TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սաակաշվիլիի մայրը ժամանել է Թբիլիսի

12:45 02.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը ՝ Գիուլի Ալասանիան, Կիևից ժամանել է Թբիլիսի: Միևնույն ժամանակ, օդանավակայանում նա լրագրողներին ասել է, որ որդու ձերբակալությունն իր համար անակնկալ էր: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» -ը շաբաթ օրը ՝ հոկտեմբերի 2 -ին: «Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ մի քանի օր առաջ և վստահ էի, որ նա Ուկրաինայում […]

̰
2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը

12:43 02.10.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․ • 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն), • 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ […]

̰
Ինչ վիճակում են գտնվում թաքստոցները, որ կառույցների հսկողության տակ են դրանք

21:44 01.10.2021

Հայայստանի մի շարք բնակավայրերում, որոնք հրշեջ-փրկարարական ջոկատներից բավական մեծ հեռավորության վրա են գտնվում, գործում են հրշեջ-փրկարարական կամավորական հենակետեր: Մետրո, ստորգետնյա անցումներ և կայանատեղիներ, շենքերի նկուղային հարկեր. պատսպարվելու վայրերն են: Ինչ վիճակում են գտնվում թաքստոցները, որ կառույցների հսկողության տակ են դրանք, պարզաբանում է ԱԻՆ-ը։

̰
ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում

17:00 01.10.2021

Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին։ Միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 […]

̰
Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՀՀ ՄԻՊ

16:25 01.10.2021

Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի […]

̰
Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը

15:43 01.10.2021

Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ, ի տարբերություն նշված մարզերի, Երևանում նկատվում է հացի օգտագործման […]

̰
ՀԿԵ-ն շինարարական քար է տեղափոխել Հայաստանից ռուսական Հեռավոր Արևելք

14:05 01.10.2021

2021 թվականի երկրորդ-երրորդ եռամսյակում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քար արտադրող հայկական Arcarart Stone ընկերության հետ համատեղ կազմակերպել է բնական քարից շինարարական արտադրանքի մուլտիմոդալ փոխադրում Արմավիր քաղաքից մինչև Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաք՝ «Մասսիս» ՍՊ ընկերության հասցեին: Բեռների փոխադրումն իրականացվել է ամենաօպտիմալ երթուղով. Հայաստանից այն ավտոտրանսպորտով բերվել է Վլադիկավկազ, այնուհետև երկաթուղով՝ մինչև Առաջին գետակ երկաթուղային կայարան և հետո […]

̰
Երևանում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին

13:00 01.10.2021

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանրությունը վերջին հրաժեշտն է տալիս սիրված երգիչ, երգահան Հայկոյին։ Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին Միքայելյան հիվանդանոցում, կորոնավիրուսի դեմ շուրջ մեկշաբաթյա պայքարից հետո։ Արվեստի բնագավառում Հայկ Հակոբյանն ունեցել է բազում հաջողություններ, երգել է երիտասարդ տարիքից և սիրվել հանրության կողմից, արժանացել է բազմաթիվ մրցանակների, պետական պարգևների, տիտղոսների, Հայաստանը ներկայացրել է […]

̰
Պարեկային ծառայողները բերման են ենթարկել Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն կատարած անձանց

12:22 01.10.2021

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները համալիրի անվտանգության հերթափոխի պետից հաղորդում են ընդունել, որ ժամը 03.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում սև ներկանյութով թանգարանային համալիրի պատերի վրա անհայտ անձինք գրառումներ են արել: Նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանյան […]

̰
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են Արտաշատի խճուղում կատարված դանակահարությունը

12:21 01.10.2021

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Երիտասարդը ոստիկաններին նոր բան չի հայտնել, և քրեական հետախույզներն անցել են իրենց պարտականությունների […]

̰
Թալիբներն օտարերկրյա դիվանագետների համար ճաշկերույթ են կազմակերպել

09:14 01.10.2021

Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» արմատական ​​շարժումը հինգշաբթի ընդունելություն և ճաշկերույթ էր կազմակերպել Քաբուլում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար՝ միջոցառման տեսահոլովակը հրապարակելով Twitter- ի իր էջում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդին: Հրավիրվածների թվում են եղել Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը, համապատասխանաբար Պակիստանի և Ուզբեկստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարներ Մանսուր Ահմադ Խանը և […]

̰
ԵԽԽՎ- ն բանաձև է ընդունել Աֆղանստանի ճգնաժամի արձագանքմանն ուղղված  ջանքերը համակարգելու վերաբերյալ

20:59 30.09.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է համաձայնեցնի Աֆղանստանում ստեղծված իրավիճակին իր արձագանքման ձևերը: Այս մասին ասվում է «Իրավիճակը Աֆղանստանում. հետևանքները Եվրոպայի և տարածաշրջանի համար» զեկույցի վերաբերյալ հինգշաբթի ընդունված բանաձևում: ԵԽԽՎ -ն իր «ամենախոր մտահոգությունն» է հայտնում ԱՄՆ զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակի և «Թալիբան» շարժման […]

̰
ՆԻԿՈՏԻՆԸ ՉԷ ԽՆԴԻՐԸ․ ԹՈՔԵՐԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է ԾՈՒԽԸ

19:52 30.09.2021

Ծխելու մասին առասպելները շատ են։ Հաստատ լսած կլինեք, իբր մի կաթիլ նիկոտինը ձի է սպանում։ Նման «փաստերը» գուցե և օգնեն ծխողներին սիգարետից հրաժարվել, բայց դրանք, այնուամենայնիվ, չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ ձիու համար նիկոտինի մահացու չափաբաժինը 400 մգ է, ինչը հավասար է 20 տուփ սիգարետի, որը ձին պետք է բառացիորեն միանգամից ուտեր։  […]

̰
Իգոր Կրուտոյը, ռուսական էստրադայի այլ հայտնի դեմքեր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կտոնեն մեծ համերգով

15:46 30.09.2021

Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը: «Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ […]

̰
Լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա. Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայկոյի մասին

15:34 30.09.2021

Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը, որը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) վաղեմի ընկերն է, անդրադարձել է Հայկոյի մահվանը՝ «Ինստագրամի» իր պաշտոնական էջում գրելով, որ սիրում են Հայկոյին ու կսիրեն միշտ: «Ընկերնե՛ր, կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: Նա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր […]

̰
Հարևանի տնից փող էր գողացել. ոստիկանների բացահայտումը

15:29 30.09.2021

Սեպտեմբերի 23-ի գիշերը Արարատի մարզի Հայանիստ գյուղի մի տնից գողություն էին արել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել. փորձել էր իր ուժերով գտնել գողին: Բայց՝ ապարդյուն։ Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Հայանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ գյուղի տներից մեկից գողություն է արել։ Նա բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց՝ […]

̰ ̰
Մահացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը

15:04 30.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին: Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը […]

̰
Իմ ամենահարազատ, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել

14:59 30.09.2021

Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, Instagram-ում Հայկոյի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ նրա անժամանակ մահվան լուրը չի կարողացել հայտնել իրենց որդուն։ «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ այդպիսի կատակ արեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց հենարանի առանց […]

̰
Գործարկվելու է Արտիմետ համայնքի շչակը

13:18 30.09.2021

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

12:54 30.09.2021

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 70-ամյա տղամարդը՝ իր վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայով։ Նա սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն։

̰
ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

11:23 30.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի […]

̰
Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

11:18 30.09.2021

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, […]

̰
Ավարտվել է մարդուն թրաֆիքինգի ենթարկած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

10:34 30.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու և եկամտի այլ աղբյուրների բացակայության պատճառով […]

̰
Տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը

10:18 30.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021թ․իրականացվող բարեփոխումներն, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում […]

̰
Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է առցանց միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսի

18:56 29.09.2021

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին: «Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, որը ներկայացնում էր […]

̰
Շիրակի մարզպետը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն ադրադարձել է մարզում նոր ենթակառուցվածքների գործարկման և մարզում տնտեսական նոր տեղաշարժի հնարավորություններին

18:49 29.09.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․ «Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ […]

̰
Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել հրշեջ փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը

18:41 29.09.2021

Այսօր Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել  հրշեջ-փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը։ Ախուրյանի փրկարարական ջոկատի նախկին, վթարային շենքի տեղում մոտ մեկ տարի առաջ էին սկսել կառուցապատման  աշխատանքները։ Նոր շենքում ստեղծված են ծառայությունն իրականացնելու համար  բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախկինում փրկարարական ջոկատը  հրշեջ մեքենաների  համար չուներ  փակ կայանատեղի, կառուցվել է նաև մեծ ու ընդարձակ ավտոտնակ։ Նոր շենքում ու […]

̰
Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի (NO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները Գյումրիում

17:00 29.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի (NO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը օգոստոս ամսվա ընթացքում չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
Գյումրիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:11 29.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի (SO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները. Քաղաքի տարբեր հատվածներում օգոստոսի 10-31-ը ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
BACK_TO_TOP