18:45 11.10.2021
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է անցած ինն ամիսներին կատարված և բացահայտված հանցագործությունների դեպքերի վիճակագրությունը։ Ըստ մարզի դատախազի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարզում բնակարանային և այլ գողությունների թիվը նվազել է, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը։ Նախորդ 9 ամիսների ընթացքում արձանագրված սպանության դեպքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկով ավելացել […]
18:13 11.10.2021
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է տարբեր վարույթներում գտնվող ապօրինի գույքի ձեռք բերման քրեական գործերին։ Դրանցից մեկն առնչվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ դատախազի՝ նախկին քաղաքապետի տնօրինման տակ գտնվող գույքի վրա կալանք կկիրառվի։ «Խոսքը, եթե չեմ սխալվում, 24 գույքի մասին է ու հողատարածքների։ Գիտեք, որ մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը […]
17:31 11.10.2021
Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա […]
15:55 11.10.2021
Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել, եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում: Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 […]
15:15 11.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հոկտեմբերի 11-ին շարունակել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները մասնավորապես՝ Գայի արձանին հարակից տարածքներում և կանգառի կետերում դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կանոնավոր և […]
14:48 11.10.2021
Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են […]
13:48 11.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Նաիրի Հարությունյանին ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նաիրի Հարությունյանին 2021 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
13:29 11.10.2021
Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել․ «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս […]
12:22 11.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։ Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի […]
12:00 11.10.2021
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Օրվա առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է ներկայացրել։
11:12 11.10.2021
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային […]
11:02 11.10.2021
Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 […]
11:00 11.10.2021
2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի […]
10:16 11.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների […]
22:32 10.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան նրբանցքի, Արևշատի 2 շենքի և հարակից տարածքների, ինչպես նաև Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
22:24 10.10.2021
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Այս առիթով գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։ Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ: Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում […]
21:40 10.10.2021
Իսպանիայի Վալենսիա քաղաքի դպրոցների մոտ աղբի վերամշակումից ստացված նստարաններ են հայտնվել: Դրանք պլաստիկե շշերի խցաններից են պատրաստվել։ Նստարաններից յուրաքանչյուրը կշռում է մոտ 35 կիլոգրամ: Օգտագործվել է 4300 հատ խցան, որը հավաքվել է դպրոցական աղբի ընդունման կետում: Այս նստարանները հինգ անգամ ավելի ամուր են, քան փայտից պատրաստվածները, դրանք դիմացկուն են նաև վնասատուների նկատմամբ և չեն ճաքճքվում: […]
16:40 10.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ սիրահարված է Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյին: Ավելի վաղ 30-ամյա պատգամավորը հրապարակել էր մինչ Սաակաշվիլիի Վրաստան ժամանումն արված ձայնագրության տեսանյութը, որում նրանք խոսում էին իրենց հարաբերությունների մասին: Յասկոն բացատրել է, որ զույգը որոշել է համատեղ տեսահոլովակ նկարահանել, որպեսզի հետագայում կարողանան պաշտպանել քաղաքական գործչի շահերը: «Իմ բոլոր նախկին […]
16:25 10.10.2021
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։ «Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ […]
22:44 09.10.2021
Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ […]
21:26 09.10.2021
Հայաստանում մեկնարկել է համազգային համագործակցության հարթակը՝ «ռեԱրմենիա»-ն։ Հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ։ Հոկտեմբերի 9-ին տրվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի մեկնարկը։ Այն նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։ Հարթակում Հայաստանի ու Արցախի ապագայով հետաքրքրված մարդիկ […]
17:45 09.10.2021
Հոկտեմբերի 14-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր կիրականացնի նաև մարզերում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել են տեսչական մարմնի մասնագետները: Նրանք Գյումրիում սեմինար են անցկացրել աշխատանքային օրենսդրությունը և ոլորտի խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Այն կազմակերպել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԵՄ աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության ծրագրի շրջանակներում: Տեսչական մարմնի մասնագետները խոսել են աշխատանքային օրենսդրության խախտումների […]
12:45 09.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2022 ֆինանսական տարում կրկնապատկել է փախստականներին երկիր ընդունելու քվոտան (երկրում ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1 -ին): Երկիրը կընդունի ոչ թե 62,5 հազար, այլ ՝125 հազար մարդ: Այս մասին ասված է հոկտեմբերի 8 -ին Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: «2022 ֆինանսական տարում մինչև 125 հազար փախստականի ԱՄՆ ընդունելն արդարացված է մարդասիրական […]
11:55 09.10.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։ […]
11:32 09.10.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Վանցյան փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սահակ Ա.-ն, որտեղ պարզվել է, որ նա հոկտեմբերի 4-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Սահակ Ա.-ն ձերբակալվել է:
21:00 08.10.2021
Գյումրիի ավագանու վերջին նիստում հաստատմանն են ներկայացվել մի շարք որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում են հողատարածքների վաճառք ու հատկացում։ Բայց մինչ այդ ավագանին հաստատել է Գյումրիի հողային հաշվեկշիռը, որը կազմվել է հուլիսի 1-ի դրությամբ։ Թե ինչքան համայնքապատկան հողատարածքներ կան, ներկայացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Համայնքային հողակտորներից ուղղակի վաճառք կատարելու և հողհատկացում կատարելու որոշումներ ևս ավագանին ընդունել […]
20:49 08.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2020թ․ պատերազմի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված մարդասիրական օգնության կարևորությունն ու իրադարձություններին արագ արձագանքելու պատրաստակամությունը։ «Մենք պատմականորեն սերտ և բարեկամական հարաբերություններ ունենք և բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կառուցողական դիրքն ու տարբերակիչ դիրքորոշումը […]
20:35 08.10.2021
Հոկտեմբերի 8-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողների հանդերձանքը, կցագրված զենք-զինամթերքը, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութական միջոցների առկայությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնները խստագույնս պահելու վերաբերյալ։
20:27 08.10.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։ Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի […]