09:55 17.11.2021
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը թողել է աշխատանքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Լուսինե Մարտիրոսյանը: «Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Սկզբում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի […]
19:55 16.11.2021
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Ազատ դեմոկրատները ակնկալում են, որ Գերմանիայի նոր կանցլերը կնշանակվի մինչև դեկտեմբերի 12-ը, իսկ նոր նախարարների կաբինետը կսկսի աշխատանքը «որքան հնարավոր է շուտ», ասել է Սոցիալ-դեմոկրատների գլխավոր քարտուղար Լարս Քլինգբեյլը։ «Մենք ի սկզբանե ունեինք հավակնոտ ծրագիր, և դրանից չշեղվեցինք և դեռ հավակնոտ ենք։ Ակնկալում ենք նոր կանցլեր ընտրել հաջորդ շաբաթ։ Նոր […]
19:40 16.11.2021
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը․ «Հարգելի հայրենակիցներ, Արյան պաշարների համալրման նպատակով խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30-ը։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։ Հեռ.՝ 010-28-38-23 Հասցե՝ Ներսիսյան 7»:
18:51 16.11.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 […]
18:16 16.11.2021
Իրանական կողմը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը»,- հաղորդում է Ռաիսիի մամուլի ծառայությունը։ «Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություններ ընդունելի չեն»,- հավելել […]
15:56 16.11.2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 16-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
15:27 16.11.2021
Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգել են որսորդմիության անդամ Այգեպար գյուղի բնակիչներից մեկի տանը զենքի պահման մետաղյա պահարանը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 453 […]
15:22 16.11.2021
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և համապատասխանեցնել միևնույն ոլորտը կանոնակարգող օրենսդրական ձևակերպումները: […]
15:10 16.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ի ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
13:16 16.11.2021
Բելառուսի սահմաններին գտնվող միգրանտները պետք է ստանան հումանիտար օգնություն և վերադառնան իրենց երկրներ։ Այդ մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը: «Եվրամիություն տանող ճանապարհը Բելառուսով չի անցնում: Մեր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, հատկապես առավել տուժած երկրներում, տարածում են այս […]
12:58 16.11.2021
Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։ Նաշնակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
12:36 16.11.2021
Միացյալ Նահանգները պետք է դադարի թաքնվել ազգային անվտանգության հարցի հետևում՝ չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ։ «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններն իրենց բնույթով փոխշահավետ են, բիզնեսը բիզնես է, և կարիք չկա քաղաքականացնել առևտրատնտեսական խնդիրները», – ասել է Չինաստանի […]
12:28 16.11.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, նոյեմբերի 10-ին այցելել են Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամաս, որտեղհայտնաբերվել են փայտամշակման երեք հաստոց, 20 խմ հաճարենու կողահատ տախտակ, իսկ արտադրամասին կից չորանոցներում՝ 30 խմ սոճենու, մոտ 6 խմ հացենու և 24 խմ հաճարենու տախտակներ։Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը […]
12:21 16.11.2021
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Արարատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք, Արատաշտի բաժնում՝ «Բելկա» մոդելի ակոսափող հրազենի, իսկ Մասիսի բաժնում՝ զինամթերքի, այդ թվում՝ տարբեր տեսակի նռնակների կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների […]
22:21 15.11.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 47 […]
21:24 15.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալԱրդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի […]
19:49 15.11.2021
Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ։ Այդ նպատակին նոր շենք չի կառուցվում, վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է թիվ 4 երաժշտական դպրոցի 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը: Ծրագիրն իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով, հատկացվել է մոտ 24 միլիոն դրամ: Աշակերտական համերգների համար նախատեսված դահլիճը համապատասխանեցվելու է կամերային երաժշտության համերգասրահի չափորոշիչներին։ Երաժշտական դպրոցի բեմի փայտե կառուցատարրերը քայքայված են։ Փտած […]
19:00 15.11.2021
Հայաստանի Զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում: «Որևէ բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում […]
18:36 15.11.2021
Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։ Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ […]
18:31 15.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ […]
15:34 15.11.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, […]
15:32 15.11.2021
Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագրություն: […]
14:47 15.11.2021
Վերջերս Ռուսաստանում ՀՀ դեսպանություն էր դիմել Մոսկվայի մի բնակչուհի և հայտնել, որ ՀՀ քաղաքացիներ եղբոր և նրա կնոջ մահից հետո նրանց երեխաները գտնվում են իր խնամքի ներքո։ Եվ որպեսզի կարողանա ստանձնել անչափահասների խնամակալությունը, գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ երեխաները գտնվեն Հայաստանում, իսկ Հայաստան վերադառնալու համար նրանք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ այս […]
12:21 15.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի […]
11:54 15.11.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38․841․980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208․750 […]
11:44 15.11.2021
Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, […]
22:43 13.11.2021
Նոյեմբերի 13-ին Կապան համայնքի Սյունիք բնակավայրում անասելի եռուզեռ էր: Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կապանյան ամենահամեղ ուտեստի`կորկոտի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում և իր շուրջն էր հավաքել հարյուրավոր մարդկանց: Ինչպես տեղեկացնում են համայնքապետարանից, փառատոնի գլխավոր հերոսները կորկոտ պատրաստողներն էին, ովքեր մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի կողմից ստացան հուշանվերներ: Փառատոնի մասնակից բոլոր ՆՈՒՀ-երը ջանք չէին […]
20:16 13.11.2021
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում 2020թ. հուլիսին ծնված Քերթիս Զայ-Կիտ Մինս անունով տղան ճանաչվել է աշխարհի ամենաանհաս երեխան, որը կարողացել է ողջ մնալ: Այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Երեխան ծնվել է հուլիսի 5-ին հղիության 21 շաբաթ և 1 օր (148 օր): Նրա քաշը ծննդյան ժամանակ կազմել է ընդամենը 420 գրամ, ինչը […]
19:59 13.11.2021
Առնվազն 52 մարդ է զոհվել Էկվադորի արևմտյան Գուայաքիլ քաղաքի բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է El Universo թերթը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ տեղեկությունների, բանտում խռովությունը սկսվել է ուրբաթ երեկոյան։ Ոստիկանությունից դեռ չեն հայտնել, թե արդյոք իրենց հաջողվել է կարգուկանոն հաստատել ՔԿՀ-ում։ Սեպտեմբերի 28-ին նույն բանտում բախումներ էին տեղի ունեցել […]
18:50 13.11.2021
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։