TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զորամիավորման հրետանային ստորաբաժանումում անցկացվել են գործնական պարապմունքներ

20:00 08.10.2021

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում հոկտեմբերի 8-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը ճշգրտել է պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցներն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և ներդաշնակման գերազանց կարողություններ։

̰
Գյումրիի ավագանին այսօր  գումարել է վերջին նիստը

19:37 08.10.2021

ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիի գործող ավագանին այսօր վերջին նիստն է գումարել։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։ Ավագանու խմբակցություններն այսօր ամփոփել են 5 տարիների համատեղ աշխատանքը։ Ավագանու վերջին նիստում մի շարք նախագծեր են քննարկվել և հաստատվել։ Գրեթե բոլոր հարցերն ընդունվել են միաձայն։ 7-րդ գումարման ավագանին […]

̰
Արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է

18:14 08.10.2021

2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի կոլեկտիվ (պետական) և մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Շահառու ընտանիքներին մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական շուրջ 68,000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Վերջիններիս տրվում է նաև լրացուցիչ […]

̰
̰
Հանվել է «անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը

16:50 08.10.2021

ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։ Մասնավորապես՝ հանվել է. «Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

̰
Պարզաբանում Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով

16:30 08.10.2021

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով։ «Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և, անվտանգության նկատառումներից ելնելով, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես […]

̰
̰
Ռուս խաղաղապահները հագուստ են փոխանցել ԼՂ-ի Հաթերք գյուղի բնակիչներին

12:55 08.10.2021

Ռուս խաղաղապահներն ու բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հաթերք բնակավայրի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Մարդասիրական բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից: «Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա փախստականների և բազմազավակների 48 ընտանիք։ Մենք նրանց կոշիկներ և […]

̰
Հրազդանի մարզպետարանին հարակից վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կան վիրավորներ

12:29 08.10.2021

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին […]

̰
Հանրաճանաչ ապրանքանիշի նորույթի դիզայնը նյարդայնացրել է գնորդներին

10:46 08.10.2021

Հանրաճանաչ Fashion Nova ապրանքանիշի նոր հագուստի անպարկեշտ՝ կրծքավանդակը և ազդրը մերկացնող կտրվածքով դիզայնը նյարդայնացրել է գնորդներին: Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են ապրանքանիշի Instagram-ի օգտահաշվում։ Այդուամենայնիվ, քննադատություններին զուգահեռ նորույթն արժանացել է ավելի քան 17 հազար հավանության։ Ապրանքի արժեքն արտադրողի կայքում, հաշվի առնելով զեղչը, 38 դոլար է:  

̰
Սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն

10:20 08.10.2021

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող աղջիկներ ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած […]

̰
ՄԱԿ-ի օդերևութաբանները աշխարհի համար ճգնաժամ են կանխատեսում խմելու ջրի բացակայության պատճառով

23:20 07.10.2021

ՄԱԿ -ի օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը մարդկությանը զգուշացրել է ջրային ճգնաժամի մասին: Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների: Ջրհեղեղներն ու երաշտները ավելի վնասակար կդառնան մարդկանց համար: Դա կհանգեցնի նրան, որ մինչև 2050 թվականը ավելի քան 5 միլիարդ մարդ խմելու ջրի պակաս կունենա, հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը: Միևնույն ժամանակ, գիտնականները վստահ են, որ հնարավոր է նվազեցնել […]

̰
Թալիբները Աֆղանստանում հարսանիքների հետ կապված սահմանափակումներ են մտցրել

21:15 07.10.2021

Թալիբներն արգելել են Աֆղանստանում հարսանիքներին կենդանի երաժշտությունը, տղամարդիկ և կանայք այժմ պետք է տոնեն տարբեր դահլիճներում, РИА Новости-ին ասել է հյուրանոցներից մեկի սեփականատերը: Հարսանիքներ անցկացնելու համար հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ սահմանել է Իսլամական կողմնորոշման նախարարությունը, որը ստեղծվել է Կանանց գործերի նախարարությանը փոխարինելու համար: «Երեկ մենք հանդիպում ունեցանք թալիբների հետ: Նրանք սահմանափակումներ են մտցրել […]

̰
Հրապարակվել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը

19:53 07.10.2021

Բրիտանական «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին հորիզոնականում տեղ են գտել Ճապոնիան և Սինգապուրը։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 192 երկիր։ 2006 թվականից կանոնավոր կերպով հրապարակվող «Henley» անձնագրային ինդեքսում Թուրքիան այս տարի զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել աշխարհի […]

̰ ̰
Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ

14:15 07.10.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց […]

̰
Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

12:57 07.10.2021

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում […]

̰
Վիճաբանության ընթացքում հրացանից կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել համագյուղացիներին

12:33 07.10.2021

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 39 տարեկան երկու […]

̰
Չիկագոյում կատուներին զանգվածաբար աշխատանքի են ընդունում

11:38 07.10.2021

Ամերիկյան Չիկագո քաղաքում ձեռնարկությունների սեփականատերերը զանգվածաբար աշխատանքի են ընդունում կատուներին: Պատճառն այն է, որ վերջերս կրծողները վխտում են քաղաքում, հայտնում է TSN-ը: «Կատուներն աշխատանքի մեջ» ծրագիրը մեկնարկել է տեղական բարեգործական կազմակերպության կողմից: Կամավորները թափառող կատուներ են փնտրում և կենդանիներին էվթանազիայի ենթարկելու փոխարեն տեղափոխում ընկերությունների խնամքի ներքո: Կատուներն օգնում են ձեռնարկատերերին պայքարել կրծողների դեմ՝ դրա դիմաց […]

̰
Նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր

11:11 07.10.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Մինչ բժիշկները պայքարում էին […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ

20:51 06.10.2021

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին պատերազմի […]

̰
Մահացել է Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանը

20:42 06.10.2021

Կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը: Վիգեն Չիտեչյանը 1997-2009թթ. ղեկավարել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը:

̰
Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ

20:24 06.10.2021

Ամերիկյան Տեխաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական NBC մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին տեղափոխել են Արլինգտոն քաղաքի ուսումնական հաստատություն: Հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում է իրականացնում դեպքի վայրից։ ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ աշակերտներն ու աշխատակիցները փակվել են դասարաններում և աշխատասենյակներում, տարածք  թույլ չեն տալիս մտնել։ Fox հեռուստաալիքի […]

̰
Եվս մեկ գերի է վերադարձել Հայաստան

19:32 06.10.2021

Մեկ գերի այս պահին վերադառնում է  Հայաստան, – Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա վստահեցել է, թե բոլորին էլ պարզ է՝ ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար: «Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որն Արցախի սահմանն անցել է 2021 թվականի օգոստոսին»,- […]

̰
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ Շիրակի մարզպետարանում քննարկվել են տնակների խնդրի լուծմանն ուղղված աշխատանքների ընթացքը

19:17 06.10.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ այցելած ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների, տնակների խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, հաշվի առնելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ոչ […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց մատուցվող սննդի որակին

19:00 06.10.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց մատուցվող սննդի որակին, ինչպես նաև հիմնարկների առանձնահատկություններին ու այնտեղ առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն իր տեղակալների և կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ այցելել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ շրջել է ՔԿՀ-ների բնակելի գոտիներում, […]

̰
Սևանում և Ճամբարակում ձյուն է տեղում

18:45 06.10.2021

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

15:35 06.10.2021

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ […]

̰
Սառնարանից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ. ՔԿԾ

13:29 06.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Պ.-ի կողմից կալանավորված անձ Ա. Կ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից՝ զննության արդյունքում սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են […]

̰
Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի

11:17 06.10.2021

Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կարող են ուղղվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից […]

̰
BACK_TO_TOP