախարարության վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններ են գործուղվել 17 մասնագետներ։ Նրանք հաջողությամբ ներգրավվել են իրականացվող […]
16:28 17.11.2021
Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին […]
16:23 17.11.2021
Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն, տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ […]
15:51 17.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, հզոր պայթյուն է որոտացել Քաբուլի արևմտյան հատվածում։ Այդ մասին հայտնում է աֆղանական Aamaj News գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Դաշտե-Բարչիի շրջանում, երեք մարդ է մահացել։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
13:29 17.11.2021
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Էջմիածնի քաղաքապետարանի և «Մաստեր ֆարմ» ԲԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 27-ին և 28-ին՝ շաբաթ և կիրակի օրերին, պատվաստում կիրականացնի շրջիկ կայանի միջոցով: «Կայանը կտեղակայվի Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի /հրապարակի հարևանությամբ/ վրա գտնվող «Խելացի կանգառում»։ Պատվաստվել կարող են բոլոր ցանկացողները, բայց առաջնահերթությունը կտրվի թիրախային խմբերին՝ թոշակառուներին, խրոնիկ […]
12:38 17.11.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին զինված բախումով, ինչը կանխվեց։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ […]
12:22 17.11.2021
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։ Նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ […]
11:40 17.11.2021
Երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ի երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]