TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

12:46 13.11.2021

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով, որովայնի բութ վնասվածք, կտրած-ծակած վերք, ձախ պերորիբիտալ հեմատոմաքերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վեդիի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի […]

̰
Ծեծկռտուք Մոլդովական փողոցի համակարգչային խաղերի սրահում

12:08 13.11.2021

Նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը […]

̰
Փերիս Հիլթոնն ամուսնացել է

23:27 12.11.2021

Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ և մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է։ Այս մասին 40-ամյա ընկերուհին պատմել է Instagram-ի իր գրառման մեջ։ Հիլթոնի ընկերը 40-ամյա ձեռնարկատեր Քարթեր Ռաումն է։ Նրանք միասին են գրեթե երկու տարի, չնայած  հանդիպել են ավելի քան տասը տարի առաջ։ Ռաումը նրան ամուսնության առաջարկ է արել դեռևս փետրվարին։ Մինչ այդ Հիլթոնը երեք անգամ նշանվել […]

̰
«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այսուհետ հասանելի է նաև ռուսերենով

21:19 12.11.2021

Երևանի քաղաքապետարանը հրատարակել է «Երևանը` քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը: Այն կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Նոր Հոլիվուդի առաջնորդներ 2021» ցուցակում   3 հայ կա

20:55 12.11.2021

Անգլիացի 3 հայեր այս շաբաթ ժամանցային արտադրության ոլորտում իրարանցում են առաջացրել: Նրանք հանրահայտ են դարձել Variety և The Hollywood Reporter  առաջատար  պարբերականների  տարեվերջյան  աղյուսակում առաջնորդների վարկանիշային  տեղեր գրավելու շնորհիվ: Արամ Յակուբյանը, ով Netfilx-ի անիմացիոն ֆիլմերի տնօրենն է, ընդգրկվել է   Variety-ի «Հոլիվուդի 2021 թվականի նոր առաջնորդների» ցուցակում, որը հրապարակվել է հինգշաբթի։ Յակուբյանն  այժմ  ղեկավարում է  անկախ […]

̰
Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում 4000 քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատումն ավարտվում է

20:30 12.11.2021

Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանաներում։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։ Գումարի 45 տոկոսն հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Անձնական ազատությունը պետք է համադրվի հանրային պատասխանատվության հետ․ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է համավարակային իրավիճակը

20:16 12.11.2021

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խոր մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Տեղեկացնում է  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Սյունիքում ծանոթացել է ճանապարհների կառուցման ընթացքին

20:10 12.11.2021

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է  Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան գյուղերը կապող ճանապարհների կառուցման ընթացքին ու տեղի ենթակառուցվածքներին։ Այս մասին փոխվարչապետը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

̰
Սպիտակ քաղաքում կառուցվում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

19:57 12.11.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության 2 ծրագրի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն է հիմնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում: Շինարարական աշխատանքները սկզբնափուլում են. կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 1 տարուց: Այն ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով: Միասնական ընդունարաններում (front office) մեկ պատուհանի սկզբունքով շահառուների […]

̰

19:50 12.11.2021

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի  ունեցած ներուժի մասին: Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով վերջին վկան հարցաքննվել է հեռավար

19:38 12.11.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր հարցաքննվել է գործով վերջին վկան։ Նա ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ծառայակից ընկերն է, որի հետ նա ժամանակ է անցկացրել դեպքի նախօրեին։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր այս վկայի նախաքննական ցուցմունքները չհրապարակել, այլ նրան ծանուցել։ Վկան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ […]

̰
Դիտարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը

16:42 12.11.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։ Դիտարկվել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում։

̰
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Եղեգնաձորի իրացման ցանցի և հանրային սննդի օբյեկտներում

16:31 12.11.2021

Այսօր ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի իրացման ցանցի և հանրային սննդի 7 օբյեկտներում: Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն էլ այցելել են Դալար և Մրգավան գյուղերի խանութներ: Բոլոր 9 օբյեկտներում էլ կորոնավարակի դեմ սահմանված նորմերը պահպանվել են առանց խախտումների: Արձանագրություններ չեն կազմվել:

̰
Սահմանափակվել է անձանց սննդի շղթայում աշխատելու իրավունքը

16:27 12.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում: Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական […]

̰ ̰
Վերահսկողություն է իրականացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

13:23 12.11.2021

Երեկ երեկոյան՝ 11.11.2021, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: 25 օբյեկտների ստուգայցի ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ում: Կազմվել են արձանագրություններ: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]

̰
Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված

13:11 12.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ […]

̰
Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

12:40 12.11.2021

ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզում: Մասնավորապես, […]

̰
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է

12:14 12.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան): Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև […]

̰
Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսված է

21:00 11.11.2021

Անցած գիշեր ձյուն է տեղացել Արթիկի տարածաշրջանի բարձրադիր հատվածներում և Աշոցքում։ Ճանապարհները աղով ու ավազով մշակելու կարիք է զգացվել։ Ճանապարհային ընկերությունները՝ համաձայն պայմանագրի, ձմեռային սպասարկումը պետք է սկսեն նոյեմբերի 15-ին ու ավարտեն ապրիլի 1-ին։ Բայց Շիրակի մարզի բնակլիմայական պայմանները չեն ենթարկվում պայմանագրային ժամկետներին։ Առաջին ձյունն Աշոցքում այս տարի հոկտեմբերի 25-ին է տեղացել։ Ձյան տեղումներ ու […]

̰
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

20:13 11.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

̰
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը COVID-19-ի դեմ կիրառման թույլտվություն ստացած պատվաստանյութերի արդյունավետության գնահատում է կատարել

18:44 11.11.2021

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է։ Տեղեկացնում է ՀՎԿԱԿ-ը։ «Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 […]

̰
Գյումրի համայնքի ղեկավարն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

15:48 11.11.2021

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել համայնքապետարանի աշխատակազմի հետ: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է համատեղ արդյունավետ աշխատանքն ու միաժամանակ ընդգծել, որ արվելու է հնարավորն ընթացքի մեջ գտնվող ծրագրերը պատվով շարունակելու համար: Խորհրդակցության ընթացքում Վարդգես Սամսոնյանը առանձին-առանձին անդրադարձել է նաև համայնքապետարանի բաժիններին, բաժնի ղեկավարների հետ քննարկվել են այս […]

̰
ՍԱՏՄ-ն դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

15:43 11.11.2021

Չորեքշաբթի՝ 10.11.2021, երեկոյան ՍԱՏՄ տեսուչները Covid-19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, 18 օբյեկտներում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 […]

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունը

14:57 11.11.2021

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև […]

̰
Բաստայի համերգի կազմակերպիչը տուգանվել է

12:34 11.11.2021

2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և […]

̰
Իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ 4 անձի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

12:29 11.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների ու սպանությունների դեպքից

12:20 11.11.2021

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ […]

̰
Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է․ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

10:35 11.11.2021

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել, հրապարակված տեսանյութում երևացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հիշեցնենք, որ համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած […]

̰
Կրակոցներ Երևանում. Քանաքեռում 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»․ Shamshyan.com

08:35 11.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել․կան տուժածներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 […]

̰
BACK_TO_TOP